Հայաստանյայց Առաքելական Եկեղեցում հայրենի երկրի անսասանության ու խաղաղության համար հաճախ է աղոթք բարձրացվում, սակայն եկեղեցական կարգը, որ կրում է Հանրապետական մաղթանք անունը, առաջին անգամ կատարվել է Հայաստանի առաջին Հանրապետության մեկամյա տարեդարձին՝ 1919 թ. մայիսի 28-ին՝ Ամենայն Հայոց Գեւորգ Ե Սուրենյանց Կաթողիկոսի հրահանգով։
Պետականության շուրջ վեցդարյա կորստից հետո Հայ Եկեղեցին նորաստեղծ Հայաստանի Հանրապետության հետ մեկտեղ մեծ շուքով էր նշում բաղձալի անկախության առաջին տարեդարձը։ Գեւորգ Ե կաթողիկոսի տնօրինությամբ 1919 թվականի մայիսի 28-ին Մայր Աթոռ Սբ Էջմիածնում մատուցվում է Սբ Պատարագ, եւ կատարվում հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ հայրենիքի ազատագրության համար ընկած զինվորականների ու մյուս հայորդիների։ Եկեղեցական արարողությունների ավարտին առաջին անգամ հնչում է «Մաղթանք վասն Ա տարեդարձի անկախութեան Հայաստանի»։
Հանրապետական մաղթանքը եկեղեցական նոր կարգ էր Հայ Եկեղեցում։ Մայր տաճարում Հանրապետական մաղթանք կատարելու խնդրագրով Ամենայն Հայոց Հայրապետին էր դիմել նաեւ Հայաստանի անկախության տարեդարձի հանդիսությունների կազմակերպման պետական հանձնախումբը։ Արարողության ընթացքում հնչող շարականի հեղինակն այն տարիներին դեռեւս եպիսկոպոս, հետագայում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գեւորգ Զ Չորեքչյանն էր։
«Ամենազօր Աստուած եւ թագաւոր յաւիտենից, որ հաստատեցեր ի Հայաստան Աշխարհի զՀանրապետութիւն Հայոց ի կառավարել եւ պահպանել ըզ քո ժողովուրդ պահեա ըզ սա անսասան եւ անպարտելի…»,- հնչում էր արարողության ընթացքում։
Հայաստանի առաջին Հանրապետության երկամյա պատմության ընթացքում մեկ անգամ չէ, որ առ Աստված բարձրացվեց օրհնության այս աղոթքը։ Հայկական եկեղեցիներում Հանրապետական մաղթանք կատարվեց նաեւ Սեւրի դաշնագրի ստորագրման առիթով եւ Հայաստանի անկախության երկրորդ տարեդարձին` 1920 թվականի մայիսի 28-ին։ Խորհրդայնացած Հայաստանը, սակայն, մոռացության մատնեց առաջին Հանրապետության մասին ամեն մի հիշատակում։
Հանրապետական մաղթանքը՝ իբրեւ ոգեկոչում 1918 թվականի Հայաստանի Հանրապետության, հայոց եկեղեցիներում կրկին հնչեց 1988-ի ազգային վերազարթոնքից հետո՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի հրահանգով։
1989 թվականի մա֊յի֊սի 26-ին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով 1918 թվականի մայիսի 28-ը ճանաչվեց Հայկական պետականության վերականգնման օր։ Վազգեն Ա Կաթողիկոսը Հայ Ա֊ռա֊քե֊լա֊կան Ե֊կե֊ղե֊ցու անունից ողջունեց Խորհրդային Հայաստանի այս որոշումը եւ նույն թվականի հունիսի 14-ի հայրապետական իր կոնդակով Հա֊յաս֊տանի եւ Սփյուռքի բոլոր ե֊կե֊ղե֊ցի֊նե֊րին կարգադրեց գո֊հա֊բա֊նա֊կան մաղ֊թանք֊ներ կա֊տա֊րել մա֊յի֊սի 28-ին՝ Սարդարապատի հերոսների եւ մայիսի 28-ը կերտողների հիշատակին։
1991 թ. վերանկախացած Հայաստանում Հանրապետական մաղթանքն աստիճանաբար վերստացավ իր նախկին խորհուրդը, եւ այսօր Հայաստանի անկախության տոնին` սեպտեմբերի 21-ին, բոլոր եկեղեցիներում կրկին հնչում է Հանրապետական մաղթանքը։
Հեղինե ՄԿՐՏՉՅԱՆ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s