Սկիզբը՝ թիվ 5-9, 11 (2010 Մարտ Ա — Մայ. Ա, Հունիս Ա)

 
«
Եր­կիր Նա­ի­րի»

 Գի­տենք ար­դեն, որ բա­նաս­տեղծն ապ­րում էր հայ­րե­նի­քից հե­ռու: Եվ, ահա, շար­քի առա­ջին բա­նաս­տեղ­ծու­թյան մեջ նա իր վե­րա­դարձը դե­պի հայ­րե­նիք նմա­նեց­նում է հու­նա­կան առաս­պե­լա­բա­նու­թյու­նից հայտ­նի հե­րո­սի վե­րա­դար­ձին: Ինչ­պես Ոդի­սեւսը քսան տա­րի թա­փա­ռե­լուց հե­տո, Տրո­յա­կան պա­տե­րազ­մում հաղ­թե­լով, բազ­մա­թիվ գայ­թակ­ղու­թյուն­նե­րի ու վտանգ­նե­րի դի­մագ­րա­վե­լով, վե­րա­դար­ձավ իր թա­գա­վո­րու­թյուն՝ Իթա­կե, որն իր ծնն­դա­վայրն էր, որ­տեղ իրեն էին սպա­սում մա­հա­մերձ հայ­րը, առա­քի­նի կի­նը, քսանամյա որ­դին, ահա այդ­պես էլ իր վե­րա­դարձն է ազ­դա­րա­րում բա­նաս­տեղ­ծը:

Նրա առ­ջեւ ար­դեն իսկ հայտն­վել էր Ոդի­սեւ­սի կեր­պա­րը «Ու­րու­նե­րի այս երկ­րում, որ­պես մի նոր Ոդի­սեւս»։ «Եր­կիր Նա­ի­րի» շար­քի առա­ջին բա­նաս­տեղ­ծու­թյան մեջ Ոդի­սեւ­սի կեր­պա­րը մի նոր խոր­հուր­դով է կանգ­նում նրա առաջ.

Որ­պես Լա­յեր­տի որ­դին, որ­պես

Ու­լիս մի՝ թո­ղած եւ հող, եւ տուն,

Ան­ցա ծո­վեր ու ցա­մաք­ներ ես՝

Ամեն տեղ օտար եւ անխն­դում:

Ու հոգ­նած քայ­լով ահա կր­կին

Վե­րա­դառ­նում եմ հայ­րե­նի հող,

 

Դե­պի քա­րե­րըդ ազ­նիվ ու հին,

 

Եվ խր­ճիթ­նե­րըդ՝ ահով նիր­հող:

… Ու կա­րո­տա­կեզ ահա կր­կին

 Վե­րա­դառ­նում եմ, որ առ­հա­վետ

 Ունկն­դիր լի­նեմ քո հին եր­գին

 Եվ լամ, լամ անուշ քո եր­գի հետ…

 Վե­րա­դար­ձի այս տրա­մադ­րու­թյու­նն ան­մի­ջա­կա­նո­րեն շա­րու­նակ­վում է «Կար­ծես թե դար­ձել եմ ես տուն…» բա­նաս­տեղ­ծու­թյան մեջ, որը շար­քում յո­թե­րորդն է: «Կար­ծես» է ասում, որով­հե­տեւ մտ­քով է նա տե­ղա­փոխ­վում հայ­րե­նիք: Բա­նաս­տեղ­ծն իրեն մտա­բե­րում է մա­նուկ տա­րի­նե­րին՝ մոր կող­քին, երբ աշ­խար­հը դրախ­տի էր նման: Ան­ցած կյան­քի հե­քի­ա­թը մի պահ պա­րու­րում է նրան եւ հիշ­ո­ղու­թյամբ ուժ տա­լիս ապ­րե­լու: Իրա­կան մայ­րն այս­տեղ վե­րած­վում է տե­սիլ­քի մեջ հառ­նող հայ­րե­նի­քի խորհր­դան­շա­նի.

Կար­ծես թե դար­ձել եմ ես տուն,

 Բո­լորն առաջ­վանն է կր­կին.

 Նո­րից դու հին տե­ղը նս­տում,

 Շար­ժում ես իլի­կը մեր հին.

