Գաղ­տ­նիք չէ, որ մեր ժա­մա­նակ­նե­րում անչափ լար­ված ու ան­հան­գիստ է տրո­փում մո­լո­րա­կի զար­կե­րա­կը։ Ամեն օր, ամեն ակն­թարթ հո­ղա­գն­դի տար­բեր ան­կյուն­նե­րում տե­ղի են ու­նե­նում աննախադեպ ու անկասելի բնական աղետներ, դեպ­քեր ու իրա­դար­ձու­թյուն­ներ՝ բռ­նու­թյուն, ահա­բեկ­չու­թյուն, հաշ­վե­հ­ար­դար՝ ան­ձի, խմ­բե­րի, տարբեր էթնոսների ու ժողովուրդների դեմ։ Ամեն Աստծո օր հս­կա­յաթիվ մարդ­կա­յին ան­մեղ կյան­քեր են նսե­մաց­վում, խեղ­վում, ապականվում հենց իր նմա­նի ձեռ­քով։ Գի­տա­տեխ­նի­կա­կան արա­գ­ըն­թաց զար­գա­ցում­նե­րի այս ան­նա­խա­դեպ թռիչք­նե­րի պայ­ման­նե­րում մարդ­կու­թյան մի զգա­լի հատ­վա­ծ մատ­ն­ված է սո­վի ու թշ­վա­ռու­թյան՝ զր­կ­ված լինելով անգամ ամե­նա­տար­րա­կան կեն­սա­կան պայ­ման­նե­րից։ Ամենատարբեր բե­ւե­ռա­ցում­նե­րի, մր­ցա­կ­ցու­թյուն­նե­րի ար­դյուն­քում ստեղծված ավե­լ­ցուկ­նե­րի՝ չմ­տած­ված, իսկ հա­ճախ էլ մտած­ված ոչ նպա­տա­կա­յին բաշխ­ման հետեւանքով ար­դյու­նա­բե­րա­կան ու գյու­ղա­տն­տե­սա­կան հս­կա­յածավալ բա­րիք­ներ են փոշիանում, ոչն­չա­նում՝ կա­րի­քա­վոր մարդ­կանց աչ­քի առ­ջեւ։

Ամե­նա­թո­ղու­թյան նման­օրինակ մթ­նո­լոր­տում մար­դն ապ­րում է ամե­ն­օ­րյա վա­խի, ան­ո­րո­շու­թյան ու անհուսության մեջ, հո­գե­կան ու ֆի­զի­կա­կան տա­ռա­պանք­նե­րի բովում, որոնց հետեւանքով էլ խաթարվում է մարդ արարածի աստվածատուր ներդաշնակությունը։ Իսկ աններդաշնակ հասարակության պայմաններում զարմանալի չէ, որ մարդկության մար­մ­նի վրա հա­վե­լվում են նաեւ այն­պի­սի «չա­րո­րակ»երեւույթներ, ինչ­պի­սիք են թմ­րա­մո­լու­թյու­նն ու հար­բե­ցո­ղու­թյու­նը, հա­մա­սե­ռա­մո­լու­թյու­նն ու մար­մ­նա­վա­ճա­ռու­թյու­նը…

