Ս. Աստ­վա­ծած­նի վե­րա­փոխ­ման տո­նը Հա­յաս­տան­յայց Ե­կե­ղե­ցու հինգ տա­ղա­վար տո­նե­րից է: Այն տոնում ենք օգոստոսի 15-ի մոտակա կիրակի օրը (այս տարի՝ օգոստոսի 14-ին)։

Քրիս­տո­նեա­կան Ե­կե­ղե­ցու բազում սրբե­րի շար­քում առանձնակի դերակատարություն ունի սուրբ Տիրամայրը՝ որպես անպարփակ մայրության, մաքրության, անաղարտության, սիրո ու հավատի մարմնացում ու նաեւ որպես Աստծո ու արարածների միջեւ անկրկնելի բարեխոս։ Աշխարհում ծնված կանանցից նա միակն էր, ում եզակի պատիվ ու բախտ էր վիճակված լինելու Աստծո Միածին Որդու մայրը, ասել է թե՝  մասնակիցը մարդու փրկության Աստծո ծրագրին։ Ուստի պատահական չէ, որ Հայաստանյայց Եկեղեցու երեւելի կաթողիկոսներից  Զաքարիա Ա Ձագեցին (855-876) այսպես է բնութագրում Տիրամորը. “Ս. Կույսն ա­վե­լի վեր է, քան մար­գա­րե­նե­րը, նա­խա­հայ­րե­րը, մար­տի­րոս­ներն ու վար­դա­պետ­նե­րը եւ վեր, քան իշ­խա­նութ­յուն­ներն ու պե­տութ­յուն­նե­րը, սե­րով­բե­ներն ու քե­րով­բե­նե­րը,  ա­վե­լի վեր է բարձ­րա­ցել, քան երկ­նա­յին բո­լոր զոր­քե­րը: Զի­ջում է միայն Ա­րար­չին` Ա­նեղ Բնութ­յա­նը, գերա­զանց եւ ա­նե­րեւույթ Աստ­վա­ծութ­յա­նը”:

Մեր Տեր Հիսուս Քրիս­տո­սի խաչելությունից հետո Աստվածամայրը, Իր Որդու կամքին հնազանդ, շուրջ 15 տարի ապրեց Հովհաննես Աստվածաբան առաքյալի խնամածության ներքո։ Իսկ Տիրոջ համ­բար­ձու­մից հե­տո Աստվածամոր կյանքն անց­նում է  ճգնութ­յան, պահքի  ու ա­ղոթ­քի մեջ: Գողգոթա կատարած իր այցելություններից մեկի ժամանակ  նրա առջեւ հայտնվում է Գաբ­րիել հրեշ­տա­կա­պե­տը, ով ա­վե­տել էր նաեւ Քրիս­տո­սի ծնունդը, եւ  հայտնում, որ  ե­րեք օր հե­տո Տիրամայրը երկրային աշխարհից փոխադրվելու է երկնային Երուսաղեմ։  Վե­րա­դար­ձին Աստ­վա­ծա­մայ­րը հավաքում է ազգականնե­րին, հավատացյալ կա­նանց, ապա  նաեւ առաքյալնե­րին, ով­քեր այդ օրերին քա­րոզության էին մեկ­նել տար­բեր վայրեր, եւ հայտ­նում հրեշ­տա­կից իմա­ցա­ծը:

Ըստ “Հայսմավուրքի”՝ Հով­հան­նես ա­ռաք­յա­լը, մի տախ­տակ մեկ­նելով Տիրամորը,  խնդրում է նրա պատ­կե­րը` որ­պես մխի­թա­րութ­յուն իրենց բա­ժանման: Տիրամայրը խա­չակն­քում է այն, հպում դեմ­քին, թրջում ար­ցունք­նե­րով եւ Որդուց խնդրում, որ Նա դրա մի­ջո­ցով մարդ­կանց բժշկութ­յուն պար­գեւի բո­լոր հի­վան­դութ­յուն­նե­րից ու ցա­վե­րից: Տախ­տա­կի վրա դրոշմ­վում է Տի­րա­մոր կեն­դա­նա­գիր պատ­կե­րը:

 

Վերջապես լրացավ այն ժամը, երբ պետք է կատարվեր նրա՝ երկրից երկինք փոխադրումը։ Առաքյալները շրջապատել էին այն զարդարյալ մահիճը, որում ընկողմանել էր Տիրամայրը։ Հանկարծ շողաց չտեսնված մի լույս։ Ներկաները սարսափեցին, երբ սենյակի վերեւում՝ ճառագայթների ներքո, հայտնվեց Հիսուս Քրիստոսը՝ հրեշտակների ու սրբերի ուղեկցությամբ։ Տեսնելով իր Որդուն՝ հրեշտակների զորքով շրջապատված, Աստվածամայրը թեթեւորեն բարձրացավ իր մահճից, խոնարհվեց Տիրոջը եւ հանգիստ, ասես քնի մեջ, հոգին ավանդեց Որդու ձեռքը։

Երբ հանդիսավոր թափորը, սուրբ առաքյալների ու մյուս հավատացյալների ուղեկցությամբ, մահիճը տանում էր դեպի Գեթսեմանի, հանկարծ երկնքում մի ընդարձակ, լու­սա­փայլ  ու պսակաձեւ ամ­պ գոյացավ եւ սկսեց ուղեկցել թափորը։ Երուսաղեմի անհավատ բնակիչները, թաղման թափորի  անսովոր փառահեղությամբ զարմացած եւ հատկապես Հիսուսի մորը տված մեծարանքի հանդեպ չարացած, նաեւ  հրեա քահանայապետների դրդմամբ, կամենում էին թափորը ցրել։  Հուզված ու գրգռված ամբոխն ու զինվորները նետվում են քրիստոնյաների կողմը, բայց այդ պահին ամպն իջնում է ներքեւ ու ասես պատնեշի նման շրջապատում թափորը։ Հե­տապն­դող­նե­րից շա­տե­րը կու­րանում են, մյուս­նե­րը չնայած լսում են եր­գե­րի ու քայ­լե­րի ձայ­նե­րը, սա­կայն ո­չինչ չեն տես­նում: Այս հրաշք­նե­րին հե­տեւում է եւս մե­կը. հրեա մի քա­հա­նա­ տա­պա­լե­լու մտադ­րութ­յամբ ընկ­նում է դա­գա­ղի վրա, սա­կայն դա­գա­ղին դիպ­չե­լիս նրա ձեռ­քերն ար­մունկ­նե­րից կտրվում են եւ մնում դա­գա­ղին կպած: Սար­սա­փած քա­հա­նան, խո­րա­պես զղջա­լով ու նե­րում հայ­ցե­լով, խնդրում է Պետ­րո­սին` օգ­նել ի­րեն: Պետ­րո­սը հա­վա­տում է քա­հա­նա­յի ան­կեղծ զղջու­մին ու բժշկում նրա ձեռ­քե­րը, ո­րից հե­տո քա­հա­նան միա­նում է քրիս­տոն­յա­նե­րին ու մին­չեւ մահ նվիր­վում Քրիստոսին ծա­ռա­յե­լուն:

Այդպես Գեթսեմանի հասնելով՝ սբ Կույսի մարմինն ամփոփեցին քարայրում եւ մուտքը մի հսկա քարով ծածկեցին։

