Սկիզբը՝ թիվ 5-9 (2010 Մարտ Ա — Մայ. Ա)

 
«Ոս­կե շղ­թա»շար­քի մեջ զե­տեղ­ված գոր­ծե­րը գրել է 1913-1917 թթ.: 26 բա­նաս­տեղ­ծու­թյուն տպագ­րել է մա­մու­լում: Են­թադ­րա­բար շար­քի մեջ կա­րող է ընդգրկ­վել 71 գործ:

Տեր­յա­նի հո­գեւ­որ բարձ­րա­գույն ար­ժե­քն այս­տեղ եւս սերն է, որ հն­չում է սր­բա­զան նվի­րու­մի օրհ­ներ­գու­թյամբ։

Սի­րո հա­վի­տե­նա­կան ալե­բա­խում­նե­րի մեջ կան տար­բեր պա­հեր՝ կա­րո­տից, սպա­սու­մից, հան­դիպ­ման բերկ­րան­քից մին­չեւ հե­ռա­ցում ու բա­ժա­նում: Կան նաեւ դա­վա­դիր պա­հեր, որոնք սեպ են խրում նախ­կին մտե­րիմ­նե­րի  մեջ: Այդ­պի­սի մի պա­հի է գր­ված «Դար­ձար դու, եւ սիր­տըս տխուր է…» բա­նաս­տեղ­ծու­թյու­նը, որն ավարտ­վում է այս­պի­սի տխուր վեր­ջա­բա­նով. «Թե­թեւ է ար­դեն նե­րե­լը / Բայց… անհ­նա՜ր է սի­րել…»:

Նրա աչ­քի առ­ջեւ կյան­քի քա­ո­սում կո­րած մարդ­կա­յին ճա­կա­տագ­րերն են՝ «Մենք բո­լո­րըս, բո­լո­րըս / Մա­նուկ­ներ ենք որբ…», «Ես մի ան­մայր որբ մա­նուկ…», «Եր­կու դժ­բախտ մա­նուկ…», «Աշ­խար­հից ես չեմ տրտն­ջում…»: Այս անիծ­յալ կյան­քում Տեր­յա­նը եւս, ինչ­պես Նա­րե­կա­ցին, ապա­վի­նում է Աստ­ծուն: «Գիշ­երն իջավ…» բա­նաս­տեղ­ծու­թյան մեջ գրում է.

Օրհ­նենք բո­լորն, ինչ էլ որ գա,

 

Եվ ըն­դու­նենք սր­տով հո­ժար,

 

Գու­ցե եւ Նա մեր ցավն զգա…

Մարդ­կա­յին ճա­կա­տագ­րե­րը որոշ­ա­կի­ա­նում են բա­նաս­տեղ­ծի կեր­պա­րի մեջ եւ իր մա­սին գրում է. «Նիշ­ված է բախ­տըս վե­րուստ, / Եվ չը­կա փր­կու­թյան դուռ…»(«Սր­տա­կեզ կս­կիծ մի հին…»): Աշ­նան բնա­պատ­կե­րը վե­րածվում է ցուրտ հոկ­տեմ­բե­րի եւ շա­րու­նա­կում է ծե­ծել նրա դու­ռը՝ մատ­նե­լով ան­զոր ու անա­մոք վի­ճա­կի.

Թույն ու թա­խիծ են անեղծ հուշ­ե­րըս,

 

Մութ մտ­քե­րին իմ հո­գիս ավար է.

 

Ալե­կո­ծում է հող­մը գիշ­ե­րըս.–

 

Ան­ծայ­րա­ծի՜ր է, սիրտ, քո խա­վա­րը…

Մարդ­կա­յին ճա­կա­տագ­րե­րին վի­ճակ­ված դա­ռը ցա­վի զգա­ցո­ղու­թյամբ Տեր­յա­նը գրում է «Սի­րում եմ ես նրանց…» բա­նաս­տեղ­ծու­թյու­նը, որը հա­մակ սեր է՝ ուղղ­ված այս աշ­խար­հում իրենց եր­ջան­կու­թյու­նը որո­նած, բայց այդ­պես էլ չգ­տած մարդ­կանց.