Այ­ս­օր ասես այնքան էլ զարմանք չի հարուցում, որ ծնողն ու­րա­նում է զա­վա­կին, զա­վա­կը՝ ծնո­ղին, հայ­րե­նիք սր­բա­զան հաս­կա­ցու­թյու­նն իր տեղն է զի­ջում «Որ­տեղ հաց, այն­տեղ կաց»տխուր փի­լի­սո­փա­յու­թյա­նը։ 0րըս­տ­օ­րե ավելի ու ավելի է նե­ղա­նում, իսկ հա­ճախ էլ ուղ­ղա­կի­ո­րեն անար­գ­վում ու դուրս մղ­վում մեր կյան­քից սր­բու­թյուն­նե­րի շր­ջա­նա­կը։ Արագորեն խարխ­լ­վում ու փլուզ­վում են ազ­գա­յին ար­ժեք­նե­րը, հո­գե­ւոր ու մշա­կու­թա­յին ավան­դու­թյուն­ներն ու սո­վո­րու­թյուն­նե­րը, անհրաժեշտություններ, որոն­ցով է ուղղակիորեն պայ­մա­նա­վոր­ված այս կամ այն էթ­նո­սի գո­յու­թյու­նը։ Նյու­թի ու նյու­թե­ղե­նի, սին վա­յելք­նե­րի ու ճո­խու­թյուն­նե­րի ետե­ւից ին­ք­նա­մո­ռաց մեր վազ­քի մեջ «քրտ­նա­խեղդ»են լինում վեհ գա­ղա­փար­ներն ու եզա­կի ար­ժեք­նե­րը, ազ­նիվ քչով ապ­րե­լու մեր ժուժ­կա­լու­թյու­նը հետզհետե տեղի է տալիս մա­հա­ցու որ­կ­րա­մո­լու­թյանը։ Մեր հի­րա­վի ոս­կե­ղե­նիկ լե­զուն ասպատակվում է ան­հար­կի օտա­րա­բա­նու­թյամբ ու օտա­րա­հունչ առո­գա­նու­թյամբ, իսկ հետո էլ մեղադրվում «թերացումի»մեջ։ Մեր նեկ­տա­րա­բույր ու հո­գին սնու­ցող եր­գը, տի­րա­խոս մե­ղե­դին փո­խարինվում են կիր­քն ու մար­մի­նը խե­լա­ց­նո­րող, բա­րո­յա­զուրկ «անաս­նա­կան­չե­րով»։ Առանց ծա­նր ու թե­թեւ անե­լու, առանց ազ­գա­յին լուրջ գա­ղա­փա­րա­խո­սու­թյան փոր­ձում ենք ներ­գ­րավ­վել «գլո­բա­լի­զա­ցիա»անվան տակ հանդես եկող հա­մ­աշ­խար­հա­յին մի լայն գոր­ծ­ըն­թա­ցում, որն ավե­լի շատ հի­շեց­նում է բա­բե­լո­նյան մի նոր աշ­տա­րա­կա­շի­նու­թյուն։ Եվ այս ամե­նից վեր եւ ամե­նից սար­սա­փե­լին մարդ արա­րա­ծի լքված լինելու, մե­նու­թյան զգա­ցու­մն է։

Ին­չեր ասես չի հայ­թայ­թում մո­լո­րյալ մար­դը՝ լց­նելու համար իր կյան­քը, ծած­կելու համար մին­չեւ բաց ներ­վե­րը հաս­նող իր հոգեւոր մեր­կու­թյու­նը, հա­գուրդ տալու համար իր անհագ կր­քե­րին՝ հափշտակված ան­հայտ ապա­գա­յի հե­ռան­կա­րով։ Թվում է՝ որո­շա­կի խն­դիր­նե­րի հա­վա­սա­րա­կ­շիռ ու ընդ­գր­կուն լու­ծում­նե­րից, զանազան կարգի օրենք­ներ ու նոր­մեր մշա­կե­լուց հե­տո հնա­րա­վոր պիտի լինի կար­գա­վո­րել վի­ճա­կը, բա­րե­լա­վել կյան­քը։ Սա­կայն պատ­մու­թյու­նը մեկ ան­գամ չէ, որ ար­ձա­նա­գ­րել է դրանց ժա­մա­նա­կա­վոր ու սնանկ լի­նե­լը։

