Սկիզբը՝ թիվ 5-8 (2010 Մարտ Ա — Ապր. Բ)

Ցնորք աղջ­կա գո­յու­թյունն իսկ եր­ջան­կու­թյուն է նրա հա­մար, նրա հե­ռա­վոր ներ­կա­յու­թյունն իսկ կյանք է, որին իր «մութ կյան­քի սեւ­ե­րի» մեջ, «չար մե­նա­կու­թյան» բե­ռից ան­գամ կք­ված, նա մի­այն մի բան ու­նի ասե­լու. «Սր­բա­զա՜ն երազ, կա­րո­տա­լի՜ ժամ…»:

Այս­պես ծն­վում է հո­գու տան­ջան­քը լու­սա­վոր տո­նի վե­րած­վող «Իմ խա­ղաղ երե­կոն է հի­մա…» բա­նաս­տեղ­ծու­թյու­նը. 

Իմ խա­ղաղ երե­կոն է հի­մա

 Մեղ­մա­լույս եւ տխուր եւ անուշ.

 Քեզ եր­բեք սիր­տըս չի մո­ռա­նա,

 Իմ մա­քո՛ւր, առա­ջին իմ անուրջ…

 
Տա­րի­ներ, տա­րի­ներ կը­սա­հեն,

Կը­մեռ­նեն երազ­նե­րը բո­լոր –

Քո պատ­կե­րը անեղծ կը­պա­հեմ

Օրե­րում ան­հաս­տատ ու մո­լոր:

Եվ տան­ջանք, եւ բե­կում, եւ թա­խիծ –

Սեւ օրեր ես դեռ շատ կը­տես­նեմ.

Անունդ թող փա­րոս լի­նի ինձ

Սուտ կյան­քի եւ դա­ռը մա­հու դեմ…

 

Ցնորք աղ­ջի­կը հե­ռու երկ­րում է, գու­ցե նաեւ չկա, գու­ցե բա­նաս­տեղծն է նրան ստեղ­ծել իր անուրջ­նե­րի մեջ: Այդ աղ­ջի­կը ե՛ւ կա, ե՛ւ չկա, նա ամե­նուր է որ­պես ապ­րող ոգի, որ­պես տե­սիլք. «Դու շր­ջում ես ամե­նու­րեք, դու չը­կաս, / Անե­րեւ­ույթ դու խո­սում ես աշ­խար­հում…»: Եթե ան­գամ նա իրա­կան է, ապա անի­րա­կան է նրա ներ­գոր­ծու­թյան ու­ժը, որը հաս­նում է աստ­վա­ծաց­ման.

Քո հե­ռու երկ­րի ու­ղին չըգի­տեմ.–

Գու­ցե ես ին­քըս ստեղ­ծել եմ քեզ,

Աստ­վա­ծաց­րել եմ, որ քեզ աղո­թեմ,

Հրամայել եմ, որ վրաս իշ­խես:


Եվ քաղցր է լի­նել քո կամ­քի գե­րին,

Քո չա­րու­թյու­նը բա­րիք հա­մա­րել.–

Կրծ­քա­բաց ել­նել ընդ­դեմ քո սրին

Եվ այդ մա­հա­բեր ձեռ­քը համ­բու­րել…

 

 Նրանց հան­դիպ­ման պա­հը անն­կատ է գա­լու. գա­լու է, երբ ցն­որք աղ­ջի­կը վհատ ու մի­այ­նակ լի­նի, թա­ղած լի­նի տեն­չե­րը խոր­տակ: Ին­քը կգա որ­պես մո­ռաց­ված մի երգ՝ «Հյուս­ված աղոթ­քից, սի­րուց ու ծաղ­կից»: Ահա այդ ծաղ­կա­բույլ բա­նաս­տեղ­ծու­թյամբ էլ Տեր­յա­նն ավար­տում է «Մթն­շա­ղի անուրջ­ներ» շար­քը՝ «Գա­րուն» բա­նաս­տեղ­ծու­թյան կեն­սա­կան ոգին արթ­նաց­նե­լով «Գար­նա­նա­մու­տի» մեջ:

