ՈՒ­ՍՈՒՑ­ՉՈՒ­ԹՅԱՆ ՄԱ­ՍԻՆ

«Ես եկա, որ­պես­զի կյանք ու­նե­նան եւ՝ առա­վել եւս ու­նե­նան»

(Հովհ. Ժ 10)։

Սկիզբը՝ թիվ 14 (2010 Հուլիս Ա)

Չար սր­տում Կյան­քի ջու­րը փոխակերպ­վում է մահ­վան ջրի, փառ­քի հու­րը՝ գե­հե­նի կրա­կի։ Ավե­տա­րա­նա­կան սի­րո կրա­կում այր­վում է մեղ­քի ու մահ­վան ջուրը, իսկ բա­րու­թյան ջրե­րում հանգում  գե­հե­նի կրա­կը։

Բայց, քա­նի դեռ մար­դու հա­րու­թյու­նը տե­ղի չի ու­նե­ցել (ար­դեն այս կյան­քում), ապա պայ­քար է գնում  հա­նուն հա­վի­տե­նա­կան կյան­քի, ինչն  էլ ու­րա­խու­թյու­նն ու տա­ռա­պան­քն են մար­դու։

«Սր­տի ավե­լ­ցու­կը»հենց սր­տի տվյալ պա­հի բո­վան­դա­կու­թյու­նն է։

Ավե­լ­ցու­կն առանց ցու­ցա­դ­րե­լու պետք է պահ­պա­նել։ Սրա­նում է թաք­ն­ված մար­դու նա­խա­պես հո­գե­ւոր լի­նե­լու օրեն­քը։ Ան­հ­րա­ժեշտ է սե­փա­կան «ավե­լ­ցու­կը»ճիշտ ուղ­ղոր­դել եւ կա­րո­ղա­նալ տն­օ­րի­նել այն։ Չա­րը պետք է զս­պել ու փո­շի­աց­նել, բա­րին՝ տն­օ­րի­նե­լով՝ պահ­պա­նել այնպես, ինչ­պես թան­կա­գին մի բան, մի գանձ, որի արժեքը կա­րող է ան­հե­տա­նալ ան­զգույշ ու անհարկի օգ­տա­գոր­ծու­մից։

Բա­րու­թյան ջու­րը տր­վում է նրան, ով կա­րո­ղա­նում է պահ­պա­նել, Եր­կ­նա­յին ոգու կրա­կը շնոր­հ­վում է նրան, ով կա­րո­ղա­նում է ոչ մի­այն խո­հե­մո­րեն այն ի հայտ բերել աշ­խար­հում, այ­լեւ իր ձեռ­քե­րով պարս­պել աշ­խար­հի հի­վանդ աչ­քից։

Սե­փա­կան «ավե­լ­ցու­կը»պետք է պահ­պա­նել սր­տի «աչ­քի»լույ­սի պես, որը հա­զար ան­գամ ավե­լի նուրբ է, քան աշ­խար­հի ժա­մա­նա­կա­վոր երե­ւույթ­նե­րին նա­յող ար­տա­քին աչ­քը։

Սո­վո­րա­բար մար­դիկ իրենց չա­րու­թյու­նն ակա­մա են ցու­ցա­դ­րում. ու­զում են քո­ղար­կել, բայց չեն կա­րո­ղա­նում։ Բա­րու­թյան բա­ցա­հայ­տու­մն էլ թող մշ­տա­պես ըն­թա­նա այդ կերպ։ Այն ժամ կդր­սե­ւոր­վի ճշ­մա­րիտ ավե­լ­ցու­կը։

Եթե մենք ինք­ներս սկ­սենք բա­ցել մեր բա­րի «ավե­լ­ցուկ­նե­րը», ապա կբա­ցենք մեր չհաս­տատ­ված սիր­տն ու կպա­տա­ռո­տենք այն (տես Մատթ. Է 6)։ Իսկ եթե սկ­սենք թաք­ց­նել մեր սիր­տը, ապա կբա­ցենք ավե­լ­ցու­կն այն­քա­նով, որ­քա­նով ծած­կել ենք այն, եւ ար­դեն Տե­րը կսկ­սի բա­ցա­հայ­տել Իր սի­րո ավե­լ­ցու­կը մեր՝ սե­փա­կան ճշ­մար­տու­թյան հա­մար մե­ռած սր­տի մի­ջո­ցով։ Հրա­շա­լի ու նուրբ է այդ օրեն­քը, երա­նե­լի՝ նրա կի­րա­ռու­մը։ Դա տես­նում ենք հա­մեստ, բա­րե­խիղճ, իր ճշ­մար­տու­թյու­նը չիմացող, բայց եւ այդ ճշ­մար­տու­թյամբ փայ­լող մար­դու մոտ։ Ակ­նե­րե­ւա­բար լոկ նա է ու­սու­ցա­նում, ով ու­սու­ցա­նում է ծա­ծուկ. ծա­ծուկ կր­թում իրեն եւ ծա­ծուկ ար­տա­ցո­լում Աստ­ծո լույսն աշ­խար­հում։

