Ըստ բանագետ, ՀԱԻ բանահյուսության տեսության եւ պատմության բաժնի վարիչ, ակադեմիկոս Սարգիս Հարությունյանի «Հայ հմայական եւ ժողովրդական աղոթքներ» գրքի

ՔԱՌԱՍՈՒՆ ՄԱՆԿԱՆՑ
1
Քառսուն մանուկ, քառսուն կուս,
Քառսուն մանուկ բարեխոս:
ՀԱԲԱ, FBI: 1102, 03
1ա.
Քառսուն մանուկ, քառսուն կույս,
Քառսունին էլ բարեխոս.
Լիճքը լիքը լցվեցավ,
Քառսուն մանուկ թմմեցավ:
Բաղնեպանին տվիր պսակ,
Ինձ էլ բաժին տուր պսակ:
ՀԱԲԱ, FFI։ 7183, 01, 02/Գյումրի
1բ.
Սուրբ քառսունք, սուրբ քառսունք,
Քառսուն մանուկ էր լճին,
Թագն ու պսակն էր վզին.
Ինչպես օղորմեցար բաղնեպանին,
Ինձի ալ անպես օղորմե:
ՀԺՀ VIII, 99 /Ղրիմ
1գ.
Քառսուն մանուկ վըր մեկ լճին,
Կուսանաց փսակ վըր ճակտին.
Էն, ինչ արժան էրիր բաղմաբանին`
Մե խել արժան էնիս:
ՀԱԲԱ, FAV: 1141, 01 /Ռշտունիք
1դ.
Քառսուն մանո՛ւկ,
Բռնե գոտիս`
Չելնե հոգիս:
ՀԺՀ VIII, 99/ Ղրիմ
ԶԱՏԿԻ
2
Օրհնեալ է Աստուած,
Օրհնեալ է Աստուած,
Օրհնալ է Աստուած,
Օրհնեալ է Հայրն Աստուած,
Որդին Աստուած,
Հոգին Աստուած:
Մեզ աւետիք, ձեզ աւետիք,
Մեզ եւ ձեզ մեծ աւետիք,
Զի Տէրն յարեաւ ի մեռելոց,
Ազատութիւն իւր գերելոց:
(Օրհնեալ է Աստուած…)
Օրհնեալ է երկինքն ու երկիր,
Սէրովբէք եւ քէրովբէք,
Հրեշտակք եւ հրեշտակապետք,
Ռամիկք եւ շինականք,
Արք եւ կանայք,
Ծերք եւ տղայք,
Քրիստոս յարեաւ ի մեռելոց,
Ազատութիւն ետ գերելոց,
Մեզ աւետիք, ձեզ աւետիք,
Ձեզ եւ մեզ մեծ աւետիք:
(Օրհնեալ է Աստուած…)
Նախահայրն գուշակեալ ի մարգարէից,
Անարգեալն ի հրէից,
Հայհոյեալն ի քահանայապետից,
Ըմբռնեալն ի փարիսեցւոց,
Մատնեալն ի պիղծ Յուդայից,
Խաչեալն ի Պիղատոսէն,
Խոցեալն ի զինաւորէն.
Քրիստոս յարեաւ ի մեռելոց,
Ազատութիւն ետ գերելոց.
Մեզ եւ ձեզ մեծ աւետիք:
(Օրհնեալ է Աստուած…)
Օրհնեալ է սուրբ Երրորդութիւն,
Վենձութիւն, բարձրութիւն,
Թագաւորաց հաստատութիւն,
Գերելոց ազատութիւն,
Հիւանդաց ազատութիւն,
Քրիստոնէից հաստատութիւն,
Մեր մեղացն թողութիւն
Զի Տէրն յարեաւ ի մեռելոց,
Ազատութիւն ետ գերելոց.
Մեզ աւետիք, ձեզ աւետիք,
Մեզ ու ձեզ մեծ աւետիք:
(Օրհնեալ է Աստուած…)
Օրհնուի եւ պահպանուի
Ձեր դաշտն ու սարը,
Այծն ու ոչխարը,
Կովն ու կթանը,
Չութն ու գութանը,
Գլուխն ու տակը,
Հանդն ու հանդաստանը,
Արօտն ու այգեստանը,
Կալն ու ջաղացը,
Ցորէնն ու հացը,
Ձին ու էշը,
Եզն ու գոմէշը,
Գռնարածն ու հորթարածը,
Տուարածն ու խոզարածը:
ԱՀ, X, 263-264/ Լոռի
ՀԱՄԲԱՐՁՄԱՆ
3
Համփարցում պացըռ պատի,
Օսկի կամար, օսկի կոտի,
Տուռըդ կայնի Քրիստոսի
Ճիկուտը մեկ արծաթ-օսկի.
Վովօր հինգ օր պաստ պըռնե`
Մեխքը չ’իշվի թատաստանին:
ՀԱԲԱ, FBI:1818, 02/ Ղրիմ-Սիմֆերոպոլ
ՀԱԲԱ, FFIII: 1983, 01/ Նոր Նախիջեւան
Փորքշեյան 1971, 94/ Նոր Նախիջեւան:

ՏՆՕՐՀՆԵՔԻ
4
Օրհնեցի տունն ու անդիվորն,
Պառավն ու խալիվորն,
Ախչիկն ու տղեն,
Խարսն ու փեսեն,
Թրքոտ ու մկնոտն,
Ձավարն ու կուրկոտն,
Մաղազեն ու մառան,
Ամբարն ու հնձան,
Ձեթն ու եղաման,
Սոխն, սխտորն, սխտորաման,
Տաշտ ու մաղն,
Բիբարն ու աղն,
Թան ու թթխմորաման,
Պանիրն ու չորթան,
Գյոմն ու մարայք,
Ծըծումն ու կարայքն,
Բակն ու ցանի տուն,
Հավն ու հավի բուն,
Պտտուրն ու փթիր,
Խառջեկաթն ու թոնիր,
Ժաժիկն ու մածուն,
Պռվածքն ու թթուն,
Գինին ու ձուկն,
Մանդակն ու պտուկ,
Կարասն ու տյուճիկ,
Կուժն ու կադալիկ,
Ուտողքն ու սեղան,
Պղինձն ու քյասան,
Արտն ու անդաստան,
Բաղչեն ու բոստան,
Կալն ու ճաղացն,
Ցորյանն ու հացն,
Ձին ու ջորին,
Խոտ, հարդն ու գյարին,
Կովն ու էշը,
Եզն ու գյոմեշը,
Ծառն ու ճյուղն,
Բարն ու պտուղն,
Հովիվն ու ոչխար,
Էծն ու գյառ`
Միշտ եւ հավիտյան
Օրհնեցի եւ պահպանեսցի:
ՎՍԱ, 75/Վան

ՍԵՂԱՆԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ
5
Օրհնեցուք մեք միաբան,
Խայր եւ Որդի եւ սուրբ Խոգիյն.
Որ բարության է պարգեւիչ,
Զոր վայելեն ազգը մարդկան:
Առաջ օրհնենք զտանուտերն,
Որ մեզ կոչյաց ի միասին.
Եվ էն սեղան որ պատրաստեց,
Եվ պատրաստեց անուշ գիյնին:
Սեղանն քո օրհնյալ լինի,
Անեղական աջով վերին.
Որ ժողովուրդ Իսրայելի,
Նա կերակրեց յանապատի:
Այն որ ի տան մաքսավորի,
Եվ թող զմեղս Զաքեոսի,
Ձեզի մեղաց նա ազատի,
Աղաչանոք Աստվածածնի:
Ամենեցուն Տեր բարեգութ,
Զձեզ պահե յուր հովային.
Ա[ս]տեն ուրախ պահի մարմնով,
Անդեն անճառ ի յուր բարին:
ՎՍԱ,75/Վան
7