Մա­նում ու հե­քի­աթ ես ասում,

 Մա­նում ես ան­վերջ ու արագ,

 Սի­րում եմ պարզ­կա քո լե­զուն,

 Ձեռ­քերդ մաշ­ված ու բա­րակ…

Արեւ­ը հանգ­չում է հեռ­վում,

 Գե­տից բարձ­րա­նում է մշուշ,

 Հե­քի­աթդ ան­վերջ օրո­րում,

 Իլի­կըդ խո­սում է անուշ…

 Վե­րա­դար­ձի տրա­մադ­րու­թյուն­ներն առ­կա են նաեւ «Այս­տեղ է լա­ցել իմ մայ­րը…», «Հիշ­ում եմ՝ ինչ­պես այն ուշ…», «Երա­նի՜ նրան, ով հայ­րե­նա­կան / Խա­ղաղ հար­կի տակ հանգ­չում է հի­մա…» բանաստեղծություններում:

Իրեն նմա­նեց­նե­լով առաս­պե­լա­կան հե­րո­սին՝ Ոդի­սեւ­սին, Տեր­յա­նը, սա­կայն, գրում էր իրա­կան հայ­րե­նի­քի մա­սին: Նրա աչ­քի առ­ջեւ էին հա­յոց գյու­ղե­րը, ան­տա­նե­լի վշ­տի մեջ կո­րած ժո­ղովր­դի տխուր եր­գե­րը, օտար­նե­րից նրա չհաս­կաց­վա­ծու­թյու­նը.

 Այն­պես ան­խինդ են եւ նը­ման լա­ցին

 Եր­գերն իմ երկ­րի, այն­պես տխ­րա­գին.

 Մեզ չի՛ հաս­կա­նա օտա­րերկ­րա­ցին,

 Մեզ չի հաս­կա­նա սառն օտա­րու­հին:

… Տես­նում եմ ահա գյու­ղե­րը մեր խեղճ,

 Եվ թուխ դեմ­քերն այն տխ­րու­թյան սո­վոր.

 Իմ ժո­ղո­վուր­դը անել վշ­տի մեջ,

 Եր­կիրն իմ ան­բախտ եւ աղե­տա­վոր:

Այս չհաս­կաց­վա­ծու­թյան մոր­մո­քը նա յու­րո­վի շա­րու­նա­կում է «Չեմ հա­վա­տում ճի­չե­րին ձեր ցն­ծա­գին…» գոր­ծում, որն ավարտ­վում է. «Ո՞վ է կանգ­նել պաշտ­պան երկ­րին իմ ավեր, / Ո՞վ է թարգ­ման մեր դա­րա­վոր տան­ջան­քին…»տո­ղե­րով: Իսկ ռուս բա­նաս­տեղ­ծ Վյա­չես­լավ Իվա­նո­վին հաս­ցե­ագրած բա­նաս­տեղ­ծու­թյան մեջ պարզ ու որոշ­ա­կի ասում է. «Արդ­յոք «հար­յա՜վ» պի­տի եր­գե՞ս / Վառ­ված ու որբ երկ­րիս հա­մար…»:

Եվ այս ամե­նն այն­պի­սի պայ­ման­նե­րում, երբ ժո­ղո­վուրդն ապ­րում էր իր փոր­ձու­թյան պա­հը: Մի կող­մից բա­նաս­տեղ­ծը տես­նում էր մահ­վան գիշ­եր­վա խտա­ցու­մը, ամ­բողջ մի ժո­ղովր­դի անե­լա­նե­լի կա­ցու­թյու­նը, մյուս կող­մից հա­մա­տա­րած ան­հու­սու­թյան մեջ հույ­սի ճրագ­ներ էր վա­ռում: Մահ­վան մեջ ասես նրան պատ­կե­րա­նում է հա­րու­թյան առաս­պե­լը, հա­կա­ռակ դեպ­քում չէր գրի ան­մար հա­վա­տի, սուրբ ու­ղու եւ վեհ պսա­կի մա­սին:

Տեր­յա­նը տող առ տող գծում եւ ուր­վագ­ծում է հայ­րե­նի­քի կեր­պա­րը. «Հայ­րե­նի­քում իմ ար­նա­ներկ / Գիշ­երն իջավ ան­լույս ու լուռ…»: Այն­տեղ, ուր հա­զա­րամ­յակ­ներ քա­ղա­քակր­թու­թյունն էր եւ այդ քա­ղա­քակր­թու­թյունն ստեղ­ծած ու կրող ժո­ղո­վուր­դը, հի­մա փլա­տակ­ներ են.