Մար­դու եւ մարդ­կու­թյան կյան­քը կար­գա­վո­րող ոչ մի մի­ջոց ու պայ­ման չի կա­րող ար­դյու­նա­վետ գոր­ծել, եթե հաշ­վար­կ­ված չեն մարդ­կա­յին բնության հա­վա­սա­րա­զոր ու փոխ­կա­պակ­ց­ված գոր­ծոն­նե­րը։ Եվ եթե մար­դու մար­մի­նը կա­րիք ու­նի նյու­թե­ղեն սնուն­դի, ապա որքան առավել է հո­գու պահանջը։ Ակն­հայտ է, որ այ­սօրվա մարդ­կու­թյու­նը «գլոբալ»ճգ­նա­ժա­մի մեջ է։ Այնուհանդերձ, առավել խնդրահարույց է հոգեւոր ճգ­նա­ժա­մը, որի ար­մատ­նե­րը թաք­ն­ված են գո­յի խոր­հր­դա­վոր խոր­քերում։ Միանգամայն հստակ է, որ անհրաժեշտ ելքը բացառապես պետք է փնտրել հիշյալ խորքի վերլուծության եւ պարտադիր վերածնության մեջ։

Իսկ ի՞նչ է փաստում իրա­կա­նությունը։ Թե­րե­ւս այն, որ մար­դը դե­ռե­ւս շա­րու­նա­կում է ագա­հո­րեն խժ­ռել «ար­գել­ված պտու­ղը»՝ այդ քաղ­ցր, բայց մա­հա­բեր նյու­թը, շա­րու­նա­կում է հոգ տա­նել լոկ մար­մ­նից բխող ցան­կու­թյուն­նե­րի ու բն­ազդ­նե­րի մա­սին՝ սահ­ման ու չափ չդ­նե­լով դրան­ցում թաք­ն­ված «թույ­նի»ու «հա­կա­թույ­նի»մի­ջեւ՝ ան­տե­սե­լով իր կա­ռույ­ցի մյուս, թե­րե­ւս, ավելի գլ­խա­վոր կե­սի՝ հո­գու գե­ր­աղ­քա­տա­ցու­մը։ Նյու­թի նկատ­մամբ անընդդիմանալի կիր­քը կու­րա­ց­նում է մար­դու ներ­քին աչ­քն ու միտքը՝ Աստ­ծո պատ­կե­րով ստեղ­ծ­ված արա­րա­ծին վե­րա­ծելով անօրինակ «կա­տա­րե­լա­գոր­ծ­ված» ան­հո­գի մի արարածի։

Մարդ­կու­թյան կյան­քում տե­ղի ու­նե­ցող առաջաքայլերը, իրենց դր­սե­ւո­րում­նե­րով հանդերձ, սկզ­բ­նա­վոր­վում են բա­ցա­ռա­պես մեր հո­գե­ւոր-բա­րո­յա­կան կյան­քի խոր­քում կա­տար­վող ընդ­հա­տա­կյա խմո­րում­նե­րից, դրան­ցում ամ­բար­ված լիցքերից։ Աս­տ­ված­մեր­ժու­թյան, անձի պաշտամունքի, գի­տա­կան հայ­տ­նա­գոր­ծու­թյուն­նե­րի, ան­գամ զար­մա­նա­հ­րաշ թվա­ցող բա­ցա­հայ­տում­նե­րի արդյունքում ո՛չ մա­հն է հե­ռա­նում մար­դուց, եւ ո՛չ էլ մո­լո­րա­կից՝ բնա­կան ու տեխ­նո­լո­գի­ա­կան աղետ­նե­րը։ Որե­ւէ գյու­տի, առա­ջըն­թա­ցի բա­րի­քը դեռ չճա­շա­կած՝ մար­դն սկ­սում է որո­նել դրանց չա­րի­քա­ծին դր­սե­ւո­րում­նե­րը վե­րաց­նող ու­ղի­նե­րը։ Նյու­թի ու նյու­թա­պաշ­տու­թյան աշ­խար­հը խժ­ռում է իրա­կան կյան­քի ար­մատ­ն ու սա­ղարթ­նե­րը՝ ապա­կա­նելով ու ոչն­չաց­նելով մար­դուն կեն­սա­կա­նո­րեն ան­հ­րա­ժեշտ հո­գե­ւո­րի «օդն ու ջու­րը»։

