Ե­ղիա­զար կա­թո­ղի­կո­սի մահ­վա­նից ըն­դա­մե­նը եր­կու օր անց՝ օ­գոս­տո­սի 10-ին, կա­թո­ղի­կոս հռ­չակ­վեց նրա ա­շա­կերտ Նա­հա­պետ եպս Ե­դե­սա­ցին։ Թե­րեւս սա կա­տար­վեց հան­գու­ցյալ կա­թո­ղի­կո­սի վեր­ջին ցան­կու­թյամբ։ Միա­բա­նու­թյու­նը նրան ըն­դու­նեց հար­գան­քով։ Տե­ղե­կու­թյուն կա, որ Ե­ղիա­զա­րը, զգա­լով իր մո­տա­լուտ մա­հը, ան­կող­նուց ել­նե­լով, գա­լիս է ե­կե­ղե­ցի եւ օ­ծում Նա­հա­պե­տին։ Սա­կայն այս տե­ղե­կու­թյու­նը թե­րեւս հերք­վում է այն փաս­տով, որ Նա­հա­պե­տն օծ­վել էր Ե­ղիա­զա­րի մա­հից եր­կու օր անց։ Ըստ ո­րում, օ­ծու­մը կա­տար­վեց ո՛չ մեր­ձա­վոր իշ­խա­նա­վոր­նե­րի եւ ո՛չ էլ հե­ռա­վոր ա­թոռ­նե­րի հա­վա­նու­թյունն ակն­կա­լե­լով։ Հե­տաքր­քիր է նաեւ, որ դրան չեն հե­տե­ւում եւ ոչ մի բո­ղոք կամ դի­տո­ղու­թյուն։ Նա­հա­պետ կա­թո­ղի­կո­սը, որ ներ­կա­յաց­վում է որ­պես Ե­ղիա­զա­րի ա­շա­կեր­տը, գոր­ծա­կիցն ու խոր­հր­դա­կի­ցը, զար­մա­նա­լիո­րեն չի հիշ­վում Ե­ղիա­զա­րի ողջ գոր­ծու­նեու­թյան ըն­թաց­քում, ուս­տի դժ­վար է ո­րե­ւէ բան ա­սել նրա մինչ­կա­թո­ղի­կո­սու­թյունն ու­նե­ցած գոր­ծու­նեու­թյան մա­սին։ Հա­մե­նայն դեպս նա էլ Ե­ղիա­զա­րի պես հի­շա­տակ­վում է որ­պես ճո­ռո­մա­խոս, փա­ռա­պերճ ու ա­հար­կու իշ­խող անձ։ Սա­կայն միա­ժա­մա­նակ նշ­վում է, որ նա կար­դա­լու եւ գրե­լու մեջ  թույլ էր։ Մ. Օր­մա­նյանն ի­րա­վամբ մեր­ժում է Մ. Չամ­չյա­նի կար­ծիքն այն մա­սին, թե Նա­հա­պե­տը հռո­մեա­կա­նու­թյան բա­րե­կամ էր ու դյու­րա­մետ եւ մին­չեւ իսկ այն ըն­դու­նել էր։ Հա­մե­նայն դեպս պատ­մու­թյու­նը չի հաս­տա­տում այդ կար­ծի­քը։

Նա­հա­պետ կա­թո­ղի­կոսն աչ­քի ըն­կավ իր շի­նա­րա­րա­կան  գոր­ծու­նեու­թյամբ՝ հա­վա­նա­բար օգ­տա­գոր­ծե­լով Ե­ղիա­զա­րի անձ­նա­կան ու­նեց­ված­քը։ Ընդ ո­րում, շի­նա­րա­րու­թյու­նը ծա­վալ­վում էր այն­պի­սի պայ­ման­նե­րում, երբ ա­մե­նու­րեք գան­գատ­ներ էին լս­վում Ա­թո­ռի  խեղ­ճու­թյան ու աղ­քա­տու­թյան մա­սին։ Պատ­ճա­ռը հա­վա­նա­բար այն էր, որ կա­թո­ղի­կոս­նե­րի ստաց­վածք­նե­րը բա­վա­կան շատ էին Մայր Ա­թո­ռի ու­նեց­ված­քից։ Այլ խոս­քով՝ որ­պես ի­րա­վունք կամ նվեր ստա­ցած­նե­րը կամ կե­ղե­քու­մի մի­ջո­ցով ձեռք բե­րած­նե­րը որ­պես անձ­նա­կան ու­նեց­վածք էին դի­տում եւ տնօ­րի­նում սե­փա­կան հա­յե­ցո­ղու­թյամբ։ Դրա հե­տե­ւան­քով միա­բա­նու­թյան հա­սույթ­նե­րը փո­շիա­նում էին, իսկ միա­բա­նու­թյու­նը հայ­տն­վում էր խեղճ ու կա­րոտ վի­ճա­կում՝ ա­վե­լի ու ա­վե­լի դժ­վա­րաց­նե­լով ծան­րա­ցող տուր­քե­րի վճա­րու­մը։