«Թող քո աջ ձեռ­քը չի­մա­նա, թե ինչ է անում ձա­խը» (Մատթ. Զ 3), եւ «ծա­ծուկ աղո­թիր քո Հո­րը» (Մատթ. Զ 6)… «Զգո՛ւյշ եղեք, որ ձեր ողոր­մու­թյու­նը մարդ­կանց առ­ջեւ չա­նեք, որ­պես թե այն լի­նի ի ցույց նրանց» (այ­սին­քն՝ այդ նպա­տա­կով) (Մատթ. Զ 1)։ «Աստ­ծո ար­քա­յու­թյու­նը… նման է մա­նա­նե­խի հա­տի­կին, որը, երբ սեր­ման­վում է հո­ղի մեջ, ավե­լի մա­նր է լի­նում, քան եր­կ­րի վրա եղող բո­լոր սեր­մե­րը» (Մարկ. Դ 31)։ Շր­ջա­կա աշ­խար­հի նկատ­մամբ Տի­րոջ վե­րա­բեր­մուն­քը եւս ծա­ծուկ է։ Բար­ձ­րյա­լին է վե­րա­պահ­ված Իրե­նն ու Իր գոր­ծե­րը հան­ձ­նա­րա­րե­լը։

0պտի­նյան հայ­րե­րը մեծ մա­սամբ մահ­ճա­կա­լին գամ­ված են վկա­յել (մեզ են հա­սել պա­տմ­ված­քների տես­քով եւ կամ նրանց կյան­քի որեւէ դր­վա­գով)։ Մար­դու ամե­նա­խիստ «պա­տա­ռոտ­վե­լը»ծա­ծուկ հա­մոզ­վե­լն է։ Աստ­ծո Խոս­քը, դեռ հա­զիվ հա­սած մեզ, առա­վե­լա­պես ան­մի­ջա­կա­նո­րեն, այն է՝ ոչ պար­տա­դ­րա­բար ու հա­տու, մտ­նում է մեր հո­գի­նե­րը։ Մենք փն­տ­րում ենք մեր ազա­տու­թյան վրա չբռ­նա­ցող հա­մոզ­վա­ծու­թյուն։ Մարդ­կա­յին ամեն մի խոսք մեզ քա­շում-տա­նում է, մի­այն Աստ­ծո Խոս­քն է իր սե­րը ցույց տա­լով (թե­պետ մարդ­կա­յին խոս­քի մի­ջո­ցով) մեզ կան­չում։

Մարդ­կա­յին խոս­քը հա­մո­զում ու պար­տա­դ­րում է։

Կեն­դա­նի Աս­տ­ված մե­ծա­գույն ազա­տու­թյուն է ու ողոր­մու­թյուն։ Մենք այդ ողոր­մու­թյան կա­տա­րող­նե­րը պետք է լի­նենք, եւ այդ ժամ մեր խոս­քը ե՛ւ կու­սու­ցա­նի, ե՛ւ կա­զա­տա­գ­րի։

