ՈՒ­ՍՈՒՑ­ՉՈՒ­ԹՅԱՆ ՄԱ­ՍԻՆ

 «Ես եկա, որ­պես­զի կյանք ու­նե­նան եւ՝ առա­վել եւս ու­նե­նան»

(Հովհ. Ժ 10)։

 
Եթե ու­սու­ցա­նե­լը դժ­վար գործ է, ապա ու­սուց­չու­թյու­ն սովորեցնելը  առա­վել դժ­վար է, քանի որ ու­սուց­չու­թյու­նը միաժամանակ ե՛ւ մեծ մեղք է  ե՛ւ մեծ բա­րություն։

Ու­սուց­չու­թյու­նը մեղք է, քանզի  «ու­սու­ցիչ­ներ չկոչ­վեք, որով­հե­տեւ մեկ ու­սու­ցիչ ու­նեք՝ Քրիս­տոս» (Մատթ. ԻԳ 10), եւ՝ «Եղ­բայր­նե՛ր իմ, շա­տերդ ու­սու­ցա­նող լի­նե­լու չձգ­տեք։ Իմա­ցե՛ք, որ մեծ դա­տաս­տան ենք ըն­դու­նե­լու, քան­զի բո­լորս էլ շատ ենք մե­ղան­չում» (Հա­կոբ. Գ 1)։

Ու­սուց­չու­թյու­նը բա­րություն է, քանզի «ով որ կկա­տա­րի եւ կու­սու­ցա­նի, եր­կն­քի ար­քա­յու­թյան մեջ նա մեծ պի­տի կոչ­վի» (Մատթ. Ե 19), եւ «Ինչ­քա՜ն գե­ղե­ցիկ են ոտ­քե­րը խա­ղա­ղու­թյան ավե­տա­րա­նիչ­նե­րի եւ բա­րու­թյան ավե­տա­րա­նիչ­նե­րի» (Հռոմ. Ժ 15)։

Դժ­վար է ե՛ւ ստեղծագործել, ե՛ւ սո­վո­րեց­նել։ Դժ­վար է ե՛ւ ու­սուց­չու­թյան երա­նու­թյու­նը։ Դժ­վար է ե՛ւ ու­սուց­չու­թյան հա­րու­ցած մեղ­քից ազա­տա­գր­վե­լը։ Ու­սու­ցա­նո­ղը նման­վում է Աստ­ծուն, իսկ ոչ ճիշտ (ան­պատ­շաճ գոր­ծով ու ոգով) ու­սու­ցա­նո­ղը՝ կուռ­քի ու սա­տա­նա­յի։ Ահա այս­տեղ են թաք­ն­ված ճշ­մա­րիտ ու­սուց­չու­թյան խա­չն ու փառ­քը։

Աս­տ­վա­ծա­շուն­չը Խոսք է՝ ու­ղղ­ված ոչ մի­այն աշա­կերտ­նե­րին, այ­լեւ ու­սու­ցիչ­նե­րին, քան­զի Աստ­ծո աշա­կեր­տը մարդ­կանց ու­սու­ցի­չն է։ Ապ­րել Քրիս­տո­սով նշա­նա­կում է ան­դա­դ­րում սո­վո­րեց­նել ամեն­քին՝ մի­ա­ժա­մա­նակ ամեն­քից ու ամեն ին­չից մշտապես սո­վո­րե­լով։ Ապ­րել Քրիս­տո­սով նշա­նա­կում է անընդհատ սո­վո­րեց­նես ին­քդ քեզ։

Ու­րիշ­նե­րին Ճշ­մար­տու­թյու­նն ու­սու­ցա­նե­լը սե­փա­կան ու­սու­մ­նա­ռու­թյան վե­րելքն է։ Ով ըստ Ավե­տա­րա­նի սո­վո­րեց­նում է իրեն (Աստ­ծո սե­րը շա­հե­լով), կա­րող է սո­վո­րեց­նել եւ ու­րիշ­նե­րին։ Ով ճիշտ է սո­վո­րեց­նում իրեն, նա ճշ­մար­տու­թյամբ է լց­նում ե՛ւ իր սիր­տը, ե՛ ւ իր ու­սու­ցու­մը, որ տալիս է  ու­րիշ­նե­րին, քան­զի ու­րիշ­նե­րի մեջ նա տես­նում է իր մաս­նիկ­նե­րը, նշանակում է, որ նա  սովորողներին է փո­խան­ցում իր սի­րո իմա­ցու­թյու­նը, նրանց ճա­ռա­գել տա­լիս ճշ­մար­տու­թյան իր ճա­նա­չու­մը՝ խոս­քե­րով ու գոր­ծե­րով, լռու­թյամբ ու աղոթք­նե­րով։

