Մայր Աթոռ Սբ Էջմիածնի «Խրիմյան» կամ, ինչպես ավելի հաճախ ասում ենք, Արշիլ Գորկու թանգարանը, շնորհիվ տնօրեն Շահեն Խաչատրյանի անմիջական ջանքերի ու նախանձախնդրության, օրըստօրե հարստանում է։ Ամեն անգամ որեւէ երկիր դասախոսություններով կամ այլ առիթներով մեկնելիս Խաչատրյանը երբեք ձեռնունայն չի վերադառնում. խնդրելով լինի թե համոզելով՝ նա կարողանում է, նույնիսկ ընտրություն կատարելով, հայրենիք բերել ցուցադրության արժանի, այսինքն՝ գեղարվեստորեն բարձր գործեր։ Այսպես ահա թանգարանն այս օրերին եւս գրանցեց իր նոր նվիրատվությունները երեւանաբնակ եւ սփյուռքահայ նկարիչներից, նրանց ժառանգներից ու անհատ անձանցից։

Վերջերս՝ Հայաստանի նկարչի տանը կազմակերպված գեղանկարիչ Համլետ Մինասյանի անհատական ցուցահանդեսից հետո, նկարչի որդին՝ Հրաչյա Մինասյանը, «Խրիմյան» թանգարանին նվիրեց հոր «Ձմեռ. Եղեգնաձոր» (1976) աշխատանքը, Միացյալ Նահանգներից հանրաճանաչ քանդակագործ Ռուբեն Նոքյանի որդին՝ Փոլ Նոքյանը, Տ. Փառեն եպս Ավետիքյանի միջոցով, Վեհափառ Հայրապետին էր նվիրել հոր ջրաներկ թերթերից մեկը՝ «Անրջանք» (1980-ական) վերտառությամբ, որն էլ Նորին Սրբությունը փոխանցեց վերոհիշյալ թանգարանին։ Գեղանկարիչ Արա Դեւկանցը, ով կրկին բնակվում է ԱՄՆ-ում, թանգարանի հավաքածուն հարստացրեց իր «Գարուն» (1991) խորագիրը կրող գեղանկարչական պաստառով, իսկ ֆրանսահայ նկարիչ Տիգրան Դադերյանը՝ իր «Մեր խաչը» (1957) կտավով։

Նվիրատվությունների այս շարքում իրենց արժանի տեղն ունեն մեծանուն օֆորտիստ Էդգար Շահինի «Հանգիստ» (1923) եւ անվանի գեղանկարիչ Արտավազդ Բերբերյանի «Սենա գետը» (1972) գործերը։ Առաջինը նվիրաբերել է պրն Լորիս Մոստիջյանը, երկրորդը՝ պրն Լեւոն Խաչատրյանը (երկուսն էլ ֆրանսահայեր)։ Արժե հիշատակել, որ մինչ այս նվիրատվությունները, Հայաստանում ո՛չ Ռուբեն Նոքյանը եւ ո՛չ էլ Տիգրան Դադերյանը գործեր չունեին։

Նվիրատվությունները շարունակվում են, եւ հուսանք, որ ժամանակներ անց Մայր Աթոռ Սբ Էջմիածինի թանգարանային համակարգում իր արժանի տեղը կունենա նաեւ ընդամենը մի քանի տարի առաջ կյանք մտած «Խրիմյան» հավաքածուն։

Ա. Ս.

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s