Ամեն մի միտք՝ հի­մա մի վերք,

 

 Ամեն հա­յացք՝ հա­տու մի սուր.

Ար­նոտ դի­երն են համր ու մերկ

 Նա­յում եր­կինք ան­զոր ու զուր…

 Այս պա­հի համար են ասես նրա տրի­ո­լետ­նե­րից մե­կի տողե­րը. «Օ՜, կը­գան օրեր ավե­լի տր­տում / Ու դժ­նի, դժ­նի, առա­վել դժ­նի…»: Նույ­նը նաեւ «Ան­հան­գիստ է հո­գիս ու տր­տում… / Ես տես­նում եմ աղետ ու ար­յուն… / Ես տես­նում եմ ավերն ամե­նի / Ահա­վոր վհա­տում եւ ան­կում…» տո­ղե­րի մեջ:

Ժո­ղո­վուր­դն ան­զոր է, եր­կիրը՝ անարգված: Պատ­մա­կան անց­յա­լի հե­րո­սա­կան փառ­քին հա­կա­ռակ կանգ­նում է իրա­կան Հա­յաս­տա­նի եւ իրա­կան հայ մար­դու կեր­պա­րը: Բա­նաս­տեղ­ծը ոչ թե փախ­չում է հայ­րե­նի­քի թշ­վառ վի­ճա­կից կամ վե­րա­ցա­կան խոր­հուրդ­ներ տա­լիս, այլ կանգ­նում նրա կող­քին, ինչ­պես որ­դին կկանգ­ներ վի­րա­վոր ծնո­ղի կող­քին, որ­պես­զի եթե կա­րող է` ամո­քի նրա վեր­քե­րը, եթե չի կա­րող՝ գո­նե լսի վեր­ջին խոս­քը: Բայց ներ­քին մի ուժ անընդ­հատ պա­հում է նրան: Այդ ու­ժը հայ­րե­նի­քի ան­մեռ ոգին է, որը վե­րած­վում է պատ­րան­քի եւ տե­սիլ­քի նման կանգ­նում նրա առ­ջեւ.

 Մշուշի միջից,– տեսի՜լ դյութական,–

 Բացվում է կրկին Նաիրին տրտում.

 Ո՞ր երկրի սրտում թախիծ կա այնքան,

 Եվ այնքա՜ն ներում – ո՞ր երկրի սրտում…

 Ահա­վոր դժոխ­քի մեջ Տեր­յա­նը գրում է հայ­րե­նի­քի դյու­թա­կան տե­սիլ­քի եւ ան­պար­տու­թյան մա­սին՝ փոր­ձե­լով ոտ­քի հա­նել վեր­ջին պաշտ­պան­նե­րին, ոգեւ­ո­րել հե­րո­սա­մար­տի ելած հե­րոս­նե­րին:

Իր ժո­ղովր­դի օր­հա­սա­կան պա­հը բա­նաս­տեղ­ծին մղում է վեր­ջին զգա­ցո­ղու­թյան, վե­րած­վում ան­հու­սա­լի տագ­նապ­նե­րի եւ ծնունդ տա­լիս «Մի՞­թե վեր­ջին պո­ետն եմ ես…» ող­բեր­գա­կան բա­նաս­տեղ­ծու­թյան: Չհաս­կաց­վա­ծու­թյան եւ կորս­վա­ծու­թյան ծանր ապ­րում­նե­րը նո­րից վարագուրում են փր­կու­թյան հույ­սի առ­կայ­ծում­նե­րը, եւ Տեր­յա­նն անա­մոք ցա­վով գրում է այս եղե­րա­կան տո­ղե­րը.