 «Գիշ­եր եւ հուշ­եր» շար­քն ընդգր­կում է 41 բա­նաս­տեղ­ծու­թյուն, գրել է 1908-1911 թվա­կան­նե­րին: Սկս­վում է կյան­քում տե­ղը գտ­նե­լու անո­րոշ­ու­թյան դա­տա­պարտ­վա­ծու­թյամբ: Մուտ­քը հիշ­եց­նում է Դան­տե Ալի­գե­րի­ի «Դժոխ­քը»: Այն­պես, ինչ­պես մեծ իտա­լա­ցին էր մո­լոր­ված մութ ան­տա­ռում եւ ել­քի ու փր­կու­թյան ճա­նա­պարհ էր որո­նում, նույն կերպ մո­լո­րու­թյան է մատն­վել կյան­քում իր տե­ղը գտ­նել փոր­ձող բա­նաս­տեղ­ծը։

Նա հիշ­ում է «Հե­ռու դղ­յա­կի քն­քուշ թա­գու­հուն», դյու­թա­կան ժա­մա­նակն ան­ցել է, եւ կո­րել է լու­սե ու­ղին: Հա­ջոր­դում են աշ­նան պատ­կեր­նե­րը, եւ ակն­հայտ է դառ­նում, որ այն, ին­չը կար «Մթն­շա­ղի անուրջ­նե­րի» մեջ, այս­տեղ այ­լեւս չկա, երազ­ներն ու անուրջ­նե­րը դար­ձել են սոսկ հուշ­եր.

…Սեւ խո­հեր անս­պառ, ան­հա­մա՜ր, ան­հա­մա՜ր,

Սեւ գիշ­եր, եւ հուշ­եր, եւ հուշ­եր ըն­դու­նայն,

Երազ­ներ իմ ան­դարձ – ծա­ղիկ­ներ իմ գար­նան.

Ի՛նչ կան­չով ձեզ կան­չեմ, ի՛նչ­պես լամ ձեզ հա­մար:

 

 Ավե­լա­նում են անձ­րեւ­ի նման լա­ցող դաշ­նա­մու­րի եր­գը, ջու­թա­կի հե­կե­կան­քը, որոնք ար­ցունք­նե­րով են ողո­ղում բա­նաս­տեղ­ծի ուղին: «Որ­տե՞ղ որո­նեմ եր­ջան­կու­թյան սուտ / Եվ ի՞նչ­պես գտ­նեմ վե­րա­դար­ձի լաց»,- հռե­տո­րա­կան հար­ցու­մով դի­մում է բա­նաս­տեղ­ծը: Խո­րա­նում են մի­այ­նու­թյան, հոգ­նա­ծու­թյան զգա­ցո­ղու­թյուն­նե­րը: Օրե­րի մի­ա­լար տաղ­տու­կի մեջ բա­նաս­տեղ­ծը մշ­տա­պես նույնն է ասում. «Ես մի ճամ­փորդ եմ մթում մո­լոր­ված, / Ու հոգ­նած սիր­տըս դար­ձել է խո­նարհ…»:

«Օտա­րու­հին» բա­նաս­տեղ­ծու­թյան մեջ բա­ցա­հայ­տում է իրեն տա­ռա­պան­քի մատ­նած ցնոր­քի էու­թյու­նը.

 Դառ­նու­թյուն է լց­ված ու թա­խիծ

Քեզ օտար պո­ե­տի եր­գե­րում.–

Ո՞ր կող­մից եկար դու, որ­տե­ղի՞ց

Նե­տե­ցիր քո նե­տերն իմ հե­ռուն:

 
…Ճչում եմ՝ հե­ռա­ցիր, բայց ար­դեն

Քմ­ծի­ծաղն է ծաղ­կում քո դեմ­քին. 