Նա­հա­պե­տի շի­նա­րա­րա­կան մե­ծա­գոր­ծու­թյուն­նե­րից էին Շո­ղա­կաթ ե­կե­ղե­ցին եւ վա­նա­տու­նը, ո­րի գու­մար­նե­րը հո­գաց Ա­ղա­մալ Շո­ռո­թե­ցի իշ­խա­նա­վո­րը, Հրազ­դան գե­տից հան­ված ջրա­տա­րը կամ ա­ռուն, որն անց­կաց­վեց քա­րա­ժայ­ռե­րը ճեղ­քե­լով ու ծա­կե­լով։ Ջրերն անհ­րա­ժեշտ էին վան­քի հո­ղա­տա­րածք­նե­րը ո­ռո­գե­լու հա­մար։  Նա կա­տա­րեց Ձո­րա­գյու­ղի վան­քի ե­կե­ղե­ցու եւ կրո­նա­վոր­նե­րի խ­ցե­րի վե­րա­նո­րո­գու­թյուն­նե­րը, սկ­սեց կա­ռու­ցել Վա­ղար­շա­պա­տի, Քա­նա­քե­ռի, Կոն­դի եւ ու­րիշ շատ գյու­ղե­րի ե­կե­ղե­ցի­նե­րը։ Այն­պես որ Ե­րե­ւա­նի քա­րա­շեն ե­կե­ղե­ցի­նե­րի մեծ մա­սը կա­ռուց­վեց նրա կող­մից։ Նրան հա­ջող­վեց մե­ծաց­նել Մայր Ա­թո­ռի կալ­վածք­նե­րը, ար­քու­նա­կան հրո­վար­տա­կով ա­պա­հո­վեց ե­ղած­նե­րի վրա վան­քի ի­րա­վուն­քը։ Նա Քա­սաղ գե­տի վրա սկ­սեց Օ­շա­կա­նի գե­ղե­ցիկ ու ժա­մա­նա­կի հա­մար բա­վա­կա­նին մե­ծա­ծախ կամր­ջի շի­նա­րա­րու­թյու­նը, որն ա­վարտ­վեց նրա մա­հից հե­տո՝ 1706 թվա­կա­նին։ Հարկ է նշել, որ Նա­հա­պետ կա­թո­ղի­կո­սը շի­նա­րա­րա­կան գոր­ծու­նեու­թյունն ա­ռա­վե­լա­պես ծա­վա­լեց իր գա­հա­կա­լու­թյան ա­ռա­ջին տա­րի­նե­րին, երբ դեռ չէին սկս­վել ներ­քին խժդ­ժու­թյուն­նե­րը, ո­րոնք սկիզբ ա­ռան նրա ա­թո­ռա­կա­լու­թյան չոր­րորդ տա­րում։