Սի­րում եմ ես նրանց, որոնք խենթ են ու ան­տուն,

 

Նրանց, որոնք կա­յան չու­նեն եւ չու­նեն խն­դում:

 

Կո­րած­նե­րին, շր­ջիկ­նե­րին, մա­նուկ­նե­րին որբ…

 

Ա՜խ, կու­զե­ի ես հա­րա­զատ եւ ըն­կեր լի­նել

 

Նրանց, որոնք մո­ռաց­ված են բան­տե­րում անել:

 

Եվ կու­զե­ի եղ­բայր լի­նել նրանց, որ մթին

 

Չար­չա­րան­քում կորց­րել են կրա­կը հե­տին:

 

Եվ անա­ռակ իմ եղ­բոր հետ ցան­կա­պա­տի տակ

 

Կու­զե­ի ես մեռ­նել ան­բախտ ու ան­հիշ­ա­տակ:

 

Այդ շար­քի մեջ տրա­մադ­րու­թյան ան­ցում­ները շատ են: Ցուրտ հոկ­տեմ­բեր գու­ժող եւ ան­հու­սու­թյուն տա­րա­ծող աշ­նան կող­քին ստեղծ­վում է աշ­նան մի ար­տա­կարգ նր­բա­գեղ պատ­կեր.

Ոս­կե­հան­դերձ եկար եւ մի­գաս­քող,

 

Տխու­րաչ­յա աշ­ուն, սի­րած աշ­ուն.

 

Տե­րեւ­ներիդ դան­դաղ թափ­վող ոս­կով,

 

Մե­տաքս­նե­րով քնք­շար­շուն…

 

 

 

Քո արեւ­ին հատ­նող եւ քո եր­գին, եր­գին,

 

Եվ շրշ­յու­նիդ փա­փուկ եւ բե­կու­միդ – ող­ջո՜ւյն.

 

Օ՜, հարազա՜տ, սիրա՜ծ, եկա՜ր կրկին,

 

Իմ քնք­շա­գի՜ն աշ­ուն…

 

Տեր­յա­նը գրել է նաեւ տրի­ո­լետ­ներ, որոնք զե­տեղ­ված են այս շար­քում:

Լա­վա­գույն տրի­ո­լետ­նե­րից մե­կը գր­ված է Արա Գե­ղե­ցի­կի, նրա տիկ­նոջ՝ Նվար­դի եւ Ասո­րես­տա­նի հզոր թա­գու­հի Շա­մի­րա­մի խորհր­դան­շան­նե­րով: Տեր­յա­նը յու­րո­վի վե­րա­մարմ­նա­վո­րում է Մով­սես Խո­րե­նա­ցու «Հա­յոց պատ­մու­թյան» մեջ եղած դր­վա­գը եւ, հա­վա­տա­րիմ անց­յա­լի ավան­դույթ­նե­րին, ասում.

Չեմ դավաճանի իմ Նվարդին,

 

Որքան էլ դյութես, օ, Շամիրամ.

 

Որպես արքան այն, մանուկ Արան,

 

Չեմ դավաճանի իմ Նվարդին:

 

Որքան փորձանք գա իմ զոհ-սրտին,

 

Որքան էլ փայլըդ փայե նրան,

 

Չեմ դավաճանի իմ Նվարդին,

 

Որքան էլ դյութես, օ, Շամիրամ:

 

Ի դեպ, այս գործն ունի որոշակի նախապատմություն: 1915-1916 թթ. Վ. Տերյանը Մոսկվայում օգնում էր ռուս նշանավոր գրող Մաքսիմ Գորկուն՝ կազմելու «Հայ գրականության ժողովածուն» գիրքը: Տերյանը վարժ տիրապետում էր ռուսերենին: Գորկու վրա նա թողնում է զարգացած, առաջնակարգ գրողի եւ գրական գործչի տպավորություն:

Մտահոգված Տերյանի տաղանդով՝ Գորկին նրան խորհուրդ է տալիս ստեղծագործել ռուսերեն, քանի որ հայ ընթերցողների թիվը քիչ է, իսկ անսահման Ռուսաստանի ընթերցողների թիվը միլիոնների է հասնում: Տերյանը թեեւ շատ բարձր էր գնահատում Գորկուն, բայց նրա այդ առաջարկին ի պատասխան՝ գրում այս տրիոլետը, որն ամենեւին էլ ուղղված չէ ռուս գրողի դեմ, այլ ուղղված է բոլոր նրանց դեմ, ովքեր Հայաստանի համար շատ ծանր ժամանակաշրջանում նրա մահն էին գուժում:

Տեր­յա­նը գրել է նաեւ գա­զել­ներ: Լա­վա­գույ­նե­րից է «Հրա­ժեշ­տի գա­զե­լը», որը գրել է 1917 թ.: Օրե­ցօր ծան­րա­ցող առող­ջու­թյան բե­րու­մով, որը սր­վեց 1916 թվա­կա­նից, Տեր­յա­նը կան­խազ­գում էր մո­տա­լուտ մա­հը եւ հրա­ժեշ­տի խոս­քեր է ասում բո­լո­րին.

Ամեն վայրկյան սիրով տրտում ասում եմ ես մնաս բարով.

 

Բորբ արեւին իմ բոց սրտում ասում եմ ես մնաս բարով:

Մնաք բարով, ասում եմ ես, բոլոր մարդկանց՝ չար ու բարի,

 

Տանջվող ու որբ Ադամորդուն ասում եմ ես մնաս բարով:

 


Մնաք բարով, ասում եմ ես, ընկերներիս՝ մոտ ու հեռու,

 

Ոսոխներիս՝ չար ու արթուն, ասում եմ ես մնաս բարով:

 

 
Երկնի մովին, կանաչ ծովին, անտառներին խոր ու մթին,

 

Գարնան ամպի լույս ոլորտում ասում եմ ես մնաք բարով:

 

 
Ոս­կեշղ­թա իմ հուշ­ե­րին, իմ գիշ­ե­րին, իմ փշե­րին,

Ար­տույտ­նե­րին ոս­կե ար­տում, ասում եմ ես մնաք բա­րով:

 


Գնում եմ ես մի մութ աշ­խարհ, հե­ռու եր­կիր, էլ չեմ գա­լու,

 

Բա­րի հիշ­եք ինձ ձեր սր­տում, մնաք բա­րով, մնաք բա­րով:

 

Ճիշտ նույն զգա­ցո­ղու­թյամբ է գր­ված նաեւ «Սի­րե­լի Պա­ո­լո Մա­կինց­յա­նին» գա­զե­լը։

Տեր­յա­նը մնաս բա­րով է ասում աշ­խար­հին եւ մնաք բա­րով` մարդ­կանց: «Ասում եմ ես մնաս բա­րով» կի­սա­տո­ղը շա­րու­նա­կա­կան կրկ­նու­թյամբ խտաց­նում է բա­նաս­տեղ­ծու­թյան հիմ­նա­կան ասե­լի­քը եւ խո­րաց­նում ու անշր­ջան­ցե­լի դարձ­նում հրա­ժեշ­տի ցա­վը:

«Եր­կիր Նա­ի­րի»

 