Ո՞վ ես դու, որ ան­զոր եմ քո դեմ

Եվ գե­րի դի­վա­յին քո կամ­քին…

Այս հո­գե­տանջ վի­ճակ­նե­րի մեջ կան նաեւ սթա­փու­թյան պա­հեր, երբ բա­նաս­տեղ­ծն ազա­տագր­վում է երազ­նե­րից ու անուրջն­րից («Կույր լի­նե­լու ցան­կու­թյուն»).

Ես գի­տեմ հի­մա.– ամեն­քի նը­ման

Մի սո­վո­րա­կան աղ­ջիկ էիր դու.

Ես էի պճ­նել փայ­լով դյու­թա­կան

Գորշ պատ­կե­րը քո մտ­քի եւ հո­գու…

Ես էի լց­րել տխ­րու­թյամբ սի­րուն

Քո փոք­րիկ սր­տի դա­տար­կը ան­գույն,

Լու­սա­վա­ռել իմ ըղ­ձե­րի հե­ռուն

Չն­չին օրե­րի ման­րա­հոգ կյան­քում…

 
Սա­կայն այս իրա­կա­նու­թյու­նը կոր­ծա­նա­րար է, ավեր­վում է երա­զը, եւ բա­նաս­տեղ­ծը երա­զում է կր­կին կույր ու ան­գետ լի­նել, մի­այն թե ցնոր­քը չցն­դի: Որով­հե­տեւ հա­կա­ռակ դեպ­քում մա­հը պի­տի պա­րու­րի նրան («Գիշ­եր է եւ լռու­թյուն…», «Մահ», «Հայ­րե­նի­քում»): Ցնորք­նե­րից խաբ­ված՝ նա նո­րից ցնորք է երա­զում, եւ այդ ցնոր­քը դարձ­յալ բախ­վում է իրա­կա­նու­թյա­նը՝ ար­յու­նո­տե­լով նրա հո­գին.

Ինձ չես սի­րում, ու­րիշ­ին, 

Ու­րիշ­ին ես սի­րում դու –

Եվ ան­զոր է ու չն­չին

Քո դեմ տան­ջանքն իմ հո­գու:

 

 Այս ցնոր­քը դառ­նում է ան­դար­ձու­թյուն՝ որ­պես բա­ժա­նում: Բայց աղջ­կա ներ­կա­յու­թյու­նն ան­պա­կաս է, ցնոր­քին փո­խա­րի­նում է հուշ­ը։ Անց­յա­լի հիշ­ո­ղու­թյուն­նե­րը դառ­նում են դա­վա­ճան հուշ­եր, սե­րը դառ­նում է ուշ­ա­ցած սեր, կրկն­վում են աշ­նան եւ հու­սա­հա­տու­թյան պատ­կեր­նե­րը («Աշ­նան»).

Նո­րից անձ­րե՜ւ, մշո՜ւշ, ա՜մպ,

Թա­խի՜ծ ան­հուն, տխ­րա՜նք հեզ,

Աշո՜ւն, քեզ ի՞նչ քնք­շու­թյամբ,

Ի՞նչ խոս­քե­րով եր­գեմ քեզ…

 