 Մի՞­թե վեր­ջին պո­ետն եմ ես,

 Վեր­ջին եր­գիչն իմ երկ­րի,

 Մա՞հն է արդ­յոք, թե նի՞ն­ջը քեզ

 Պա­տել, պայ­ծա՛ռ Նա­ի­րի:

Վտա­րան­դի, երկ­րում աղոտ,

 Լու­սե՜ղ, քեզ եմ երա­զում.

 Եվ հն­չում է, որ­պես աղոթք,

 Ար­քա­յա­կան քո լե­զուն…

 Վեր­ջի չա­րա­գուշ­ակ զգա­ցո­ղու­թյունն ու­ղեկ­ցում է բա­նաս­տեղ­ծին եւ որ­պես ողբ մարմ­նա­վո­րվում խոր հու­զա­կա­նու­թյամբ ու ներ­գործ­ման ու­ժով գր­ված հե­տեւ­յալ տո­ղե­րում.

 Եր­կիր Նա­ի­րի, երազ հե­ռա­վոր,

 Քնած ես քն­քուշ թա­գու­հու նը­ման.

 Մի՞­թե ես պի­տի եր­գեմ քեզ օրոր

 Եվ ար­քա­յա­կան դնեմ գե­րեզ­ման.

 Եվ մի՞­թե, մի՞­թե սիր­տըս ավեր­ված

 Ավե­րակ­նե­րիդ լոկ պի­տի պար­զեմ,

 Քո տեղ փայ­փա­յեմ ստվերըդ մե­ռած,

 Քո սուրբ խոս­քի տեղ իմ լա­ցը լսեմ…

 Եր­կու բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րին բնո­րոշ է «մի՞­թե»-ով հն­չող հռե­տո­րա­կան հար­ցու­մը, որն ավե­լի է խո­րաց­նում ող­բից բխող հու­սա­հա­տու­թյան շեշ­տը:

Վերս­տին անմ­նա­ցորդ նվի­րում հայ­րե­նի­քին, որն այս­տեղ ներ­կա­յա­նում է «յոթ­նա­պա­տի՛կ խոց­ված» Տի­րա­մոր կեր­պա­րան­քով, ներ­կա­յա­նում է որ­պես «խաչ­ված եր­կիր», բայց հա­րու­թյան առաս­պե­լը նո­րից է ոգեւ­ո­րում նրան եւ վա­ռում հույ­սի կան­թեղ­նե­րը.

Ինչ­պե՞ս չը­սի­րեմ, եր­կիր իմ կիզ­ված,

 Պարզ­ված վե­րըս­տին սրե­րին սուր­սայր.

Ինչ­պե՞ս չը­սի­րեմ – հե­զու­թյամբ լց­ված

 Դու յոթ­նա­պա­տի՛կ խոց­ված Տի­րա­մայր:

 
Որ­քան որ ելան՝ ար­յու­նիդ ագահ,

 Դու կա­մա­վոր զոհ – բո­լո­րը տվիր.

 Դու հա­վետ եղար անա­րատ վը­կա –

 Չա­րե­րի կո­խան, խաչ­ված իմ եր­կիր:

 

Հր­կեզ քո հո­գին, որ­պես առատ խունկ,

Աշ­խար­հի հա­մար պար­զե­ցիր ան­պարտ,

 

 Հեզ ըն­դու­նե­ցիր եր­դում ու եր­կունք,

 Դու ար­քա­յա­բար վեհ ու անա­րատ:

Ժամ է, ե՛լ նո­րից, իմ ծի­րա­նա­վառ,

Զրա­հա­վո­րի՛ր խան­դով խն­դա­գին,

 Վա­ռի՛ր եր­կուն­քի գիշ­ե­րում խա­վար

 Հրով մկրտ­ված նա­իր­յան հո­գին…

Տեր­յա­նը նաեւ ներ­բող է գրում Արա­րա­տին՝ որ­պես իր ժո­ղովր­դի հա­վեր­ժու­թյան խորհր­դան­շան: Ասես Արա­րա­տը նյու­թյե­ղեն չէ, այլ ոգի, որ կանգ­նած է որ­պես «Ար­դար դրոշ հա­յու­թյան»:

Կանգ­նի՛ր, անկ­յալ ժո­ղո­վուրդ,

 Եվ հա­վա­տա՛, եւ տո­կա՛.