Ով սի­րում է, նա ամեն բան սո­վո­րեց­նում է՝ ոչինչ բաց չթող­նե­լով. ամեն ինչ հոր­դում, ճա­ռա­գում է նրա­նից։ Նա հա­րա­բեր­վում է բո­լո­րի­ հետ եւ նրանց հա­ղոր­դա­կից դար­ձ­նում իր սի­րուն։

Քրիս­տո­սի ու­սուց­չու­թյու­նը մարդ­կանց մի­ջո­ցով աշ­խար­հն աղե­լն է, եւ մարդ­կանց աղե­լը՝ մե­կը մյու­սի մի­ջո­ցով։

Իսկ կեղծ ու­սուց­չու­թյու­նը որոմ է, այսինքն՝ ՝ չա­րի ու ան­գի­տու­թյան դա­ռնախո­տը ցա­նե­լու պես մի բան (Մատթ. ԺԳ 25)։

Գի­տու­թյուն սեր­մա­նե­լը նման է հաց սեր­մա­նե­լուն։ Եր­կ­նա­յին Խոս­քը ցան­վում է մարդ­կանց խոս­քի մի­ջո­ցով. մարդ­կա­յին խոս­քը՝ որ­պես սեր­մի տե­սակ, իսկ Աստ­ծո խոս­քը՝ զո­րու­թյուն՝ հուն­դի մեջ։ Ձե­ւը պետք է փտի, մարդ­կա­յին խոս­քը՝ ջն­ջ­վի, իսկ Աստ­ծո Զո­րու­թյու­նը, մարդ­կա­յին խոս­քը բեղ­մ­նա­վո­րե­լով, պտ­ղա­բե­րում է։

Դա­տն՝ ընդ­դեմ խոս­քի, լռու­թյու­նն է, որի մեջ ողջ ճշ­մար­տու­թյու­նը հա­սու­նա­նում է ու աճ տա­լիս։

Հո­գու մա­սին խոս­քը պետք է լի­նի հո­գու խոսք, այ­լա­պես այն կեղծ կլի­նի։

Ճշ­մար­տու­թյան խոս­քը նր­բա­հյուս փոխանցիչ է, որով Աստ­ծո Հո­գին հոր­դում է դե­պի մարդ­կա­յին սիր­տն ու փո­խում այն. «Դուք ար­դեն իսկ մա­քուր եք այն խոս­քի հա­մար, որ ձեզ խո­սե­ցի» (Հովհ. ԺԵ 3)։

«Ես,- ասում է Տե­րը,- զն­նում եմ երի­կամ­ներն ու սր­տե­րը» (Հայտ. Բ 23)։

«Հա­վա­տը սկսվում է լսե­լուց» (տես Հռոմ. Ժ 14)։ Հա­վա­տը մար­դու բնու­թյան փո­փո­խու­թյու­նն է. ո՛չ թե հա­մոզ­վա­ծու­թյու­նը, այլ բնու­թյան փո­փո­խու­թյու­նը, մար­դու հո­գե­ւոր կեր­պա­րա­նա­փո­խու­մը։ Լսո­ղու­թյու­նն ու խոս­քը հա­վա­տը մի սր­տից մեկ այլ սիր­տը տա­նող ու­ղե­կ­ցորդ­ներն են։ Աշ­խար­հը լի է զա­նա­զան կաս­կած­նե­րով ու հու­զում­նե­րով։ Հո­գու դրա­կան ու բա­ցա­սա­կան շար­ժե­րը կա­տար­վում են մեր գի­տա­կ­ցու­թյան հենց շե­մին եւ մեր կյան­քի փոր­ձով սոսկ մաս­նա­կի­ո­րեն ըն­կալ­վում (հիշի՛ր խո­տի մա­սին, որն ան­ն­կատ, բայց նկա­տե­լի աճում է) (տես՝ Մարկ. Դ 26-29)։