Ամեն ին­չի մեջ հե­կե­կանք է, ցավ է, տան­ջանք է, հո­գու մշուշ­ը չի ցր­վում, գիշ­ե­րով մղկ­տում է քա­մին, հուշ­ե­րը խեղ­դում են, աղջ­կա տե­սիլ­քը էլ առաջ­վա­նը չէ, անր­ջա­յին չէ, այլ նա երեւ­ում է որ­պես մութ գիշ­ե­րա­պա­հի լուռ այ­ցե­լու: Օրե­րն ապա­կան­ված են, կյան­քի խն­ջույքը` անարգ, թա­խի­ծը՝ հի­վանդ: Եվ ան­գամ կաս­կա­ծան­քն է տա­րած­վում իր եր­գե­րի հան­դեպ՝ ո՞ւմ հա­մար են հն­չում նրա սգա­վոր մե­ղե­դի­նե­րը («Իմ եր­գե­րին»): Եվ այս­քա­նով հան­դերձ՝ բա­նաս­տեղծն իր հոգում փր­կու­թյան ուժ է գտ­նում եւ ելք որո­նում գա­լիք օր­վա մեջ, եւ այն էլ՝ «Թա­խիծ» վեր­նագր­ված բա­նաս­տեղ­ծու­թյամբ.

Մա­հից չեմ վա­խե­նում, գա­լի­քին

Նա­յում եմ հա­վա­տով,–

Կա­րոտ է սիրտըս քո հմայ­քին

Մա­քուր ու հո­գե­թով…

 

«Ոս­կի հե­քի­աթ» շար­քը գրել է 1908-1911 թվա­կան­նե­րին՝ «Գիշ­եր եւ հուշ­ե­րին» զու­գա­հեռ: Ընդգր­կում է 50 բա­նաս­տեղ­ծու­թյուն: Շարքն ու­նի ռուս գրող Ֆե­ո­դոր Տյուտ­չեւ­ից բնա­բան՝ «Եվ նո՜ր աշ­խար­հը տե­սա ես…», ին­չը շատ կող­մե­րով իմաս­տա­վո­րում է շար­քի բո­վան­դա­կու­թյու­նը: Անուրջ­նե­րից, գիշ­եր­վա հուշ­ե­րից Տեր­յա­նը մտ­նում է հո­գու լու­սա­վոր աշ­խարհ:

Շար­քը բաց­վում է մռայլ տրա­մադ­րու­թյամբ, բայց լու­սա­վոր մի հե­տագ­ծով. «Եվ տա­ռա­պան­քիս գիշ­եր­ներն ան­քուն / Իմ սր­տին ընդ­միշտ օտար թվա­ցին…», այ­նու­հե­տեւ՝ «Ինձ ահեղ թվաց խն­դու­թյունս նոր…»: Իսկ վեր­ջա­բա­նը նոր կյան­քի ավե­տիսն է.

Ճիչ հա­նե­ցի ես սի­րով լու­սե­ղեն,

Աղա­ղա­կե­ցի օրհ­ներ­գու ձայ­նով,

 Սիր­տըս նե­տե­ցիր քա­րին ու ջրին,

 Խառ­նե­ցիր հո­գիս աստ­ղե­րի եր­գին,

 Պար­զե­ցիր կյանքս պարզ ու խն­դա­գին

Հա­վի­տե­նու­թյա՜ն,

 Հա­վի­տե­նու­թյա՜ն…

 Բա­նաս­տեղծն իրեն տես­նում է մի ու­րիշ երկ­րում, մեկ ու­րիշ հո­գեւ­որ հայ­րե­նի­քում, որը պատ­ված է լու­սա­զարդ շղար­շով, ոս­կի շո­ղե­րով, եւ իր մա­սին այս­պես է խո­սում. «Եվ ես հա­վիտ­յան ու­րիշ եմ ար­դեն»: Հիշ­ենք, որ «Ան­դար­ձու­թյուն» («Մենք բա­ժան­ված ենք…») բա­նաս­տեղ­ծու­թյու­նը եւս ավարտ­վում էր հա­ման­ման տո­ղե­րով. «Եթե տես­նեմ քեզ վե­րա­դառ­նա­լիս,– / Քեզ ի՛նչ­պես կան­չեմ.– ես այն չե՛մ, այն չե՛մ…»: Սա կեր­պա­րա­նա­փո­խու­թյուն չէ, այլ ինք­նա­ո­րո­նում կյան­քի կեռ­ման­նե­րին: Այս շար­քում Տեր­յա­նը կյան­քի լու­սա­վոր շա­վի­ղի վրա է եւ մահ­վան աշ­խար­հից գա­լիս է դե­պի կյանք: Գիշ­ե­րին փո­խա­րի­նում է ար­շա­լույ­սը, մու­թին՝ վառ­վող հու­րը, աղջ­կա հա­յաց­քը դառ­նում է ոս­կի ու ոս­կե­ցո­լուն, ոս­կե­հուր, ժպիտը՝ արեւ­ոտ, երե­կոն՝ գար­նա­նա­յին ու կա­պույտ, գիշ­ե­րա­մու­տը՝ ոս­կեշղ­թա, վիշ­տը՝ պայ­ծառ, մշուշ­ը՝ ոս­կե­պայ­ծառ։

