Սկիզբը՝ թիվ 5 (2010 Մարտ Բ)

Ստեղծագործությունները

 Վա­հան Տեր­յա­նը նոր ժա­մա­նակ­նե­րի առա­ջին բա­նաստեղծ­նե­րից մեկն է, որը բե­րեց նոր քնա­րա­կան հե­րոս, նոր լե­զու, նոր հո­գե­վի­ճակ­ներ եւ գե­ղա­գի­տա­կան մտա­ծո­ղու­թյան մի­ան­գա­մայն նոր հա­մա­կարգ: Նա ասես գրա­կա­նու­թյուն եկավ մեկ ու­րիշ աշ­խար­հից եւ իրե­նով, ինչ­պես Հովհ. Թու­ման­յանն է ասել, հաս­տա­տեց մեր նոր քնա­րեր­գու­թյան նոր՝ ետ­թու­ման­յա­նա­կան փու­լը:

Դա պայ­մա­նա­վոր­ված է նախ՝ Տեր­յա­նի բա­նաս­տեղ­ծա­կան ան­հա­տա­կա­նու­թյամբ ու գրա­կան ճաշ­ա­կով եւ ապա՝ գե­ղար­վես­տա­կան այն նա­խադր­յալ­նե­րով, որոնք պայ­մա­նա­վոր­ված էին խորհր­դա­պաշ­տու­թյան (սիմ­վո­լիզ­մի) գրա­կան ուղ­ղու­թյամբ: Այդ ուղ­ղու­թյու­նը 19-րդ դա­րի երկ­րորդ կե­սին առա­ջա­ցել էր Ֆրան­սի­ա­յում եւ տա­րած­վել ամ­բողջ Եվ­րո­պա­յում, նաեւ՝ Ռու­սաս­տա­նում: Խորհր­դա­պաշ­տու­թյան հայտ­նի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րից են Պոլ Վեր­լենը, Ար­թուր Ռեմ­բոն, Ստե­ֆան Մա­լար­մեն, Վա­լե­րի Բր­յու­սո­վը: Այն ներ­թա­փան­ցեց նաեւ հայ գրա­կա­նու­թյուն եւ ար­տա­հայտ­վեց հատ­կա­պես Վ. Տեր­յա­նի, Մ. Մե­ծա­րեն­ցի, Լ. Շան­թի, Ե. Չա­րեն­ցի (1912-1917 թթ.) ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րում:

Իսկ ի՞նչ է իրե­նից ներ­կա­յաց­նում խորհր­դա­պաշ­տու­թյու­նը: Խորհր­դա­պաշ­տու­թյու­նը բե­րում է որոշ­ա­կի խորհր­դան­շան­ներ: Տեր­յա­նի պո­ե­զի­ա­յում՝ աշ­ուն, անձ­րեւ, տե­րեւ­ա­թափ, որ մի­այ­նակ եւ թախ­ծոտ հո­գու տրա­մադ­րու­թյուն­ներն էին ար­տա­հայ­տում:

Խորհր­դա­պաշ­տու­թյու­նը կյան­քը պատ­կե­րում էր երկպ­լան կա­ռուց­ված­քով՝ գորշ իրա­կա­նու­թյուն եւ դրա­նից վեր՝ երա­զի ու ցնոր­քի մի աշ­խարհ, ուր հո­գին կա­րող էր ապ­րել անուրջ­նե­րով:

Խորհր­դա­պաշտ­նե­րը կյան­քի ու­նայ­նու­թյու­նն իմաս­տա­վո­րում էին սի­րո մեջ՝ ստեղ­ծե­լով ցնորք աղջ­կա, երազ աղջ­կա ան­հա­սա­նե­լի կեր­պա­րը:

Խորհր­դա­պաշտ­ներն ար­տա­կարգ նր­բու­թյան հասց­րին բա­նաս­տեղ­ծու­թյան լե­զուն, տա­ղա­չա­փա­կան ար­վես­տը, պատ­կե­րա­յին հա­մա­կար­գը: Բա­նաս­տեղ­ծու­թյան կա­տա­րե­լու­թյու­նը նրանք տես­նում էին երաժշ­տու­թյան մեջ: Նրանք նաեւ գու­նա­յին լու­ծում­ներ էին տա­լիս պո­ե­զի­ա­յին՝ այս դեպ­քում ար­դեն փոր­ձե­լով գե­ղար­վես­տա­կան խոս­քը մեր­ձեց­նել կեր­պար­վես­տին:

Այս ամե­նը լի­ար­ժե­քո­րեն ար­տա­հայտ­վել է Տեր­յա­նի ստեղ­ծա­գոր­ծու­թյան մեջ:

XX դա­րասկզ­բի հայ քնա­րեր­գու­ներն սկ­սե­ցին իրենց քերթ­ված­նե­րը խմ­բա­վո­րել բա­նաս­տեղ­ծա­կան շար­քե­րի մեջ: Բա­նաս­տեղ­ծա­կան շար­քը լեզ­վա­վո­ճա­կան եւ բո­վան­դա­կա­յին ըն­դհան­րու­թյուն ու­նե­ցող չա­փա­ծո՝ հա­մե­մա­տա­բար փոքր եր­կե­րի հա­ջոր­դա­կան եւ ամ­փոփ ամ­բող­ջու­թյուն է: Քնա­րա­կան հե­րո­սի նույ­նու­թյամբ եւ ներ­քին զար­գաց­ման մի­աս­նա­կա­նու­թյամբ այն կա­րող է թող­նել նաեւ պո­ե­մի տպա­վո­րու­թյուն: Բա­նաս­տեղ­ծա­կան շար­քը բնո­րոշ է Մե­ծա­րեն­ցին, Յար­ճան­յա­նին, Վա­րու­ժա­նին, Տերյանին: Հետագայում՝ նաեւ Ե. Չա­րեն­ցին, Պ. Սեւ­ա­կին եւ ու­րիշ­նե­րի:

Վ. Տեր­յա­նի բա­նաս­տեղ­ծա­կան շար­քե­րը հե­տեւ­յալ­ներն են՝ «Մթն­շա­ղի անուրջ­ներ», «Գիշ­եր եւ հուշ­եր», «Ոս­կի հե­քի­աթ», «Վե­րա­դարձ», «Ոս­կե շղ­թա», «Կատ­վի դրախտ», «Եր­կիր Նա­ի­րի»: Տեր­յա­նը ու­նի նաեւ բա­նաս­տեղ­ծու­թյուն­ներ, որոնք չեն զե­տեղ­ված շար­քե­րի մեջ: Նրա բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րի ընդ­հա­նուր թի­վը հաս­նում է 414-ի (23 տար­բե­րակ­նե­րը չհաշ­ված):

Լի­նե­լով զտար­յուն բա­նաս­տեղծ՝ Տեր­յա­նը մտա­դիր էր գրել նաեւ վե­պեր եւ երեք պո­եմ՝ «Հուշ­եր Լա­զար­յան ճե­մա­րա­նի», «Դոն Ժու­ան» եւ եւս մե­կը՝ նվիր­ված Վա­նի ինք­նա­պաշտ­պա­նա­կան կռիվ­նե­րին: Այս են­թադր­վող գոր­ծե­րի մա­սին ակ­նարկ­ներ կան նրա նա­մակ­նե­րում, բայց դրանք Տեր­յա­նը չգ­րեց, հա­մե­նայն­ դեպս՝ մեզ ոչինչ չի հա­սել:

 

«Մթն­շա­ղի անուրջ­ներ»

 

Այս նուրբ ու քն­քուշ վեր­նա­գիրն են կրում Տեր­յա­նի բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րի թե՛ առա­ջին ժո­ղո­վա­ծուն, թե՛ հիմ­նա­կան շար­քը: Մթն­շաղ եւ անուրջ:

Մթն­շա­ղն այս­տեղ իրիկ­նա­ժամ է, իրիկ­նա­ժա­մի թե­թեւ աղ­ջա­մուղ­ջը, ավարտ­վող լույ­սի եւ սկս­վող մու­թի պա­հը, երբ երազ­նե­րով տար­ված հա­ճե­լի է զբոս­նել: Անուր­ջը երա­զանքն է, տե­սիլ­քը, երեւ­ա­կա­յու­թյան մեջ ընկ­նե­լու պա­հը, երա­նե­լի, փա­փա­գե­լի զգա­ցո­ղու­թյուն­նե­րի շուրջ լուռ մտո­րե­լը:

Այս պա­հն իր հետ բե­րում է նաեւ հա­մա­պա­տաս­խան ապ­րում­նե­րով տար­ված հե­րոս: Տեր­յա­նի քնա­րա­կան հե­րո­սը մի­ան­գա­մայն նոր կեր­պար է արեւ­ե­լա­հայ իրա­կա­նու­թյան մեջ։

Ի տար­բե­րու­թյուն 19-րդ դա­րի հայ գրա­կա­նու­թյան՝ Տեր­յա­նը քա­ղա­քի եր­գիչ է: «Քա­ղաք» վեր­նագ­րով ու­նի եր­կու բա­նաս­տեղ­ծու­թյուն, որոն­ցից մեկն ու­նի «Քա­ղա­քի եր­գեր» շար­քից հղում, ին­չը նշա­նա­կում է, որ նա մտա­դիր էր գրել հա­մա­նուն շարք: Ան­կախ այդ շար­քից՝ Տեր­յա­նի ամ­բողջ բա­նաս­տեղ­ծա­կան աշ­խար­հը հա­գե­ցած է քա­ղա­քա­յին բնա­պատ­կեր­նե­րով: Ամե­նա­կա­րեւ­ո­րը՝ քա­ղա­քի բնա­կիչ է նրա հե­րո­սը, որը մտա­վո­րա­կան ան­հատն է՝ խր­ված գր­քե­րում ու քա­ղա­քա­յին կեն­ցա­ղում։

Քա­ղա­քա­յին կյան­քի մեջ Տեր­յա­նը միշտ հիշ­ել է հայ­րե­նի բնաշ­խար­հը, կեն­սա­կան ծանր ապ­րում­նե­րի պա­հե­րին երա­զել վե­րա­դառ­նալ հայ­րե­նի եզերք եւ հո­գե­պես ամոք­վել: «Հոգ­նե­ցի գր­քե­րից ան­հա­մար… / Փր­կե­ցե՛ք մտ­քե­րից այս ան­ծայր, / Փր­կե­ցե՛ք խոս­քե­րից այս խե­լոք, / Դարձ­րեք ինձ մա­նուկ եւ ան­հոգ»,- ասում էր նա՝ երա­զե­լով Ջա­վախ­քի պայ­ծառ դաշ­տե­րը, անա­ռիկ ու վե­հա­նիստ սա­րե­րը, արեւ­ոտ ու հան­գիստ ար­տե­րը՝ «Մեր սա­րե­րը տա­րեք, տա­րեք տուն…»: Ահա նրա քա­ղա­քա­յին կյան­քի մեկ այլ պատ­կեր. «Այս հին ու նոր գր­քե­րի վրա կո­րա­ցած, / Չտե­սա ես, չտե­սա, որ գա­րուն է նոր»:

Քա­ղա­քի եր­գիչ­նե­րին ասում էին ուր­բա­նիստ. մի մի­տում գրա­կա­նու­թյան մեջ, որ սկզբ­նա­վո­րե­ցին եվ­րո­պա­ցի գրող­նե­րը եւ, առա­ջին հեր­թին, բել­գի­ա­ցի նշա­նա­վոր բա­նաս­տեղծ Էմիլ Վեր­հար­նը:

Կողք կող­քի ապ­րում եւ ստեղ­ծա­գոր­ծում էին Թու­ման­յանն ու Տեր­յա­նը, բայց մի­ան­գա­մայն տար­բեր էին նրանց ստեղ­ծած գե­ղար­վես­տա­կան աշ­խարհ­նե­րը: Թու­ման­յա­նինը բնաշ­խարհն էր՝ լեռ­նա­յին գյու­ղե­րում ապ­րող մարդ­կան­ցով, Տեր­յա­նի­նը քա­ղաքն էր՝ քա­ղա­քա­յին առօր­յա­յի մեջ իր օրն անց­կաց­նող հե­րո­սով: Տեր­յա­նի հե­րո­սը բնաշ­խար­հից մեծ քա­ղաք­ներն ըն­կած մտա­վո­րա­կանն էր՝ գր­քե­րի մեջ կամ գիր­քը ձեռ­քին, նրա հա­մար կար մտ­քի ստեղ­ծած երկ­րորդ աշ­խար­հը՝ անուրջ­նե­րի աշ­խար­հը, որ­տեղ ապ­րում էր իր երազ­նե­րի ցնորք աղ­ջի­կը: Եթե Թու­ման­յանն իր հե­րո­սու­հուն շատ բնա­կան, ըն­դուն­ված ձեւ­ով, տնավարի կա­րող էր դի­մել՝ «Աղ­ջի՛ Անուշ», ապա Տեր­յա­նը եր­բեք չէր օգ­տա­գոր­ծի «աղ­ջի» ձեւը, այլ մի­այն՝ «ցնորք աղ­ջիկ», «հրաշք աղ­ջիկ», «երազ­նե­րի թա­գու­հի», որոն­ցով հե­ղեղ­ված է նրա ամ­բողջ պո­ե­զի­ան:

«Մթն­շա­ղի անուրջ­ներ» շար­քի բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րը գր­վել են 1903-1908 թթ. եւ, ինչ­պես ար­դեն գի­տենք, լույս տե­սել 1908-ին: Սա­կայն դրա­նից հե­տո Տեր­յա­նը շա­րու­նա­կել է հղ­կել, մշա­կել այդ գոր­ծե­րը եւ վերջ­նա­կան տար­բե­րա­կով ներ­մու­ծել 1912 թ. հրա­տա­րա­կու­թյան մեջ: Տեր­յա­նը կա­տա­րել է լեզ­վա­կան, ոճա­կան փո­փո­խու­թյուն­ներ, վե­րա­նա­յել բա­ռա­պաշ­արն ու պատ­կեր­նե­րի հյուս­ված­քը: Ստեղ­ծա­գոր­ծա­կան այս աշ­խա­տան­քն ակն­հայ­տո­րեն վկա­յում է նրա գե­ղա­գի­տա­կան ճաշ­ա­կի զար­գա­ցումն ու կա­տա­րե­լա­գոր­ծումը: Տեր­յա­նը նաեւ վե­րա­կա­ռու­ցել է շար­քը՝ դուրս թո­ղել վեց եւ ավե­լաց­րել տասն­մեկ բա­նաս­տեղ­ծու­թյուն: Դրա շնոր­հիվ նա­խա­պես հայտ­նի 72 բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րի թի­վը դար­ձել է 77:

«Մթն­շա­ղի անուրջ­ներ» ժո­ղո­վա­ծուն բաց­վում է «Տխ­րու­թյուն» բա­նաս­տեղ­ծու­թյամբ: Նշա­նա­կում է՝ հե­ղի­նա­կը մեծ կա­րեւ­ո­րու­թյուն է տվել դրան:

 

Սա­հուն քայ­լե­րով, աննշ­մար, որ­պես քն­քուշ մու­թի թեւ,

Մի ստ­վեր ան­ցավ ծա­ղիկ ու կա­նաչ մեղ­միվ շո­յե­լով.

