Խոզի գլուխը դրեցին գորգին,

Գլորվեց, էլի ցեխն ընկավ կրկին,

Եվ սրա համար այս խեղճ կենդանուն

Մարդիկ կպցըրին հազար մի անուն:

 

Նա, որ համեստ էր, որովայնախոս,

Անունը դրին անմեղ տեղը` խոզ,

Իբր չգիտե լավություն ու բախտ,

Հենց խոզ է որ կա` անգետ, ապերախտ.

Եվ մազը նույնիսկ կոչեցին խոզան

Ու խոզանակին լոկ արժան տեսան:

 

Բայց չհասկացավ այդ մարդու մինը,

Որ խոզը գիտե իր գլխի գինը,

Ուստի եւ ցեխն է գլորվում կրկին,

Քանզի գլուխը արժան չէ գորգին.

Լավ է իմանում փնթի-փլեխը,

Որ իր իսկական տեղն է հենց ցեխը:

 

Թե ինչ է միտքս, հիմա կիմանաք`

Ախ, երանի թե գա մի ժամանակ,

Երբ որ մի մարդու, մի անպիտանի

Բախտն առաջ քշի ու վերեւ տանի,

Նա իզուր մարդկանց չլծի նեղը-

Գլորվի, ընկնի իր իսկ ճիշտ տեղը:

 

Ալբերտ Մուշեղյան

Բանասիրական գիտությունների դոկտոր

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s