 Այդ սե­րը գա­լիս է սպի­տակ շո­րե­րով, գա­լիս է որ­պես գար­նան լու­սե ամպ, նրա վրա տա­րա­ծում է «ար­բեց­նող շար­ման­դաղ», հաս­կա­նում է նրա տրտ­մու­թյու­նը, եւ բա­նաս­տեղ­ծը ոգեւ­որ­ված ասում է. «Մենք առ­հա­վետ շղ­թայ­ված ենք մեկ-­մե­կու… Իմ սեւ երկ­րում ժպ­տա­ցիր դու լու­սա­վառ…»: Այս ամե­նը նրա եղե­րեր­գե­րը վե­րա­ծում են օրհ­նու­թյան, եւ բա­նաս­տեղ­ծը բա­ցա­կան­չում է. «Օրհ­նու­թյո՜ւն քեզ, կյա՛նք, անուշ է ան­հուն…»: Այդ օրհ­նու­թյու­նը շռայ­լո­րեն նա ըն­ծա­յում է ցնորք աղջ­կան՝ «Սե­րը ցնորք է, / Բախ­տը՝ երազ… / Իմ սի­րո լույսն էր / Պատ­կե­րըդ վառ… / Կա­րո­տիս երգն էր / Պայ­ծառ հո­գիդ… / Կյան­քը հե­քի­աթ է, / Աշ­խար­հը՝ սո՛ւտ…»:

Տա­ռա­պան­քի աշ­խար­հից եկող մար­գա­րե­ի նման Տեր­յա­նը հռ­չա­կում է իր կյան­քի կար­գա­խո­սը, ին­չը եւ նրա պո­ե­զի­ա­յի բա­նա­ձեւն է.

Ես տա­ռա­պանքս բախտ եմ հա­մա­րում

 Ու ծի­ծա­ղում եմ ձեր բախ­տի վրա…

 Տեր­յանն ասես ար­բած է «կյան­քի անուշ գաղտ­նի­քով», ին­չը վե­րած­վում է հան­դի­սան­քի («Եր­կու ուր­վա­կան»).

Ես եմ, դու ես, ես ու դու

 Գիշ­ե­րում այս դյու­թա­կան,

 Մենք մե­նակ ենք,– ես ու դու,

 Ես էլ դու եմ՝ ես չը­կամ…

 Ան­գամ մահն է դառ­նում «Մահ-ց­նորք»՝ որ­պես լու­սա­վոր կյան­քի անուրջ: Անա­նուն աղջ­կան նետ­ված խոս­քն այս սկիզբն ու­նի. «Դու անուն չու­նես, քեզ ի՞նչ­պես կան­չեմ, / Եվ ու­ղի չը­կա եր­կի­րըդ գա­լու…»: Ու թեեւ ասում է, որ ին­քը ոչ հմա­յա­կան աղոթք գի­տի եւ ոչ դյու­թիչ նվագ­ներ, որ գրա­վի նրան, բայց հենց այդ խոս­քի ու­ժով շա­րու­նակ­վում է.