Քրիստոսի լուս բերան,
Յայսմավուրք ու շարական,
Չորս գլուխ սուրբ Ավետարան,
Հարդայիմ ձեզի պախա միաբան:
Բոլոր նստի ձեր սեղան,
Հորդոր մնա ձեր կթան,
Չուր Քրիստոս գա դատաստան:
Մելքոն, Գասպար, Բաղդասար,
Գացին Քրիստոսի տեսության.
Էնոնց օրհնություն ձեզի ու ձեր տան:
Աստված էնա ձեզի նազար,
Ձեզի օրշնա հոգովն սուրբ աղքատ Ղազար:
Սուրբ Կարապետ, որ կը հուսան,
Առավ իջավ գետ Հորդանան,
Մկրտել զՏերն միայն,
Այն ըլլա ձեզի օգնական, պահապան:
Օրհնենք սերովբեաց, քերովբեաց,
Ինն դաս հրեշտակաց,
Տասներկու դաս առաքելաց,
Քսան ու չորս մարգարեաց,
366 հայրապետաց,
Օրշնեն զձեզի` առի նման.
Խնկենի ծառի նման,
Սահակա գառի նման.
Ձեր մեկ մալն Տերն էնե հազարական:
Աստվածածին ծնավ ի յէր,
Անարատ էբեր զՏեր մեր,
Էնի օրշնե, ձեր խեր ու մեր:
ՀԺՀ, VI, / Արցախ-Նորշեն
8
Առաջ սուրբ Աստված միածին`
Մեր տեր Քրիստոս հավատացին,
Երուսաղեմա դուռը բացին.
Քրիստոսա լուս բերան,
Չոս գլոխ Ավետրան,
Ութ կանոն սաղմոսարան,
Մենք էկան[ք] էսական,
Աստված հաջողա ձեր բան,
Բոլոր մնա ձեր սեղան,
Հորդոր մնա ձեր կթան,
Օրհնվի հանդ ու հանդաստան,
Սաղ մնա ձեր լծկան:
Արի նման, բարի նման,
Սուրբ Սահակա գառի նման,
Ծլեք, ծաղկեք ս[ու]րբ Սաբեկա ծառի նման,
Մելքիսետ քհանայի նման,
Պտուղն ուտեք`անմահանանք,
Վերի դասին արժանանանք:
ՀԱԲԱ, FAV, 5937, 01

ՄԵՌԵԼՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ
9
Խրըշտակ իչավ հերթիս,
Ջըվաբ կընաց Քրիստոս,
Ասին` Արթար խուկի կը պիրին,
Ասեց` Փառավոր տեղ արեք մեչ տրախտին:
Տեղ արին, առին տարան,
Փառավոր, փառքն ի վերան:
Ողորմի խազար պերան
Արթար մեռելոց խոքուն,
Որ տատրի մեչ տրախտին:
ՀԱԲԱ, FFI: 3863, 01/ Վան-Շաղբաղի

ՈՒԽՏԱՎՈՐԻ
10
Ո՛վ սուրբ, երեսս ոտիդ տակը,
Դու իմ բալենու ռուզդը հասցնես,
Դու սրանց արեւշատություն ու սաղ ջան տաս.
Դու հանդ ու հանդաստանը ցասումից ազատես,
Աշխարհքին առատություն տաս,
Դու ամեն նեղացածի փրկես, ազատես,
Նրանց սդաղին էլ մեզ:
Մեղա՛ քեզ, Տե՛ր, անարժան մեղավոր եմ,
Դու քու ստեղծածը չի կորցնես,
Դու իմ մեղավոր հոգուն մի լիս ու ճար անես,
Արքայութենից մասն ու բաժին տաս.
Դու չի դուշմանի սրտով անես, նամարդի մոհտաջ:
Քու լիս երեսին ղուրբան,
Քու լիս տաճարին ղուրբան,
Դու քաղցր աչքով մտիկ անես իմ տանն ու տեղին,
Իմ տիրոջը դու շառից ու
փորձանքից ազատես.
Անդարձին դարձ տաս,
Չարը կործանես, բարին առաջացնես,
Դու մեր հողն ու ջուրը պտղացնես,
Ազար բեզարը հեռացնես,
Աշխարհքի ռուզղը շատացնես,
Թագավորի սիրտը կակղացնես,
Կարկուտը կորցնես,
Ձինն ու անձրեւը առատացնես,
Աշխարհին հանդարտություն տաս,
Մենծերին հաշտություն տաս,
Հիվանդներին սաղություն տաս…
ԱՀ X,226/ Լոռի
Շարունակելի
Աննա ՊՈՂՈՍՅԱՆ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s