Սիրելի՛ գյումրեցիներ, “Քրիստոնյա Հայաստանի” խմբագրությունը շնորհակալ է թերթի հասցեին արված ձեր ջերմ խոսքերի, ինչպես նաեւ առաջարկների համար։

Թերթի այս համարից սկսած կփորձենք  կյանքի կոչել ձեր առաջարկներից մեկը՝  “Հովիվն ու նրահոտը” խորագրի տակ պատասխանելով ձեզ հուզող հարցերին։ 

ԱՂՈԹՔԻ ԴԵՐՆ ՈՒ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Ձեր հարցերին պատասխանում է Երեւանի Հարավարեւմտյան թաղամասի Սբ Երրորդություն եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Եսայի քահանա Արթենյանը։ Ձեր անունից հարցերն ուղղում է մեր թերթի արտահաստիքային թղթակից Անժելա Խաչատրյանը։

 

 

 

— Տե՛ր հայր, ի՞նչ է ա­ղոթ­քը, ո՞րն է ա­ղոթ­քի դերն ու նշա­նա­կու­թյու­նը աստ­վա­ծա­պատ­կեր մար­դու կյան­քում:

 

— Ա­ղոթ­քը զրույց է Աստ­ծու հետ, որ­տեղ փա­ռա­բան­վում է Աստ­ված՝ Իր տված պար­գեւ­նե­րի, Իր սի­րո ու ո­ղոր­մու­թյան հա­մար:

 

— Ո՞րն է ա­ղո­թե­լու ճշ­մա­րիտ կեր­պը: Ի՞նչ է ու­սու­ցա­նում Քրիս­տոսն ա­ղոթ­քի մա­սին։

 

— Քրիս­տո­սը, ի պա­տաս­խան ա­ռա­քյալ­նե­րի խնդ­րան­քին, սո­վո­րեց­նում է “Հայր մեր” ա­ղոթ­քը` որ­պես ա­ղոթ­քի գե­րա­գույն օ­րի­նակ: Ե­թե ու­շա­դիր լի­նենք, այս ա­ղոթ­քի հիմ­քում ըն­կած է հե­տե­ւյալ գա­ղա­փա­րը. Աստ­ված բո­լո­րիս Հայրն է, քա­նի որ ա­սում ենք` Հայր մեր եւ ոչ` Հայր իմ: Այս ա­ղոթ­քի մեջ հիմ­նա­կա­նում խնդ­րում ենք , որ Աստ­ծո կամ­քը կա­տար­վի մեր մեջ, Աստ­ծո թա­գա­վո­րու­թյու­նը գա, խնդ­րում ենք մեր մեղ­քե­րին թո­ղու­թյուն` ա­սե­լով. “Նե­րիր մեր հան­ցանք­նե­րը, ինչ­պես որ մենք ենք նե­րում նրանց, որ հան­ցանք են գոր­ծում մեր դեմ”, նաեւ խնդ­րում ենք մեր ա­մե­նօ­րյա հա­ցի կամ կա­րիք­նե­րի հա­մար, խնդ­րում ենք փր­կել ու հե­ռու պա­հել մեզ փոր­ձու­թյու­նից… Այս է ա­ղոթ­քի հիմ­նա­կան ձե­ւը: Տե­րու­նա­կան ա­ղոթքն ա­ղոթք­նե­րի ա­ղոթքն է,  ո­րը պետք է ի­մա­նա յու­րա­քան­չյուր քրիս­տո­նյա:

— Տե՛ր հայր, իսկ ո՞րն է անպ­տուղ, ա­նըն­դու­նե­լի ա­ղոթ­քը:

 