Հայտն­վիր ան­հուն փայ­լով ու փառ­քով,

 Ժը­պի­տըդ փոքր իմ երկ­րի մթում.

 Տան­ջիր ինձ վեր­ջին քաղցր տան­ջան­քով,

 Քեզ գո՛վք, քեզ օրհ­նե՛ք, քեզ փա՛ռք ան­հատ­նում…

 Մահն այս դեպ­քում կյան­քի տո­նա­հան­դե­սի մեջ սոսկ «անուշ տխ­րու­թյուն» է, իսկ մե­նու­թյու­նը՝ լու­սե­ղեն: Եվ խայ­տում է բա­նաս­տեղ­ծի հո­գին, ցավն ան­գամ դարձ­նում տո­նա­կան կեն­սա­կերպ.

Ես գի­տեմ լու­սե­ղեն մի եր­կիր,

 Ես գի­տեմ դյու­թա­կան մի հո­վիտ,

 Ուր հո­գին թա­փում է վշ­տա­կիր

 Իր թեւ­երն ու հագ­նում է ժը­պիտ:

 
Ես գի­տեմ մի թո­վիչ առաս­պել,

 Ուր ողջ կյան­քը հրաշք է դառ­նում.

 – Քո անուշ անու­նով միշտ ար­բել,

 Եվ եր­գով, որ բնավ չի մեռ­նում:

 Հրաշք է դառ­նում կյան­քը, որով­հե­տեւ վե­րած­վում է խորհր­դա­վոր սի­րո՝ հա­րու­թյուն է առ­նում մե­ռած հարս­նա­ցուն եւ բա­նաս­տեղ­ծի հետ եր­գում կյան­քի եր­գը: Այդ եր­գը դառ­նում է հա­վեր­ժու­թյան երգ եւ վե­րած­վում կյան­քի, վե­րած­վում կյան­քի շր­ջապ­տույ­տի: Ստեղծ­վում է «Կա­րու­սել» բա­նաս­տեղ­ծու­թյու­նը իր իմաս­տուն եր­գով ու կրկ­ներ­գով.

... Եվ այն վալսը – «Անդարձ ժամանակ»,

 Ծառուղին ամայի պուրակում,

 Եվ գիշեր, եւ համբույր, եւ լուսնյակ…

 Տաղտկալի՜, ձանձրալի՜ պատմություն…

 Պտտվիր, պտտվիր, կարուսել,

 Ես քո երգը վաղուց եմ լսել…


Պարում են խելագար խնջույքում,

 – Ով կուզե՝ թող գաղտնիքն իմանա,–

Ոչ վերջ կա, ոչ ըսկիզբ այս երգում,–

 
Երեկ ես, այսօր դու, վաղը նա…

Պտտվիր, պտտվիր կարուսել,

Ես քո երգը վաղուց եմ լսել…

 

 Այս մշ­տա­նո­րոգ ու մշ­տու­նայն կյան­քում հո­գու խո­րու­թյունն ու տա­ռա­պան­քի վե­հու­թյունն ան­հաս­կա­նա­լի են: Ուս­տի, ընդ­դեմ ան­հա­տի խո­րա­գույն տա­ռա­պան­քի, կյան­քի ամե­նօր­յա թե­թեւ ըն­թաց­քն իր օրենքն է թե­լադ­րում: Պտտ­վում է կյան­քը, պտտ­վում է կա­րու­սե­լը, պտտ­վում են տար­վա եղա­նակ­նե­րը: Աշ­նա­նա­յին տխուր գույ­նե­րին ավե­լա­նում են գար­նա­նա­յին բնան­կար­ներն ու ապ­րում­նե­րը` որ­պես աշ­նա­նա­յին տրա­մադ­րու­թյուն­նե­րի վե­րա­փո­խու­թյուն՝ «Գար­նան երե­կո», «Գար­նան լու­սե ամ­պի նման…», «Գար­նան քա­ղա­քում», «Հայտ­նու­թյուն»:  Եվ ամե­նեւ­ին պա­տա­հա­կան չէ, որ շարքն ավարտ­վում է հպարտ ու վեր­ձիգ «Արեւ­ա­ծագ» բա­նաս­տեղ­ծու­թյամբ.