 Կա քո վշ­տում վեհ խոր­հուրդ

 Եվ Խաչ­վա­ծին մահ չը­կա:

Պարզ­վի՛ր պայ­ծառ դե­պի վեր,

 Ցո­լա՛ հը­րով անա­րատ,

 Երկ­րիս մո­խիր ու ավեր

 Դու ան­մահ սիրտ, Արա­րա՛տ…

 «Եր­կիր Նա­ի­րի» շար­քի ան­բա­ժան մասն է «Մի՛ խառ­նեք մեզ ձեր վայ­րի ար­ջի ցե­ղե­րին…» բա­նաս­տեղ­ծու­թյու­նը, որի մեջ Տեր­յա­նը բարձ­րաց­նում է իր տրոր­ված, հոշ­ոտ­ված երկ­րի բարձր ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը՝ դրա­նով իսկ բարձ­րաց­նե­լով ըն­դան­րա­պես հայ մար­դու ազ­գա­յին ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը.

 Մի՛ խառ­նեք մեզ ձեր վայ­րի, ար­ջի ցե­ղե­րին,–

 Մեր եր­կի­րը ավեր­ված, բայց սուրբ է եւ հին:

Որ­պես լեռն է մեր պայ­ծառ տե­սել հա­զար ձյուն,

 Այն­պես նոր չեն մեզ հա­մար դավ ու դառ­նու­թյուն:

Բա­բե­լոնն է եղել մեր թշ­նա­մին – ահա՛

Դաշտ է տե­ղը, եւ չը­կա քար քա­րի վրա…

 
Բար­բա­րոս­ներ շատ կը­գան ու կանց­նեն ան­հետ,

 Ար­քա­յա­կան խոս­քը մեր կըմ­նա հա­վետ:

Չի հաս­կա­նա ձեր հո­գին եւ ծույլ, եւ օտար,

Տա­ճար է մեր եր­կի­րը՝ սուրբ է ամեն քար:

 

Եգիպ­տա­կան բուր­գե­րը փոշ­ի կը­դառ­նան,

Արեւ­ի պես, եր­կի՛ր իմ, կը­վառ­վես վառ­ման:

Որ­պես Փյու­նիկ կրա­կից կել­նես, կել­նես նոր

Գե­ղեց­կու­թյամբ ու փառ­քով վառ ու լու­սա­վոր:

Արի­ա­ցի՛ր, սի՛րտ իմ, ե՛լ հա­վա­տով տո­կուն,

Կանգ­նի՛ր հպարտ` որ­պես լույս լեռն է մեր կան­գուն:

 

 Իր երկ­րի ու­ժը ու զո­րու­թյու­նը, դի­մաց­կու­նու­թյունն ու հա­րա­կա­յու­թյու­նը հա­վաս­տե­լու հա­մար Տեր­յա­նը դի­մում է պատ­մա­կան անդ­րա­դար­ձի, հիշ­ում հզո­րա­գույն պե­տու­թյուն­ներ, որոնք վա­ղուց չկան, բայց Եր­կիր Նա­ի­րին կա ու պի­տի լի­նի:

Տեր­յա­նը հա­վա­տում էր Հա­յաս­տա­նի հա­րու­թյա­նը եւ դրա հա­մար էլ օգ­տա­գոր­ծել է եգիպ­տա­կան բուր­գե­րի եւ Փյու­նի­կի խորհր­դան­շան­նե­րը. բուր­գերն ան­գամ փոշ­ի կդառ­նան, իսկ Փյու­նի­կը կհառ­նի: Իսկ նրա հույ­սե­րի բարձ­րա­գույն խորհր­դան­շա­նը Արա­րատ լեռն է, որը հա­վատ եւ հպար­տու­թյուն է ներշն­չում:

«Եր­կիր Նա­ի­րի» շար­քի մեջ մի­ա­վոր­վում են երկ­րի բախտն ու բա­նաս­տեղ­ծի ճա­կա­տա­գի­րը:

Շարունակելի

Դավիթ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Բանասիրական գիտ. դոկտոր, պրոֆեսոր

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s