 — Ա­ղոթ­քը կա­րող է անպ­տուղ ու ա­նըն­դու­նե­լի լի­նել, երբ մար­դը խնդ­րում է Աստ­ծուց հա­կա­ռակ ու ան­հա­ճո բա­ներ: Օ­րի­նակ` մար­դը կա­րող է Աստ­ծուց խնդ­րել օգ­նել ի­րեն գո­ղու­թյուն ա­նել… Բնա­կա­նա­բար այդ­պի­սի խնդ­րանքն Աստ­ված չի կա­րող լսել: Ընդ­հան­րա­պես մենք ա­ղո­թե­լիս կա­րիք չու­նենք ինչ-որ բան խնդ­րե­լու Աստ­ծուց, ո­րով­հե­տեւ ա­ղո­թե­լիս նախ հարկ է փա­ռա­բա­նել Աստ­ծուն, իսկ մնա­ցա­ծը, ին­չի կա­րի­քը որ ու­նենք, Աստ­ված կտա մեզ ա­վե­լիով, քա­նի որ շատ լավ գի­տի, թե ինչ է մեզ պետք: Տերն ա­սում է Ա­վե­տա­րա­նում. “Նախ խնդ­րե­ցեք Աստ­ծու ար­քա­յու­թյունն ու Նրա ար­դա­րու­թյու­նը, եւ այդ ա­մե­նը ձեզ ա­վե­լիով կտր­վի”:

— Իսկ ինչ­պե՞ս հաս­կա­նալ` այն, ինչ խնդ­րում ենք, Աստ­ծու կամ­քի հա­մա­ձա՞յն է, թե՞ ոչ:

 

— Մար­դու խնդ­րան­քի մեջ պետք է սեր լի­նի, Աստ­ծու կամ­քին հնա­զանդ­վե­լու մղում: Ե­թե մար­դը ճա­նա­չում եւ սի­րում է Աստ­ծուն, եր­բեք սխալ բան չի խնդ­րի: Օ­րի­նակ` երբ պատ­րաստ­վում ես հան­դի­պել քեզ սի­րե­լի անձ­նա­վո­րու­թյան հետ, նա­խա­պես հա­վա­քում ես մտ­քերդ, մտա­ծում ա­սե­լիքդ, ո­րը բխում է սի­րուց: Նույն­պես եւ ա­ղոթ­քի դեպ­քում. ե­թե ի­րա­պես սի­րում ենք Աստ­ծուն, սի­րուց բխած ան­կեղծ խոսք կուղ­ղենք Նրան։

— Տե՛ր հայր, իսկ ին­չո՞ւ մեր ա­ղոթք­նե­րը եր­բեմն լսե­լի չեն լի­նում:

 

— Ո­րե­ւէ ան­կեղծ ա­ղոթք ան­պա­տաս­խան չի մնում: Մենք մեր զա­վակ­նե­րի հա­մար Աստ­ծուց խնդ­րում ենք ա­ռող­ջու­թյուն, ա­պա­հո­վու­թյուն, նաեւ` երկ­րին խա­ղա­ղու­թյուն եւ այլ նմա­նա­տիպ խնդ­րանք­ներ, ո­րոնք հա­ճելի են Աստ­ծուն, Աստ­ված լսում եւ կա­տա­րում է: Սա­կայն հա­ճախ մեր ան­ձե­րի հա­մար խնդ­րում ենք մի բան, ո­րը, թվում է, վատ բան չէ, սա­կայն Աստ­ված Իր ի­մաս­տու­թյամբ ու նա­խախ­նա­մու­թյամբ տես­նում է, որ մեր խնդ­րա­ծը բա­րի չէ մեզ հա­մար, ուս­տի չի կա­տա­րում այն: Գի­տե­նանք նաեւ, որ եր­բեմն Աստ­ծու լռու­թյունն է մեր ա­ղոթք­նե­րի պա­տաս­խա­նը: Եր­բեմն էլ Տեր Աստ­ված չի պա­տաս­խա­նում մեր ա­ղոթք­նե­րին, քա­նի որ դեռ ժա­մա­նա­կը չէ, այլ երբ ժա­մա­նա­կը կլի­նի, կտա մեզ այն, ինչ ի­րա­կա­նում պետք է: Հա­ճախ մենք նման­վում ենք այն կա­մա­կոր ե­րե­խա­նե­րին, ո­րոնք, մո­րից չս­տա­նա­լով ի­րենց խնդ­րա­ծը, նե­ղա­նում, փախ­չում են: Մենք էլ Աստ­ծուց ենք նե­ղա­նում` դա­դա­րե­լով ա­ղո­թել: Դա ճիշտ չէ: Պետք է ա­պա­վի­նել Աստ­ծու ո­ղոր­մա­ծու­թյա­նը` հի­շե­լով, որ Նա ա­վե­լի լավ գի­տի, թե ինչ է մեզ պետք: 

 