Ես կանգ­նած եմ վայ­րի ժայ­ռի կա­տա­րին,

 Բա՜րձր, բա՜րձր,– հե­ռա­վոր ու մե­նա­վոր.

 Այն­տեղ, ցա­ծում, դեռ նիր­հում են դաշտ ու ձոր,

 Դեռ խա­վար է այն­տեղ դա­ժան ու լռին…

 Հո­գու արթ­նաց­ման ձայնն է սա, որ, որ­պես կանչ, հե­ղի­նա­կը նե­տում է երկ­րա­յին մութ ու­ղի­նե­րում տա­ռա­պող իր եղ­բայր­նե­րին:

Այս տրա­մադ­րու­թյուն­նե­րի ան­մի­ջա­կան շա­րու­նա­կությունն է «Վե­րա­դար­ձը», որը ոչ թե առան­ձին շարք է, այլ ինք­նու­րույն բա­նաս­տեղ­ծու­թյուն՝ կազմ­ված եր­կու մա­սից, որով ամ­փո­փում է նա­խորդ երեք շար­քե­րի ներ­քին հո­գե­բա­նա­կան զար­գա­ցու­մը: Մե­նու­թյան ու տան­ջան­քի տա­ռա­պա­գին ցա­վից ազա­տագ­րող բա­նաս­տեղ­ծի ոգին այս­տեղ ազ­դա­րա­րում է իր հաղ­թա­նա­կը.

Մե­նու­թյան խա­վար զն­դա­նից կր­կին

 Ես վե­րա­դար­ձա հզոր ու հպարտ,

 Եվ ինձ ող­ջու­նեց աղ­մու­կը զվարթ

Ու նո­ր խն­դու­թյամբ այ­րեց իմ հո­գին…


Բազ­մա­ղա­ղակ օրե­րի լե­զուն, այ­սինքն՝ կեն­դա­նի կյան­քի տա­րեր­քը նրա հա­մար հն­չում է «որ­պես մար­տա­կոչ»՝ «Եվ սար­սա­փե­լին թվում է դյու­թող»: Տեր­յանն իրեն տես­նում է կյան­քի տա­րե­րքի ու պայ­քա­րի մեջ, այն ու­ժե­րի շա­ջա­պա­տում, որոնք կոչ­ված են փո­խե­լու կյան­քի հու­նը։

Ահա այս կա­ռուց­ված­քով եւ այս հա­ջոր­դա­կա­նու­թյամբ տրա­մա­բա­նա­կան ավար­տի են հաս­նում մե­կը մյու­սի հետ սեր­տո­րեն կապ­ված, ներ­քին զար­գաց­մամբ մե­կը մյու­սի շա­րու­նա­կու­թյու­նը հան­դի­սա­ցող «Մթն­շա­ղի անուրջ­ներ», «Գիշ­եր եւ հուշ­եր», «Ոս­կի հե­քի­աթ» բա­նաս­տեղ­ծա­կան շար­քե­րը:

Տեր­յա­նի հե­տա­գա շար­քե­րը՝ «Ոս­կե շղ­թա», «Կատ­վի դրախտ» եւ «Եր­կիր Նա­ի­րի» պայ­մա­նա­կան են, որով­հե­տեւ չհասց­րեց դրանք վերջ­նա­կա­նա­պես մշա­կել եւ զե­տե­ղել իր նա­խա­տե­սած «Բա­նաս­տեղ­ծու­թյուն­ներ» գր­քի երկ­րորդ հա­տո­րի մեջ:

Շարունակելի

Դավիթ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Բանասիրական գիտ. դոկտոր, պրոֆեսոր

 

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s