Այս դեպ­քե­րին չէր մաս­նակ­ցում Բար­թո­ղի­մեոս ա­ռաք­յա­լը.  բա­ցա­կա­յում էր Ե­րու­սա­ղե­մից: Նա տեղ է հաս­նում միայն չոր­րորդ օ­րը եւ մյուս ա­ռաք­յալ­նե­րին խնդրում` բա­ցել Տի­րա­մոր գե­րեզ­մա­նը, որ­պես­զի ինքն էլ կա­րո­ղա­նա վեր­ջին ան­գամ տես­նել նրան եւ մխի­թար­վել: Ա­ռաք­յալ­նե­րը, ընդառաջելով նրա խնդրանք­ին, բա­ցում են գե­րեզ­մա­նը եւ զար­ման­քով տես­նում, որ Աստվածամոր մար­մինն այն­տեղ չէ: Տիրամոր կեն­դա­նա­գիր պատ­կե­րը հանձ­նում են Բար­թողի­մեոս ա­ռաք­յա­լին, որ­պես­զի նա մխի­թար­վի դրա­նով եւ իր հետ տա­նի այն եր­կի­րը, ուր պետք է քա­րո­զութ­յան մեկ­ներ: Բար­թո­ղի­մեոս ա­ռաք­յա­լը Տի­րա­մոր պատ­կերն իր հետ բե­րում է Հա­յաս­տան եւ տե­ղադ­րում Ան­ձեւաց­յաց գա­վա­ռի Դարբ­նաց քար կոչ­վող վայ­րում։  Ըստ Մովսես Խորենացու՝ այստեղ Աստ­վա­ծած­նի ա­նու­նով ե­կե­ղե­ցի է կա­ռուց­վում, որն էլ հե­տա­գա­յում դառ­նում է Հոգ­յաց վանք անունը կրող կու­սա­նոցը:

Խաղողօրհնեք

 

Հին Ուխտում տարվա առաջին բերքը տարվում էր տաճար եւ ընծայվում Աստծուն։ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին օրհնության համար, որպես այգեքաղի երախայրիք, նախապատվությունը տալիս է  խաղողին։ Աշխարհակործան ջրհեղեղից հետո Նոյ նահապետն Արարատ լեռան ստորոտի դաշտավայրում այգի է տնկում եւ խաղողագործությամբ զբաղվում։ Այդ ժամանակից ի վեր խաղողը դառնում է Արարատյան դաշտավայրի զարդը, համարվում պտուղներից ազնվագույնը եւ կոչվում պտղոց արքա։

Մեր Տերն Ինքն Իրեն նմանեցրել է խաղողենուն. այն խորհրդապատկերն է նաեւ սուրբ Աստվածածնի, խորհրդանիշը քրիստոսահաստատ Սուրբ Եկեղեցու։ Այս առումով էլ  Աստ­վա­ծած­նի վե­րա­փոխ­ման տո­նի օ­րը, Պա­տա­րա­գից հե­տո, մեր Եկեղեցում կա­տար­վում է խա­ղո­ղօրհ­նե­քի ա­րա­րո­ղութ­յուն: Նախ` երգ­վում է “Փառք սուրբ խա­չի” շա­րա­կա­նը, ապա կար­դաց­վում են հատ­ված­ներ Ս. Գրքից, այ­նու­հե­տեւ՝ Ներ­սես Շնոր­հա­լու՝  խա­ղո­ղի օրհ­նութ­յան հա­մար գրված ա­ղոթ­քը: Արարողությանը խնդրվում է Աստ­ծու օրհ­նութ­յու­նը՝ նվի­րա­բեր­վող խա­ղո­ղի ող­կույզ­նե­րի ու ճա­շա­կող­նե­րի հա­մար։

Ինչպես որթն իր կենարար հյութով աճեցնում ու հասունացնում է ողկույզները, նույնպես եւ Բանն Աստված Իր սուրբ մոր մարմինը կազմեց ու անճառապես միավորեց Իր Աստվածությանը։ Ինչպես խաղողենին իր պտուղների արյամբ՝ գինիով, մարդկանց ուրախարար ու կազդուրիչ հյութ է տալիս, նմանապես եւ Աստվածածնի կենդանարար Ողկույզը՝ Քրիստոսը, Իր արյունն է պարգեւում քրիստոնյաներին, ինչը սուրբ է, քավչարար ու կեցուցիչ, հավիտենական կյանքի պատճառ։

Խաղողօրհնեքն առհասարակ Աստծուց մարդուն պարգեւած  բոլոր տեսակների պտուղների օրհնությունն է։

Պտուղ­նե­րի օրհնության այս կարգը կա­տար­վում է նաեւ քրիս­տո­նեա­կան մյուս Ե­կե­ղե­ցի­նե­րում, ուր  օրհն­վում են տարածաշրջանին առավելապես բնորոշ պտուղները:

Ռուզաննա ԱՐՈՅԱՆ

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s