— Տե­րն ա­ղոթ­քի մա­սին ու­սու­ցում­նե­րում զգու­շաց­նում է հե­ռու մնալ հե­թա­նո­սա­կան շա­տա­խո­սու­թյու­նից` ա­սե­լով. “Նրանք կար­ծում են,  թե ի­րենց շատ խոս­քե­րի պատ­ճա­ռով լսե­լի կլի­նեն” (Մատթ. Զ 7): Մի՞­թե եր­կար ա­ղո­թե­լը շա­տա­խո­սու­թյուն է, ինչ­պե՞ս հաս­կա­նալ:

 

— Ի­հար­կե՝ ո՛չ: Շա­տա­խո­սու­թյունն ա­նի­մաստ բա­ռե­րի կրկ­նու­թյունն է, հե­թա­նոս­նե­րը նույն խնդ­րանքն ա­նընդ­հատ կրկ­նում էին` մտա­ծե­լով, որ որ­քան շատ խնդ­րեն, այն­քան շուտ կլս­վի: Ե­թե մարդն ու­նի եր­կար ա­ղո­թե­լու կա­րիք եւ կա­րող է ա­ղո­թել, շատ լավ է: Ե­կե­ղե­ցա­կան հայ­րե­րի ա­ղոթք­ներն ըն­թեր­ցելն ու նրանց ա­ղոթք­նե­րով ա­ղո­թե­լը եր­բեք շա­տա­խո­սու­թյուն չէ, սա­կայն այս­տեղ եւս պետք է զգու­շա­նալ. հայ­րե­րի եր­կա­րա­շունչ ա­ղոթք­նե­րը պետք է հո­գով եւ ոչ մե­խա­նի­կո­րեն կար­դալ, այ­լա­պես ա­նի­մաստ կլի­նի նման ա­ղոթ­քը:

— Խո­սենք ընդ­հան­րա­կան եւ ա­ռանձ­նա­կան ա­ղոթք­նե­րից յու­րա­քան­չյու­րի նշա­նա­կու­թյան եւ կա­րե­ւո­րու­թյան մա­սին:   

 

— Ա­ղոթ­քի այս եր­կու տե­սակներն էլ մեր կյանք­ում պետք է դր­սե­ւոր­վեն: Մար­դը չի կա­րող ա­ռաջ­նորդ­վել միայն ընդ­հան­րա­կան ա­ղոթ­քով, ո­րով­հե­տեւ հա­ճախ պետք է իր սր­տից բխող ան­կեղծ խոս­քե­րով էլ դի­մի Աստ­ծուն՝ ան­հա­տա­կան ա­ղոթք­նե­րի ժա­մա­նակ, չէ՞ որ ե­թե սի­րում ես Աստ­ծուն, ու­րեմն Նրան ա­սե­լիք ու­նես, Նրա հետ ան­կեղծ զրույ­ցի կա­րի­քը կա: Ընդ­հան­րա­կան ա­ղոթ­քը կա­րե­ւոր­վում է նրա­նով, որ այն կա­տար­վում է ե­կե­ղե­ցում (ժա­մեր­գու­թյուն, պա­տա­րագ) եւ ո­րին մաս­նակ­ցում է ողջ հա­մայն­քը` տար­բեր մար­դիկ. չէ՞ որ  ե­կե­ղե­ցին միայն քա­րե­ղեն կա­ռույց չէ. այն հա­վա­տա­ցյալ­նե­րի ամ­բող­ջու­թյունն է: Ա­վե­լի ա­պա­հով է ե­կե­ղե­ցում եւ ե­կե­ղե­ցու հետ գնալ առ Աստ­ված եւ դե­պի փր­կու­թյուն, քա­նի որ այս դեպ­քում շեղ­վե­լու վտանգն ա­վե­լի փոքր է: Ա­ռանց ընդ­հան­րա­կան ա­ղոթ­քի ե­կե­ղե­ցա­կան կյան­քը հնա­րա­վոր չէ պատ­կե­րաց­նել, ո­րով­հե­տեւ մենք փր­կու­թյան ու­ղիով ենք գնում բո­լորս միա­սին, եւ այդ ճա­նա­պար­հին մեզ ա­ռաջնոր­դում է ընդ­հան­րա­կան ա­ղոթ­քը:

— Մար­դը պե՞տք է ու­նե­նա ա­ղոթ­քի ո­րո­շա­կի ժա­մեր օր­վա ըն­թաց­քում:

 

— Յու­րա­քան­չյուր մարդ ինքն է ո­րո­շում իր ա­ղոթ­քի ժա­մե­րը, սա­կայն պետք չէ կա­ղա­պար­նե­րի մեջ մտ­նել, քա­նի որ եր­բեմն չի ստաց­վում նույն ժա­մին ա­ղո­թել: Շա­տերի հա­մար դա ող­բեր­գու­թյուն է, հու­սա­հա­տու­թյան ա­ռիթ, ո­րը ճիշտ չէ: Մար­դը կա­րող է աշ­խա­տել եւ իր մտ­քում ա­ղոթք բարձ­րաց­նել առ Աստ­ված:

Ա­ղո­թե­լու ա­ռա­ջին պայ­մանն ան­կեղ­ծու­թյունն է: Քրիս­տո­նյան պետք է գո­նե իր ա­մե­նօ­րյա ա­ղոթք­ներն ա­նի` ա­ռա­վո­տյան, քնե­լուց ա­ռաջ, ճա­շից ա­ռաջ եւ հե­տո: Այ­սօր քրիս­տո­նյա­նե­րի շր­ջա­նում շատ կի­րա­ռա­կան է “Գր­պա­նի ա­ղո­թա­գիրք” կոչ­ված փոք­րիկ գր­քույ­կը, ո­րում կան ա­մե­նօ­րյա կի­րա­ռա­կան շատ ա­ղոթք­ներ՝ տար­բեր ի­րա­վի­ճակ­նե­րի հա­մար:

— Ե­կե­ղե­ցա­կան հայ­րերն ա­սում են, որ չա­ղո­թող մար­դու հո­դին մե­ռած է: Մի՞­թե  այդ­քան վտան­գա­վոր է ա­ղոթ­քից կտր­վե­լը:

 

— Ի­հար­կե վտան­գա­վոր է, քա­նի որ ա­ղոթ­քը հո­գու սնունդն ու կե­րա­կուրն է, չէ՞ որ մար­դը հո­գի է եւ մար­մին: Ե­թե մենք խնամք ենք տա­նում մեր մար­մին­նե­րի հա­մար` ջանք չխ­նա­յե­լով, որ­քան ա­ռա­վել պետք է զո­րաց­նենք մեր հո­գին, իսկ հո­գին սնե­լու միակ մի­ջո­ցն ա­ղոթքն է:

— Տերն ա­ղոթ­քի մա­սին Իր ու­սու­ցում­նե­րում պատ­գա­մում է, որ ե­թե մարդ ինչ որ մե­կի հան­դեպ քեն ու­նի իր սր­տում, նախ գնա հաշտ­վի նրա հետ, այ­նու­հե­տեւ ան­նենգ սր­տով ա­ղո­թի Աստ­ծուն: Այդ­քան կա­րե­ւո՞ր է նե­րո­ղամ­տու­թյան, ան­հի­շա­չա­րու­թյան ո­գի ու­նե­նալն ա­ղո­թե­լիս:

 

— Երբ մար­դու միտ­քը, հո­գին խռով­ված է տար­բեր պատ­ճառ­նե­րով, նե­ղաց­րել է կամ ինքն է նե­ղա­ցել ինչ-որ մե­կից, երբ խիղ­ճը հան­գիստ չէ մեղ­քի պատ­ճա­ռով, չի կա­րող լիար­ժեք ա­ղո­թել. նրա ա­ղոթ­քը ձե­ւա­կան է դառ­նում, ուս­տի, ա­յո՛, շատ կա­րե­ւոր է նե­րո­ղամ­տու­թյան եւ ան­հի­շա­չա­րու­թյան ո­գի ու­նե­նալն Աստ­ծո առ­ջեւ ա­ղոթ­քի կանգ­նե­լիս: Միշտ հի­շենք, որ ա­ղո­թե­լիս մենք եր­կն­քի ու երկ­րի Ա­րա­րիչ Աստ­ծո առ­ջեւ ենք կանգ­նած, ուս­տի հա­ճո լի­նենք Աստ­ծուն մեր ան­կեղծ ու սր­տա­բուխ ա­ղոթք­նե­րով:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s