Մար­դն աստիճանական զարգացման արդյունք չէ, այլ արար­չա­գոր­ծու­թյա՛ն ար­գա­սիք, Աստ­ծո կող­մից ստեղ­ծ­ված բա­ցա­ռիկ բա­նա­կան գո­յու­թյուն, ում տր­ված է նույն­քան բա­ցա­ռիկ մի շնորհ՝ ընտ­րու­թյան իրա­վունք, այ­լ խոսքով՝ բացարձակ ազատություն՝ իր բոլոր դրսեւորումներով՝ ընտ­րու­թյուն չա­րի ու բա­րու, լույ­սի ու խա­վա­րի, ժա­մա­նա­կա­վո­րի ու հա­վի­տե­նա­կա­նի, մի խոսքով՝ կյանքի ու մահվան մի­ջեւ։

Եվ այսու հո­գե­պես սնանկ ու բա­րո­յա­զուրկ մարդ­կա­յին հա­սա­րա­կու­թյու­նը կա­մա թե ակա­մա ապ­րում ու գոր­ծում է աս­տ­վա­ծա­դիր օրենք­նե­րին հա­կա­ռակ՝ ին­քն իրեն ու աս­տ­վա­ծա­դիր բա­նա­կա­նու­թյան «ձեռ­քով»արարյալ ողջ տի­ե­զեր­քը տա­նե­լով մերժելի ճանապարհով։ Աս­տ­վա­ծա­շուն­չը լա­վա­գույ­նս հի­շեց­նում է մեզ մարդ­կու­թյան կյան­քում կա­տար­ված մի պատ­մու­թյուն. հա­մ­աշ­խար­հա­յին ջր­հե­ղե­ղը լե­գենդ կամ առաս­պել չի կարող լինել…

Ամե­ն­օ­րյա գի­տա­կան կր­քե­րի արդյունքում ձեւավորված եւ զուտ մարդ­կա­յին գի­տա­կ­ցու­թյան տե­ղա­շար­ժե­րով ուղեկցված զգացողություններն ու հասկացողությունները ժա­մա­նա­կի ըն­թաց­քում ան­պայ­մա­նո­րեն կորցնելու են իրենց երբեմնի հմայքը, մատ­ն­վե­լու լռու­թյան, ինչ­պես կա­պի­կից մարդ ծն­վե­լու ան­հե­թեթ պա­րա­գան էր։ Հարկ է առաջնային ըն­դու­նել, որ իրա­կա­նում ցան­կա­ցած բա­րե­նո­րոգ­չա­կան գոր­ծ­ըն­թաց նախ եւ առաջ պետք է մարդ­կու­թյա­նն առ նյու­թն ու­նե­ցած ան­զուսպ ու ան­խո­հեմ մո­լուց­քից ուղեկցի դե­պի կեն­դա­նի Աստ­ծո հա­վա­տը։

Մար­դու կրո­նա­կան հա­կում­նե­րը նո­րա­մու­ծու­թյուն չեն եւ ոչ էլ հնա­դա­վան հո­րին­վածք­ներ։ Կրո­նը մեր գե­նե­տի­կա­յի կարեւոր ան­բա­ժան, աստվածադիր մասն է։ Գի­տա­կ­ցա­բար թե ենթագիտակցաբար, միեւնույն է, մենք որո­նման մեջ ենք՝ վերագտնելու համար մեր նախ­կին պատկերն ու նմա­նու­թյու­նը։ Ուս­տի հա­սա­րա­կու­թյան ազ­գա­յին կյան­քը բարենորոգե­լու եւ այն առաջ տա­նե­լու հա­մար հույժ ան­հ­րա­ժեշտ գրավականն ազ­գի հո­գե­ւոր ընտ­րու­թյան մայ­ր­ու­ղին է։ Իսկ այդ մայրուղին առաջինը պետք է ոտք դնի մտավորականը, ազգի ինտելեկտուալ հատվածը։