Ակն­հայտ է, որ ու­սուց­չու­թյու­նը վկա­յու­թյուն է, կամ այլ կերպ ասած՝ մար­տի­րո­սու­թյուն։ Մար­տի­րոս հու­նա­րեն նշա­նա­կում է «վկա», եւ աշ­խար­հում Աստ­ծո ճշ­մար­տու­թյան վկան մշ­տա­պես մար­տի­րոս է։ Մար­տի­րոս… որով­հե­տեւ նրան հաղ­թա­հա­րել է պետք իր եւ հա­մայն աշ­խար­հի սր­տի տա­տասկ­ներն ու սա­տա­նա­յա­կան փշե­րը։ Վկա­յու­թյու­նն ակն­հայտ ու­սուց­չու­թյու­նն է աշ­խար­հում։ Ճշ­մար­տու­թյու­նը պետք է ներ­թա­փան­ցի աշ­խար­հի ամե­նա­վեր­ջին ոլոր­տը, նրա ամե­նա­հե­ռա­վոր ալիք­նե­րը, ընդ­գր­կի բո­լոր լսե­լիք­ներն ու հն­չյուն­նե­րը, օդը, շուն­չն ու լե­զուն­նե­րը։ Երբ մենք վկա­յում ենք, դի­մում ենք ոչ մի­այն այն մար­դուն, որին տվյալ պա­հին ուղ­ղում ենք մեր խոս­քը, այ­լեւ ողջ աշ­խար­հին՝ հրեշ­տակ­նե­րին ու մարդ­կանց, արե­ւին, օդին, եր­կ­րին ու եր­կն­քին… Քան­զի ճշ­մար­տու­թյու­նը, որ պա­տմ­վում է մարդ­կա­յին ձայ­նի հն­չյուն­նե­րով, հաս­նում է բո­վան­դակ եր­կինք (տես՝ Հռոմ. Ժ 18) եւ, ու­րա­խաց­նե­լով հրեշ­տակ­նե­րին, սփռ­վում է Աստ­ծո Գա­հի առ­ջեւ՝ որ­պես մի սեր­մ­նա­հա­տիկ, որը հա­րու­թյուն պետք է առ­նի Վեր­ջին օրը։ Ան­չափ ար­ժե­քա­վոր է մե­ղա­վոր մար­դու մի­ջո­ցով մե­ղա­վոր աշ­խար­հում քա­րոզ­վող այդ խոս­քը՝ Ճշ­մար­տու­թյան վկա­յու­թյու­նը։ Եվ ճշ­մա­րիտ է նա, ով ամոթ չի հա­մա­րում Քրիս­տո­սին (Նրա ճշ­մար­տու­թյու­նը, Նրա մաք­րու­թյու­նը), իսկ Աստ­ծո եւ Մար­դու Որ­դին էլ նրան ամո­թա­հար չի անի, «երբ գա Հոր եւ սուրբ հրեշ­տակ­նե­րի փառ­քով» (Ղուկ. Թ 26)՝ Իր խոս­քի հա­մա­ձայն։ Որով­հե­տեւ հրեշ­տակ­նե­րը մեր խոս­քե­րի վկա­ներն են։

Ճշ­մար­տու­թյան մա­սին կա­րե­լի է խո­սել մի­այն «սր­տի ավե­լ­ցուկով»։ Չի կա­րե­լի լսել Ճշ­մար­տու­թյան մա­սին «առանց մե­կի քա­րո­զե­լուն» (Հռոմ. Ժ 14)։ Սա­կայն «ինչ­պե՞ս քա­րո­զեն, եթե չա­ռաք­վե­ցին» (Հռոմ. Ժ 15)…

Աշ­խար­հը պետք է Աստ­ծո Ճշ­մար­տու­թյու­նը լսի հենց մարդուց, նրա բե­րա­նից, մե­ղա­վոր մար­դու շուր­թե­րից… «Հենց քո բե­րա­նով քեզ պի­տի դա­տեմ, ան­հա­վա­տա­րի՛մ ծա­ռա» (Ղուկ. ԺԹ 22)։ Այդ պատ­ճա­ռով է, որ հրեշ­տակ­նե­րը եր­կ­րի վրա լռում են, իսկ մար­դիկ՝ առաք­վում։ Մարդ­կանց սր­տե­րին «ավե­լ­ցուկ»է տր­վում, եւ այդ ավե­լ­ցու­կը նրանց վկա­յու­թյան ուժ է տա­լիս։ Վկա­յել կա­րե­լի է լոկ այն մա­սին, ին­չը «տե­սել է աչ­քը», ին­չը «ձեռ­քը շո­շա­փել» (տես Ա Հովհ. Ա 1)։

Սիր­տը պետք է շո­շա­փի «Կե­նաց Խոս­քը», սիր­տը պետք է տես­նի Քրիս­տո­սին։ Մի­այն նման վկա­յու­թյու­նն են ըն­դու­նում Աստ­ծո ու մարդ­կու­թյան դա­տաս­տան­նե­րը։

Թարգ­մա­նու­թյու­նը՝ Ռ. Արոյանի

 

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s