ԵՐ­ՎԱՆԴ ՏԵՐ-ՄԻ­ՆԱՍ­ՅԱՆ

 

ՀՈԴ­ՎԱԾ­ՆԵՐ


ՄԵ­ԾԱ­ՄԱՍ­ՆՈՒ­ԹԵԱՆ ՎՃԻ­ՌԸ

 

Եւ նո­քա ա­ղա­ղա­կէին ա­մե­նայն բազ­մու­թեամբ

 

եւ ա­սէին. բա՛րձ զդա եւ ար­ձա­կեա՛ մեզ զԲա­րաբ­բա.

 

որ էր վասն խռո­վու­թեան ի­րիք ե­ղե­լոյ ի քա­ղա­քին

 

եւ սպա­նու­թեան մտեալ ի բանտ:

                                                         Ղուկ. ԻԳ 18-19

Ճշ­մար­տու­թիւնն ու ի­րա­ւուն­քը բա­խե­ցին Կա­յիա­փա քա­հա­նա­յա­պե­տի դու­ռը, եւ նա ա­սաց. Այ­սօր չեմ կա­րող ձեզ լսել, ո­րով­հե­տեւ գոր­ծը վե­րա­բե­րում է մեր ե­կե­ղե­ցա­կան կարգ ու կա­նո­նի կեն­սա­կան խն­դիր­նե­րից մէ­կին: Ե­թէ այս Յի­սու­սը յաղ­թէ, այն ժա­մա­նակ ե­կած կլի­նի մեր բո­լոր օ­րէնք­նե­րի ու զո­հա­բե­րու­թիւն­նե­րի վեր­ջը. այդ պատ­ճա­ռով պէտք է խն­դի­րը գործ­նա­կան կեր­պով վճ­ռել. Նա պի­տի մեռ­նի, որ­պէս զի ամ­բողջ ժո­ղո­վուր­դը չփ­չա­նայ: Եւ երբ ժո­ղովր­դի այս ա­զա­տա­րա­րը այս­պէս խօ­սեց, ճշ­մար­տու­թիւնն ու ի­րա­ւունքը գնա­ցին Պի­ղա­տո­սի մօտ՝ տես­նե­լու, թէ նա ինչ վճիռ կտայ: Նա ա­սաց Ի՞նչ է ճշ­մար­տու­թիւ­նը. եւ Ես ան­մեղ եմ այս ար­դա­րի ա­րիւ­նից: Բայց, այ­նուա­մե­նայ­նիւ, Պի­ղա­տոսն էլ յանձ­նեց նրան խա­չուե­լու, ո­րով­հե­տեւ նա էլ այդ հա­մա­րեց ա­մե­նա­գործ­նա­կա­նը:

Ով որ ա­պա­ցու­ցա­նել է կա­մե­նում, թէ հո­գե­ւոր եւ աշ­խար­հիկ իշ­խան­նե­րը շատ ան­գամ վճիռ են տա­լիս խիստ սո­վո­րա­կան եւ մարդ­կա­յին տե­սա­կէտ­նե­րով ա­ռաջ­նոր­դուե­լով, այդ­պի­սին թող օ­րի­նակ բե­րէ միայն Կա­յիա­փա­յին եւ Պի­ղա­տո­սին: Յա­ճախ գլուխն է ան­պէտ­քա­ցած լի­նում, եւ այդ պատ­ճա­ռով մար­դիկ ար­մա­տին են դի­մում. հարց­նում են ամ­բո­խի, մե­ծա­մաս­նու­թեան կար­ծի­քը: Յոյս ու­նին այն­տեղ մի ա­ռողջ զգա­ցումն գտ­նել ճշ­մար­տու­թեան ու ար­դա­րու­թեան հա­մար: Ան­հատ­նե­րը կա­րող են սխա­լուել, ա­սում են մար­դիկ այդ­պի­սի դէպ­քե­րում, բայց մաս­սան իւր մութ ձգ­տում­նե­րի մէջ գի­տա­կից է ու­ղիղ ճա­նա­պար­հին: Բազ­մու­թեան հա­մար ո­գե­ւո­րուե­լով ա­պա ա­սում են՝ ժո­ղովր­դի ձայ­նը Աս­տու­ծոյ ձայնն է, Ձայն բազ­մաց ձայն Աս­տու­ծոյ:

Ա­պա մի տե­սէ՛ք Ե­րու­սա­ղէ­մի բազ­մու­թիւ­նը. նա փո­փո­խա­կան է, ինչ­պէս մարտ ամ­սի ե­ղա­նա­կը: Կիւ­րա­կէ օ­րը նո­քա թռչ­կո­տում էին Գա­լի­լիա­ցի մար­գա­րէի շուր­ջը, ծա­ռե­րից ճիւ­ղեր էին կտ­րա­տում, վե­րար­կու­ներն էին փռում ճա­նա­պար­հի վրայ, ով­սան­նա՜ էին կան­չում եւ ար­բած էին Մե­սիա­յի գալս­տեամբ: Այ­նու­հե­տեւ մի եր­կու օր բազ­մու­թիւ­նը չէր ե­րե­ւում. Յի­սու­սը մաք­րեց տա­ճա­րը՝ խա­րա­զա­նը ձե­ռքին, եւ եօթ­նա­պա­տիկ վա՜յ կար­դաց փա­րի­սե­ցի­նե­րի ու դպիր­նե­րի գլ­խին. Նա խօ­սեց սուրբ քա­ղա­քի կոր­ծան­ման մա­սին եւ առ­հա­սա­րակ այն­պէս դառն ու սուր էին Նրա խօս­քե­րը խա­բե­բա­յու­թեան, ստու­թեան ու կեղ­ծա­ւո­րու­թեան դէմ կռիւ մղե­լիս, որ շատ ան­դորր հո­գի­նե­րի հա­մար ան­տա­նե­լի դար­ձաւ Նա: Մէ­կը միւ­սի յե­տե­ւից գաղտ­նի կեր­պով ա­մա­չել սկ­սե­ցին, որ մի այդ­պի­սի մար­դու ով­սան­նա՜ են կան­չել. եւ հա­զիւ մի քա­նի օր ան­ցած՝ բազ­մու­թիւնն ար­դէն Նրան հա­կա­ռակ էր: Ուր­բաթ օ­րը ամ­բողջ խու­ժա­նը բղա­ւում էր. Կոր­չի Նա­զով­րե­ցին:

Չի կա­րե­լի ա­սել, թէ այդ ամ­բո­խը կազ­մուած էր ա­ռանձ­նա­պէս վատ մարդ­կան­ցից. նո­քա Ե­րու­սա­ղէ­մի գոր­ծա­ւոր­ներն ու բա­նուոր­ներն էին՝ դեր­ձակ, բրուտ, կտաւ գոր­ծող, ա­ռեւտ­րա­կան ու աղ­քատ: Բո­լորն էլ փա­փուկ մո­մի նման. գա­լիս է քա­մին ա­րե­ւել­քից, նրանց նա­ւը շարժ­ւում է դէ­պի ա­րեւ­մուտք եւ ընդ­հա­կա­ռա­կը: Այ­սօր փչում են քա­հա­նա­յա­պետ­ներն ու դպիր­նե­րը, եւ նրանց փչա­ծի հա­մե­մատ գո­չում է մաս­սան. Խա­չե՛լ, խա­չե՛լ:

Այդ­պի­սի մե­ծամ­տու­թիւ­նը նման է ա­լե­կո­ծուած ծո­վի, որ իւր զոհն է պա­հան­ջում. մէ­կը պի­տի ընկ­նի, իսկ միւ­սը դառ­նայ օ­րուայ հե­րո­սը: Կեց­ցէ­նե­րով է ըն­դուն­ւում ա­զատ ար­ձա­կուած յե­ղա­փո­խա­կան Բա­րաբ­բա­սը: Թէեւ նրա ձեռ­քերն ա­րիւ­նոտ են, բայց այժմ մո­ռա­ցուած է ա­մեն ինչ. այժմ բո­լորն էլ խնդ­րում են այն մար­դու հա­մար, ո­րից շատ քիչ ժա­մա­նակ ա­ռաջ վա­խե­նում էին ինչ­պէս ոչ­խա­րը գայ­լից: Կեց­ցէ՛ Բա­րաբ­բա­սը. կոր­չի՛ Յի­սու­սը. կեց­ցէ՛ մար­դաս­պա­նը, մեռ­նի՛ Փր­կի­չը. ապ­րի՛ սպա­նո­ղը, ի խա՛չ ան­մե­ղը. ապ­րի՛ ա­րիւ­նոտ մար­դը, կոր­չի՛ հաշ­տա­րա­րը: Ա­հա՛ այն Ուր­բաթ օ­րուայ բազ­մու­թիւ­նը:

Ի­րա­ւունք չու­նի՞ ա­ռա­քեա­լը՝ ոչ մի տար­բե­րու­թիւն չկայ, բո­լորն էլ մե­ղա­ւոր­ներ են:

Թէ՞ այ­սօր ա­ւե­լի լաւ կլի­նէր: Ե­թէ Յի­սու­սը գար, ինչ­պէ՞ս կըն­դու­նէին նրան հո­գե­ւոր ա­տեան­ները, ի­րա­ւա­բան­ներն ու դա­տա­ւոր­նե­րը, կու­սակ­ցու­թիւն­ներն ու բազ­մու­թիւ­նը: Ինչ­պէ՞ս կըն­դու­նէինք մենք նրան՝ Հզօ­րին:

ԿՐՕՆԱԿԱՆ ՃՇ­ՄԱՐ­ՏՈՒ­ԹԻՒ­ՆԸ

(փո­խա­ռու­թիւն Նաու­մա­նից)

 

Ծե­րու­թեան հա­սա­կում մար­դիկ ճշ­մար­տու­թեան մա­սին ու­րիշ տե­սակ են մտա­ծում, քան ե­րի­տա­սարդ ժա­մա­նակ: Հա­զիւ պա­տա­հի մէ­կը, որ ծե­րու­թեան հա­սա­կում նոյն ի­դէալ­ներն ու աշ­խար­հա­յեացքն ու­նե­նայ, ինչ որ պա­տա­նե­կու­թեան հա­սա­կում: Մար­դը ծի­ծա­ղում է յա­ճախ իւր ան­ցեա­լի վե­րայ եւ հարց­նում ինքն ի­րան. Ի՞նչ է ճշ­մար­տու­թիւ­նը: Ճշ­մա­րի՛տ, ի՞նչ է այն: Վար­դա­պե­տու­թի՞ւն է, ուղ­ղու­թի՞ւն, ի՞նչ է այն: Այն­պի­սի բա՞ն է, որ միշտ փնտ­րում ես եւ չես գտ­նում, թէ մի ե­րա՞զ է այն:

Փի­լի­սո­փա­նե­րը յա­ջոր­դում են մի­մեանց: Ա­մէն մէ­կը հաս­տա­տում է, թէ իւր նա­խոր­դը ճշ­մար­տու­թիւ­նը չէր գտել: Նա ջն­ջում է տախ­տա­կից իւր նա­խոր­դի պատ­կե­րը, որ այն­քա՜ն ջան­քե­րով դրոշ­մուած էր այն­տեղ եւ նո­րա փո­խա­րէն իւրն է նկա­րում, բայց դեռ եւս նո­րա նկա­րե­լու ժա­մա­նակ, յե­տին նս­տա­րան­նե­րի վե­րայ նս­տած ե­րի­տա­սարդ­նե­րը ծի­ծա­ղում են այդ ճշ­մար­տու­թեան վե­րայ եւ ա­նուա­նում են այն ծե­րա­ցած վար­պե­տի ու­ղե­ղի ցնորք: Յոգ­նած եւ ջար­դուած տուն է գնում նա, պառ­կում է իւր սե­նեա­կում եւ մեռ­նում: Նա եր­կար մտա­ծել էր եւ շատ բան գտել, բայց նո­րա­գոյն ճշ­մար­տու­թիւ­նը իւր հա­կա­ռա­կորդ­նե­րի ա­շա­կերտ­նե­րի կող­մից փա­ռա­բան­ւում է ար­դէն:

Ե­կե­ղե­ցի­նե­րը հե­տե­ւում են մի­մեանց, եւ իւ­րա­քան­չիւրն ա­սում է, թէ ինքն է ճշ­մա­րիտ: Ա­բե­սի­նիա­յի քրիս­տո­նեա­նե­րը, Բաղ­դա­դի նես­տո­րա­կան­նե­րը, Արե­ւել­քի ուղ­ղա­փառ վա­նա­կան­նե­րը, Հռով­մի պա­պե­րը, լու­տե­րա­կան­նե­րը, տիե­զե­րա­կան ժո­ղով­նե­րը, ա­մենքն էլ քա­րո­զում են ա­ռան­ձին-ա­ռան­ձին, թէ նզո­վուած է նա, ով տար­բեր է ու­սու­ցա­նում, քան ի­րենք: Նո­քա քա­րո­զում են այն­պի­սի մտ­քեր, ո­րոն­ցով լցուած է նո­ցա գլուխն ու սիր­տը, եւ ո­րով­հե­տեւ այդ մտ­քե­րը թանկ են նրանց հա­մար, կար­ծում են, թէ միակ մտ­քերն են, որ կա­րող են գո­յու­թիւն ու­նե­նալ: Բայց Եկե­ղե­ցու պատ­մու­թիւ­նը ա­մէն մէ­կին իւր տեղն ու ար­ժէքն է տա­լիս: Իւ­րա­քան­չիւ­րը նրան­ցից ու­նէր ճշ­մար­տու­թեան մի մա­սը, բայց այդ ճշ­մար­տու­թիւ­նը չէր ամ­բող­ջո­վին:

Վար­դա­պե­տա­կան-դա­ւա­նա­կան նա­խա­դա­սու­թիւն­նե­րը չեն ճշ­մար­տու­թիւ­նը, այլ Ե­կե­ղե­ցին, մի միտք, որ էա­կան էր հին Ե­կե­ղե­ցու գա­ղա­փար­նե­րի մէջ: Վար­դա­պե­տու­թեան ձե­ւա­կեր­պու­թիւն­նե­րը փո­փո­խա­կան են, բայց այդ փո­փո­խա­կան ե­րե­ւոյ­թի մէջ կայ մի մնա­յուն բան, ճշ­մար­տու­թիւ­նը: Ե­կե­ղե­ցին ճշ­մար­տու­թիւն է, նա չի սխալ­ւում, չի տա­տան­ւում, նա լու­սա­ւո­րուած է Ս. Հոգ­ւով: Ե­կե­ղե­ցին ճշ­մա­րիտ եւ ու­ղիղ ճա­նա­պար­հի ա­պա­հո­վու­թիւնն է. ար­տա­քոյ Ե­կե­ղե­ցու չիք փր­կու­թիւն: Յա­ճախ այս միտ­քը քա­րոզ­ւում է ա­մե­նայն ե­ռան­դով եւ ջեր­մե­ռան­դու­թեամբ, հա­րիւր հա­զա­րա­ւոր­ներ զօ­րա­նում են այն հա­ւա­տով, թէ Ե­կե­ղե­ցին ճշ­մար­տու­թիւն է, բայց եւ այն­պէս հա­ւա­նե­լի չէ, ո­րով­հե­տեւ որ­տե՞ղ է այն Ե­կե­ղե­ցին, որն այդ­քան մեծ նշա­նա­կու­թիւն ու­նի. նա ար­դեօք Հռով­մո՞ւմն է՝ Լե­ւոն Ժ-ի՞, թէ՞ Ա­ղէք­սանդր Զ-ի կա­ռա­վա­րու­թեան ժա­մա­նակ: Ո՛չ, Ե­կե­ղե­ցի­ներն էլ մարդ­կա­յին գիւ­տեր են եւ ան­ցա­ւո­րու­թեան ու փո­փո­խա­կա­նու­թեան են­թա­կայ: Ով ճշ­մար­տու­թիւնն է կա­մե­նում ո­րո­նել, պէտք է հաս­նի մին­չեւ սր­բա­զան գե­տի ա­կունք­նե­րը՝ մին­չեւ Յի­սուս Քրիս­տո­սին:

Յի­սուս ա­սում է. Ես եմ ճշ­մար­տու­թիւ­նը: Այս խօս­քի մէջ մեծ խոր­հուրդ կայ: Նա մի ճեղ­քուած, խոր­տա­կուած, բազ­մա­մաս անձ­նա­ւո­րու­թիւն չէ, ինչ­պէս մենք, միւս մար­դիկս, Նա իւր մէջ մի է եւ պայ­ծառ, ո­րով­հե­տեւ Նա մի է եւ ան­բա­ժան Աս­տու­ծոյ հետ: Նա գնում է իւր ճա­նա­պար­հով ա­ռանց երկ­րոր­դա­կան ցան­կու­թիւն­նե­րի, ա­ռանց ե­սա­կա­նու­թեան: Նո­րա անձ­նուի­րու­թիւ­նը յս­տակ է, նոյն իսկ խա­չի վե­րայ Նա չի զա­նա­զան­ւում իւր ան­ցեա­լից, Նա ճշ­մա­րիտ է մին­չեւ խոր­քը, ճշ­մա­րիտ մին­չեւ ի մահ: Ո­չինչ ա­րուես­տա­կան չէ Նո­րա մէջ, ըն­դօ­րի­նա­կուած, ճար­տա­րամ­տու­թեամբ ծրագ­րուած: Նա վեր է բո­լո­րից իւր ա­զա­տու­թեամբ: Նա պայ­ծառ եր­կն­քի թա­փանց­կու­թիւնն ու­նի եւ ճա­ռա­գայ­թող լոյ­սի ա­զա­տու­թիւ­նը: Նա հին սուր­բե­րից չէ, ո­րոնք ե­պիս­կո­պո­սա­կան խոյր են կրում եւ մեծ ու ծանր գր­քեր ու­նին ի­րենց ձեռ­քին, Նա ու­սում­նա­կան չէ, այլ Աստ­ծուց բղ­խած՝ ան­մի­ջա­պէս յա­ւի­տե­նա­կա­նու­թիւ­նից, ա­նանց իւր տպա­ւո­րու­թեամբ, բո­լոր ժա­մա­նակ­նե­րի Փր­կի­չը, հո­գի­նե­րի ա­ռաջ­նոր­դը, յա­ւի­տե­նա­կան ա­ռա­քի­նու­թեան աս­տուա­ծա­յին մարմ­նա­ցու­մը: Մեր սր­տե­րը Նո­րա հետ են կա­պուած, եւ ե­թէ ժա­մա­նա­կի բո­լոր փո­փո­խա­կան ճշ­մար­տու­թիւն­նե­րը մեզ դառ­նաց­նում են, նա­յում ենք Նո­րան եւ ա­սում. Դո՛ւ ես ճշ­մար­տու­թիւ­նը:

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s