Ու­սուց­չու­թյու­նը ճշ­մար­տու­թյան այր­վե­լն ու ճա­ռա­գե­լն է, եւ մեկ է՝ այն ծա­ծուկ է տե­ղի ու­նե­նում, թե՛ բա­ցա­հայտ («Չկա ծա­ծուկ բան, որ չհայ­տ­ն­վի» (Մատթ. Ժ 26)։ Ճշ­մա­րիտ ու­սուց­չու­թյու­նը հա­սու­նա­նում է մար­դու սր­տի նվ­ի­րա­կա­նու­թյամբ (տես՝ Ա Պետ. Գ 4) եւ չի ծած­կ­վում ո՛չ մարդ­կան­ցից եւ ո՛չ էլ հրեշ­տակ­նե­րից (մարդ­կան­ցից՝ եր­բե­մն, իսկ հրեշ­տակ­նե­րից՝ ամենեւին, եւ այդ իսկ պատ­ճա­ռով մշ­տա­պես գո­յու­թյուն ու­նի զո­րու­թյուն՝ աշ­խար­հի եւ նրա փր­կու­թյան հա­մար)։ Երա­նե­լի է հե­րո­սու­թյու­նը Խոս­քի այն ու­սու­ցիչ­նե­րի, որոնք քա­րո­զում են տա­նիք­նե­րի վրա­յից (տես Մատթ. Ժ 27), երա­նե­լի են հե­րո­սու­թյու­նն ու ան­դուլ թա­փա­ռում­նե­րը սուրբ անա­պա­տա­կան­նե­րի՝ եր­կ­րի խոր­շե­րում (Եբր. ԺԱ 38)։ Նրանց լույ­սը ու­սու­ցա­նում ու ջեր­մաց­նում է մի­լի­ո­նա­վոր մարդ­կանց…

«Բե­րա­նը սր­տի ավե­լ­ցու­կից է, որ խո­սում է» (Մատթ. ԺԲ 34)։ Իսկ ի՞նչ է սր­տի այդ ավե­լ­ցու­կը… Թու­նա­վոր ջու­րը թու­նա­վոր էլ գո­լոր­շի ու­նի, անու­շա­բույ­րը՝ անու­շա­բույր։ Հո­գե­ւո­րով լե­ցուն սիր­տը չի կա­րող ծա­ծուկ մնալ. այն շո­ղար­ձակ­վում է տվյալ մար­դուց, թափ­վում աչ­քե­րից, հո­սում լեզ­վից, ողջ շար­ժու­ձե­ւից։

Մար­դու ներ­քին ծա­ծուկ կյան­քում կու­տակ­վում է բա­րի կամ չա­ր ­է­ներ­գիա։ Բա­րի­նե­րը նույն սր­տով չեն կա­րող ապ­րել չա­րե­րի հետ ճիշտ այն­պես, ինչ­պես ջու­րը՝ կրա­կի հետ։ Սրանց պայ­քա­րը տա­ռա­պանք է մարդ­կա­յին սր­տի հա­մար։ Եվ այս տա­ռա­պան­քը հե­ռա­նում է լոկ չա­րի կա՛մ բա­րու հաղ­թա­նա­կից հե­տո, եւ մար­դը հան­գս­տա­նում է կամ չա­րով եւ ին­ք­նա­գո­հու­թյամբ՝ կան­գ­նե­լով «բա­րուց ու չա­րից վեր» (Նից­շե), կա՛մ էլ՝ հան­գս­տու­թյուն գտ­նում Աս­տ­ծով՝ օր­հ­նյալ «շա­բաթ­վա»կր­քե­րից ու ցան­կա­սի­րու­թյուն­նե­րից ազա­տա­գր­ված։ Առա­ջին «հան­գս­տու­թյու­նը»հո­գե­ւոր մահ­վան ար­տա­հայ­տու­թյուն է, իսկ եր­կ­րոր­դը՝ կյան­քի՝ Քրիս­տո­սով։

Ամեն մարդ ու­նի իր բո­վան­դակ սիր­տը, եւ այդ բո­վան­դա­կու­թյան մաք­րու­թյան վրա նա պետք է ան­դա­դար աշ­խա­տի, մին­չեւ տես­նի Տի­րո­ջը, մին­չեւ շո­շա­փի Տի­րո­ջն իր ձեռ­քե­րով։ Այս երա­նու­թյու­նը խոս­տաց­ված է մա­քուր սր­տե­րին (տես՝ Մատթ. Ե 8)։ Հո­գու կրա­կը պետք է սր­տից գո­լոր­շի­աց­նի ջրե­րը, կր­քե­րի կա­թի­լներն ու փր­փու­րը (ին­ք­նա­գոհ մե­ղա­վո­րի)։ Մկր­տու­թյան ջու­րը պետք է մա­րի «չա­րի բո­լոր մխա­ցող նե­տե­րը» (Եփես.Զ 16), ցան­կա­սի­րու­թյուն­նե­րի ու մեղ­քե­րի կրա­կը, մին­չեւ մի­ակ բար­ձ­րա­գույն բնու­թյու­նը տի­րի մար­դու սր­տում՝ կեն­դա­նաց­նե­լով նրան սր­բու­թյան կրա­կով եւ զո­վաց­նե­լով Գե­րա­գույն կյան­քի ջրե­րով։

Շարունակելի

 

Թարգմանությունը Ռ. Ա.-ի

 

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s