Իրիկ­նա­ժա­մին, թփերն օրո­րող հո­վի պես թե­թեւ

Մի ու­րու ան­ցավ, մի գու­նատ աղ­ջիկ ճեր­մակ շո­րե­րով…

 

Ար­ձակ դաշ­տե­րի ամա­յու­թյան մեջ նա մեղմ շշն­ջաց,

Կար­ծես թե սի­րո քն­քուշ խոսք ասաց նիր­հող դաշ­տե­րին.-

Ծա­ղիկ­նե­րի մեջ այդ անուրջ կույ­սի շշու­կը մնաց,

Եվ ծա­ղիկ­նե­րը այդ սուրբ շշու­կով իմ սիր­տը լց­րին…

 

«Տխ­րու­թյուն» վեր­նա­գի­րը խորհր­դան­շա­կան է ամ­բողջ «Մթն­շա­ղի անուրջ­ներ» ժո­ղո­վա­ծու­ի հա­մար: Տխ­րու­թյու­նը՝ թախ­ծի, մե­նու­թյան, օտար­վա­ծու­թյան, ան­հու­սու­թյան ապ­րում­նե­րով առ­կա է գրե­թե բո­լոր բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րի մեջ: Տխ­րու­թյան ու թախ­ծի ապ­րում­նե­րը Տեր­յա­նը դարձ­նում է իր քնա­րա­կան հե­րո­սի գլ­խա­վոր հո­գե­բա­նա­կան վի­ճակը: Այդ վի­ճա­կի ազ­դե­ցու­թյամբ են պայ­մա­նա­վոր­ված նրա զգաց­մուն­քա­յին բո­լոր դր­սեւո­րում­նե­րը՝ սեր, բնու­թյուն, ինք­նար­տա­հայ­տում, հուշ եւ այլն:

«Տխ­րու­թյուն» բա­նաս­տեղ­ծու­թյան մեջ Տեր­յա­նի օգ­տա­գոր­ծած բո­լոր ար­տա­հայ­տու­թյուն­նե­րը, ճեր­մակ աղջ­կան բնո­րոշ­ող բո­լոր հատ­կա­նիշ­նե­րը մեղմ տխ­րու­թյան, տեր­յա­նա­կան տեւ­ա­կան թախ­ծի խորհր­դան­շան­ներն են: Ամեն ինչ ներ­կա­յաց­ված է նուրբ երան­գով, մեղմ ան­ցում­նե­րով: «Շշուկ» բա­ռը կրկն­վում է երեք ան­գամ, որ ինք­նին հուշ­ում է «Մթն­շա­ղի անուրջ­նե­րի» եւ Տեր­յա­նի ամ­բողջ պո­ե­զի­ա­յի էու­թյունը: Այս­տե­ղից պի­տի ծն­վե­ին «Աշ­նան մե­ղե­դի», «Շշուկ ու շրշ­յուն» հայտ­նի բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րը:

Տեր­յա­նի հե­րո­սու­հուն մենք տես­նում ենք բնու­թյան գր­կում. նա անց­նում է «ծա­ղիկ ու կա­նաչ մեղ­միվ շո­յե­լով», նրա անց­նե­լը բա­նաս­տեղ­ծը նմա­նեց­նում է «թփերն օրո­րող» թե­թեւ հո­վի, նա շշն­ջում է «ար­ձակ դաշ­տե­րի ամա­յու­թյան մեջ», նա սի­րո խոսք է ասում «նիր­հող դաշ­տե­րին», նրա շշու­կը փո­խանց­վում է ծա­ղիկ­նե­րին, որոնք էլ այդ «սուրբ շշու­կով» լց­նում են բա­նաս­տեղ­ծի սիր­տը: Այս­տե­ղից կա­րե­լի է հետեւ­ու­թյուն անել, որ աղ­ջիկն ին­քը եւս բնու­թյան մաս էր, որ ձուլ­վում էր բնու­թյա­նը (ծա­ղիկ­նե­րին) եւ վե­րապ­րում բա­նաս­տեղ­ծի էու­թյան մեջ:

Այս ըն­կա­լու­մով ահա պետք է փոր­ձել թա­փան­ցել «Մթն­շա­ղի անուրջ­ներ» շար­քի մեջ եւ առանձ­նաց­նել նա­խան­վա­գի այս տրա­մադ­րու­թյուն­նե­րը շա­րու­նա­կող բա­նաս­տեղ­ծու­թյուն­ներ:

Շարունակելի

Դավիթ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Բանասիրական գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s