Նա­հա­պետ կա­թո­ղի­կոսն աչ­քի էր ընկ­նում իր ա­հար­կու բնա­վո­րու­թյամբ, ին­չը եւ զա­նա­զան շփոթ­նե­րի պատ­ճառ էր դառ­նում։ Աղ­թա­մա­րի կա­թո­ղի­կո­սը՝ Թով­մա­սը, որ Նա­հա­պե­տի ա­թո­ռա­կա­լու­թյան  ա­ռա­ջին ա­միս­նե­րին հպա­տա­կու­թյուն էր հայտ­նել, իր մե­ծամ­տու­թյամբ շար­ժեց Նա­հա­պե­տի զայ­րույ­թը, եւ վեր­ջինս նրան պաշ­տո­նանկ ա­րեց։ Նա­հա­պետը, Ա­վե­տիս ե­պիս­կո­պո­սին կա­թո­ղի­կոս ձեռ­նադ­րե­լով, Աղ­թա­մար է ու­ղար­կում։ Թով­մա­սը, հեն­վե­լով օս­մա­նյան իշ­խա­նու­թյան վրա, Պարս­կաս­տա­նից ե­կած Ա­վե­տի­սին վտա­րել տվեց եւ Սա­հակ Արծ­կե­ցի ե­պիս­կո­պո­սին ա­թո­ռա­կից կա­թո­ղի­կոս օ­ծեց։ Այլ խոս­քով՝ Աղ­թա­մարն ան­կա­խա­ցավ Էջ­միած­նից։ Հարկ է ար­ձա­նագ­րել, որ Ե­կե­ղե­ցու երկ­փեղկ­ման մե­ղա­վորն ի­րա­կա­նում կա­թո­ղի­կոսն էր՝ իր ան­հաշտ բնա­վո­րու­թյամբ։ Ա­վե­տի­սը փոր­ձեց պայ­քա­րել կա­թո­ղի­կո­սու­թյան հա­մար։ Նրան մին­չեւ 1697 թի­վը  տես­նում ենք Վաս­պու­րա­կա­նում։ Սա­կայն Թով­մա­սը, դրա­նից վր­դով­վե­լով, Վա­նի փա­շա­յի օգ­նու­թյամբ էջ­միած­նահ­պա­տակ ե­պիս­կո­պոս­նե­րին էլ քշել տվեց եւ այդ վի­ճա­կը միաց­րեց իր կա­թո­ղի­կո­սու­թյա­նը։ Այս­պի­սով՝ Մայր Ա­թո­ռը զրկ­վեց եւս մեկ վի­ճա­կից։

Երբ Նա­հա­պետն ա­թո­ռա­կա­լեց, ար­դեն եր­կու տա­րի էր Կոս­տանդ­նու­պոլ­սում պատ­րիար­քու­թյու­նը կա­ռա­վար­վում էր աշ­խար­հա­կան տե­ղա­կալ­նե­րի ձեռ­քով՝ փո­խա­նորդ քա­հա­նա­նե­րի գոր­ծակ­ցու­թյամբ։ Այս ձեւն ի­րեն չէր ար­դա­րաց­նում եւ չէր գո­հաց­նում ժո­ղովր­դին։ Դրա­նից օգտ­վե­լով՝ պատ­րիար­քու­թյա­նը տի­րա­ցավ Մատ­թեոս ե­պիս­կո­պոս Կե­սա­րա­ցին, ով հայտ­նի էր Սա­րի մա­կա­նու­նով՝ կապ­ված մա­զե­րի շեկ գույ­նի հետ։ Նա պատ­րիար­քա­կան ա­թո­ռը գրա­վեց 1692-ին եւ գա­հա­կա­լեց հա­զիվ եր­կու տա­րի։ Նրա օ­րոք շա­րու­նակ­վե­ցին հա­յերի եւ կա­թո­լի­կների, ուղ­ղա­փա­ռների եւ օ­տա­րա­դա­վան­նե­րի վե­ճե­րը։ Նրա պաշ­տո­նա­վար­ման շր­ջա­նից  մաս­նա­վոր այլ ե­ղե­լու­թյուն­ներ չեն հիշ­վում, որ խո­սեն նրա ար­ժա­նիք­նե­րի մա­սին։ Հա­մոզ­վե­լով, որ իր փա­ռա­սի­րա­կան նկր­տում­նե­րը կյան­քի կո­չե­լու հա­մար Պոլ­սի պատ­րիար­քու­թյու­նը բա­վա­րար չէ, եւ իր դիր­քերն էլ խար­խուլ են, կա­րո­ղա­ցավ պե­տա­կան հրո­վար­տակ եւ ազ­գա­յին հա­վա­նու­թյուն ստա­նալ եւ գա­լով Սիս՝ գա­հըն­կեց ա­նել տվեց կա­թո­ղի­կոս Աստ­վա­ծա­տուր Նա­րինին։