Չերկնչենք ասել, որ վեր­ջին հա­րյու­րա­մյակ­նե­րի հե­ղա­փո­խու­թյուն­նե­րի՝ սո­ցի­ա­լա­կան ու քա­ղա­քա­կան ող­բեր­գու­թյու­նն ըն­դա­մե­նը սրեց ժողովուրդների, այդ թվում նաեւ մտա­վո­րա­կա­նու­թյան՝ վա­ղուց ար­դեն սկս­ված հո­գե­ւոր ճգ­նա­ժա­մը։ Սխալ­ված չենք լինի, եթե ասենք, որ յուրաքանչյուր ոք խո­րու­թյամբ ապ­րել է այդ հոգեկան բե­կու­մը։ Այդ է պատճառը, որ այսօր հասարակության բոլոր շերտերը, այդ թվում եւ մտա­վո­րա­կա­նու­թյունը, ու­նեն ինքնահռչակ բա­ցա­ռի­կու­թյան նշա­նա­կու­թյուն, քանզի իմացության դաշտում տեսնելի է ոչ այնքան Աստծո շնորհը, որքան մարդկային բանականության գերակայությունը։

Ոչ ոք չի կարող բացառել մարդկության հսկայածավալ ձեռքբերումները։ Դրանք հիրավի խարսխված են համախորհուրդ կարեկցանքի ու միասնականության խնամածու ավյունով։ Եվ եթե ամեն ազգ ու ժողովուրդ բնականորեն կենսական պահանջ ունենա հավելելու այս աշխարհի լավն ու բարին եւ իր սեփականը՝ այն հաստատ համոզումով, որ մեկի օգուտը հավասարապես նաեւ մյուսինն է եւ լիովին որդեգրած լինի այն մեծազոր ճշմարտությունը, որ ողջ մարդկությունը՝ բոլոր ազգերն ու ժողովուրդները, նույն Հոր՝ Աստծո զավակներն են։

Հենց այս խնդրում է նաեւ, որ մեծապես կարեւորվում է մտավորականության դերը։ Մարդկության ամենագիտակից ու ամենաուսյալ հատվածն է ի զորու կրթելու եւ առաջնորդելու հանրությանը՝ ոչ միայն դեպի արժանապատիվ կյանք, այլեւ արժանապատիվ «մահ»՝ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ դարձնելով ոչ միայն նյութեղեն, այլեւ հոգեւոր գոյության միակ ու անկրկնելի առհավատչյան։

Հետեւապես որքան ակներեւ, նույնքան անհրաժեշտ հրամայական է մեզ համար մեկընդմիշտ ապահովելու այն լուծմունքը, որն ինչ-որ իմաստով կանխորոշելու է արդեն վաղվա մարդկության եւ մեր ժողովրդի ապագա դեմքն ու հետագիծը։ Այս ճանապարհին ոչ պակաս կարեւորություն ունեն սկզբունքների ընդհանրությունն ու մոտեցումների միասնականությունը՝ հոգեւորականության եւ մտավորականության,  Եկեղեցու եւ «շարունակ նորացող»մարդկության միջեւ՝ մի դեպքում հաղթահարելու վատատեսությունն ու գտնելու իրատեսական ուղիներ եւ մյուս դեպքում՝ չվտանգելու համար ազգային անվտանգությունը։

Մեր ժողովուրդը դարեր ի վեր հավերժացրել ու ոգեկոչում է իր թե՛ առաջին թարգմանիչ-մտավորականության եւ թե՛ ազգի այն հատվածի հիշատակը, որն առանց հատուկ շահագրգռության, բայց մի ներքին անբացատրելի մղումով եւ անմեկնելի նախախնամությամբ ստանձնել էր ապրեցնելու թեեւ դժվարին, բայց արժանապատիվ առաքելությունը, եւ եթե մենք էլ մեր ժողովրդի զավակն ենք, պետք է անվարան որդեգրենք անցյալի դասը՝ լինելու ապագա դարերի որդեգիրն ու ուղեկիցը։

Այլապես, ինչպես Ավետարանն է ասում. «Ինքն իր մեջ բաժանված ամեն թագավորություն ավերվում է, եւ ինքն իր մեջ բաժանված ամեն տուն՝ կործանվում» (Ղուկ. ԺԱ 17)։

Աստղիկ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ

Իսահակ վրդ. ՊՈՂՈՍՅԱՆ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s