Հեշտ չի եղել Վ. Տեր­յա­նի գրա­կան ու­ղին: Թեեւ նրա­նով հի­ա­ցող­նե­րը շատ էին, բայց եղան որ­պես ինք­նա­դատ հան­դես եկող­ներ, ով­քեր չըն­կա­լե­ցին նրան եւ ան­գամ ասում էին՝ Տեր­յա­նի պո­ե­զի­ա­յի բա­ռերն են հա­յե­րեն, բայց ին­քը ոգով հայ բա­նաս­տեղծ չէ: Կար­ծես թե հայ մար­դուն օտար էր սե­րը, թա­խիծն ու անուր­ջը: Ահա, ի պա­տաս­խան այդ­պի­սի­նե­րի, եւ որ­պես իս­կա­կա­ն հայ բա­նաս­տեղ­ծի հայ­րե­նա­սի­րա­կան ապ­րում­նե­րի ար­տա­հայ­տու­թյուն, Տեր­յա­նը գրեց «Եր­կիր Նա­ի­րի» շար­քը: Այն ստեղծ­վել է 1913-1916 թվա­կան­նե­րին: Շար­քի մեջ մտ­նող գոր­ծե­րի մեծ մա­սը ժա­մա­նա­կին տպագր­վել է մա­մու­լում:

Շար­քը Տեր­յա­նը վեր­նագ­րել է «Եր­կիր Նա­ի­րի»՝ հա­րու­թյուն տա­լով Հա­յաս­տան ան­վան հնա­գույն տե­ղա­նուն­նե­րից մե­կին՝ ոգե­կո­չե­լով առաս­պե­լա­կան անց­յա­լը:

Տեր­յա­նը ճշ­մա­րիտ հայ­րե­նա­սեր էր: 1910-ա­կան թվա­կան­նե­րին՝ իր ժո­ղովր­դի փորձու­թյան ժա­մին, երբ սկս­վել էր Առա­ջին հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մը, երբ Թուր­քի­ան նյու­թեց 1915 թ. Մեծ եղեռ­նը, նա կանգ­նեց իր ժո­ղովր­դի կող­քին եւ գրեց նրա ցա­վի ու սպա­սում­նե­րի մա­սին: «Օ՜, հայ­րե­նիք դառն ու անուշ»,- ասում էր նա՝ խո­նարհ­վե­լով իր ժո­ղովր­դի սր­բա­զան հիշ­ա­տակ­նե­րի առ­ջեւ:

Շար­քն ու­նի բնա­բան՝ «Սի­րում եմ հայ­րե­նիքս, բայց ար­տա­սո­վո՜ր սի­րով…», որը Մ. Լեր­մոն­տո­վի «Հայ­րե­նիք» բա­նաս­տեղ­ծու­թյան առա­ջին տողն է: Այո՛, Տեր­յա­նի սե­րը հայ­րե­նի­քի հան­դեպ ար­տա­սո­վոր էր, ոչ թե 19-րդ դա­րի վե­պե­րից ու բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րից ավանդ­ված պատ­մա­կան հայ­րե­նա­սի­րու­թյուն, այլ իրա­կան հայ­րե­նա­սի­րու­թյուն՝ իրա­կան հայ մար­դու կեն­դա­նի կեր­պա­րով: Հովհ. Թու­ման­յա­նը մի առի­թով գրել է՝ հայ գրողը պատ­մա­կան հայ­րե­նի­քի անուն­նե­րը (Արտազ, Տա­րոն) ավե­լի շատ է սի­րում, քան այդ վայ­րե­րում ապ­րող ժո­ղովր­դին: Տե­րայ­նը ճա­նա­չում էր իր ժո­ղովր­դին, նրա զա­վակն էր, նրա հա­զա­րամ­յա ցա­վե­րի տե­րը: Եղեռ­նը սկս­վել էր դե­ռեւս 1895-1896 թվա­կան­նե­րից, պար­բե­րա­բար կրկն­վում էր եւ պի­տի գար հաս­ներ 1915 թվա­կա­նի ար­յու­նոտ օրերին: Տեր­յա­նը ար­յու­նոտ լու­րե­րի ան­մի­ջա­կան ներ­գոր­ծու­թյան ազ­դե­ցու­թյունն ապ­րում էր հո­գու խոր­քում, ին­չը եւ ցա­վի ու հու­սա­հա­տու­թյան ճի­չով պոռթ­կաց այս շար­քի մեջ:

Շարունակելի

 

Դավիթ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Բանասիրական գիտ. դոկտոր, պրոֆեսոր

 

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s