Մատ­թեո­սից հե­տո Կ. Պոլ­սի պատ­րիար­քու­թյա­նը տի­րա­ցավ Եփ­րեմ Ղա­փան­ցին, ով ար­դեն մի ան­գամ 20 ամ­սով ա­թո­ռա­կա­լել էր։ Ութ տա­րի անց նա կր­կին տի­րա­ցավ պատ­րիար­քու­թյա­նը, եւ նրա հաղ­թա­նա­կն ա­նա­չառ հա­յա­դա­վա­նու­թյան հաղ­թա­նակն էր։ Սա­կայն նրա գոր­ծե­լա­կեր­պը շատ հե­ռու էր դրա­կան լի­նե­լուց։ Նրա եւ նրա նման­նե­րի խս­տու­թյուն­նե­րը միայն նպաս­տե­ցին հռո­մեա­դա­վան­նե­րի  ու­ժե­ղաց­մա­նը եւ կազ­մա­կերպ­վե­լուն, ին­չը հնա­րա­վոր չէր լի­նի պատ­րիարք­նե­րի խո­հա­կան վար­քագ­ծի դեպ­քում։


1695 թվա­կա­նին մա­հա­ցավ Ե­րե­միա Չե­լե­պի Քյո­մուր­ճյա­նը։ Նա հայ ի­րա­կա­նու­թյան ե­րե­ւե­լի դեմ­քե­րից էր՝ իր բազ­մա­կող­մա­նի գի­տե­լիք­նե­րով ու մեծ ու­նա­կու­թյուն­նե­րով։ Նա հիա­նա­լի տի­րա­պե­տում էր եվ­րո­պա­կան մի շարք լե­զու­նե­րի, հրա­շա­լի գի­տեր հու­նա­րեն, թուր­քե­րեն ու պարս­կե­րեն։ Հմուտ թարգ­մա­նիչ էր, գի­տա­կան բա­զում ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի հե­ղի­նակ. թարգ­մա­նու­թյուն­ներ էր կա­տա­րում  ինչ­պես հա­յե­րե­նից այլ լե­զու­նե­ր, այն­պես էլ օ­տար լե­զու­նե­րից՝ հա­յե­րեն։ Աստ­վա­ծաշն­չի թուր­քե­րեն թարգ­մա­նու­թյան կող­քին տես­նում ենք նաեւ եր­գի­ծա­կան ու  ռամ­կա­կան խոս­վածք­նե­րով  գոր­ծեր ու բա­նաս­տեղ­ծու­թյուն­ներ։ 

 

 

Ե­րե­միան վա­րել է պե­տա­կան պաշ­տոն­ներ եվ­րո­պա­կան դես­պա­նատ­նե­րում ու հա­յոց պատ­րիարքարան­նե­րում։ Վառ ար­տա­հայտ­ված հա­յա­դա­վան էր, սա­կայն քա­ջա­տե­ղյակ էր նաեւ եվ­րո­պա­կան ա­ռա­ջա­դեմ գա­ղա­փար­նե­րին եւ գտ­նում էր, որ դրանց ա­ռա­վե­լու­թյուն­նե­րից պետք է օգտ­վել։ Մշ­տա­պես խու­սա­փել է ծայ­րա­հե­ղու­թյուն­նե­րից։ Նրա հայ­րը Մար­տի­րոս քա­հա­նան  էր, իսկ մայ­րը՝ նավ­րե­րցի Ամ­բա­կու­մի քրոջ դուստ­րը։ Ծն­վել էր 1635 թվա­կա­նին, 1647-ին՝ որ­դեգր­վել Ամ­բա­կու­մի կող­մից։ Նա մա­հա­ցավ, երբ ըն­դա­մե­նը  60 տա­րե­կան էր, եւ  նրա մա­հը խիստ տա­րա­ժամ էր  ազ­գա­յին շա­հի ա­ռու­մով։

Շարունակելի

Բաբկեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր

 

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s