Գրա­կան երկ­նա­կա­մա­րում դե­ռեւս կան փայ­լուն ու լու­սա­վոր աստ­ղեր, ո­րոնց ա­նուն­նե­րը մին­չեւ հի­մա էլ գրա­կան աշ­խար­հին մնում են ան­ծա­նոթ: Ե­րե­ւի շատ քչե­րը գի­տեն, թե ով է Ե­ղի­շե Դու­րյա­նը, ում ժա­մա­նա­կին մեծ գնա­հա­տա­կան է տվել ա­րեւմ­տա­հայ խո­շո­րա­գույն գրող, գրա­կա­նա­գետ, թա­տերա­գիր Հա­կոբ Օ­շա­կա­նը:

Ե. Դու­րյա­նի պայ­ծառ ա­նու­նը ստ­վե­րում մնա­լու հար­ցի պա­տաս­խա­նը միան­շա­նակ է. մե­ղա­վո­րը ժա­մա­նակն էր: Ո՞վ կհա­մար­ձակ­վեր խո­սել կամ գրել սքե­մա­վոր բա­նաս­տեղ­ծի մա­սին. լե­զուն դեմ կառ­ներ սրա­ծայր մկ­րա­տի….: Հի­մա ան­ցել են այդ դժ­խեմ ժա­մա­նակ­նե­րը:

Սկյու­տա­րի սո­խա­կի կրտ­սեր եղ­բայ­րը` Ե­ղի­շե (Միհ­րան) Աբ­րա­հա­մի (Զըմ­պա­յան) Դու­րյա­նը, ծն­վել է 1860 թվա­կա­նին Կ. Պոլ­սի Սկյու­տար թա­ղա­մա­սում, դարբ­նի ըն­տա­նի­քում: Սո­վո­րում է ծնն­դա­վայ­րի Հա­յոց ազ­գա­յին ճե­մա­րա­նում:

Կար­դում էր գի­շեր ու զօր: Խո­րա­նում, քա­ջա­գի­տակ է դառ­նում հայ ժո­ղովր­դի պատ­մու­թյան, մա­տե­նագ­րու­թյան, գրա­բա­րի ու­սում­նա­սի­րու­թյան մեջ: Ուս­նե­լու ըն­թաց­քում ստեղ­ծա­գոր­ծում է: Շր­ջա­պա­տի ըն­կեր­նե­րը կռա­հում են նրա ա­պա­գան: Ա­ռա­ջին ինքն է գրում վա­ղա­մե­ռիկ բա­նաս­տեղծ ա­վագ եղ­բոր տա­պա­նա­գի­րը՝ ա­ռանց խոր­հե­լու, թե հա­սա­րա­կու­թյան ու­շադ­րու­թյան կար­ժա­նա­նա՞ այն, թե ոչ:

Ա­ստ հանգ­չի մար­մին

 

Պետ­րոս Դու­րյան,

 

Որ քսա­նա­մյա էջ ի գե­րեզ­ման,

 

Եր­կա­թա­գոր­ծի սա ծնավ որ­դի,

 

Բա­նաս­տեղծ թը­ռյալ ի կե­նաց աս­տի:

 

 

Ճիշտ է, որ այս քա­ռա­տո­ղում չկա բա­նաս­տեղ­ծա­կան ար­վեստ, բայց չէ՞ որ հե­տա­գա քեր­թո­ղի ա­ռա­ջին ճիչն է, ա­ռա­ջին թո­թո­վան­քը, եւ ո՞վ կմ­տա­ծեր, որ հե­տո նա կհա­ջոր­դեր մա­ծա­տա­ղանդ Պետ­րոս եղ­բո­րը:

Ըն­դու­նակ ու ա­ռա­ջա­դեմ ա­շա­կեր­տը կրո­նա­կան ազ­գա­յին վար­ժա­րանն ա­վար­տե­լուց հե­տո դառ­նում է կու­սակ­րոն, աս­տի­ճա­նա­բար բարձ­րա­նում եւ 1896-ից նա ար­դեն Հայ Ա­ռա­քե­լա­կան Ե­կե­ղե­ցու ար­քե­պիս­կո­պոս էր: 1904-1908-ին նշա­նակ­վում է Զմյուռ­նիա­յի (այժմ` Իզ­միր)՝ այդ նշա­նա­վոր նա­վա­հան­գս­տա­յին ա­ռեւտ­րա­կան քա­ղա­քի ա­ռաջ­նոր­դը, ո­րի վա­րած ճկուն ու նուրբ քա­ղա­քա­կա­նու­թյու­նից զգու­շա­նում է ան­գամ թուր­քա­կան իշ­խա­նու­թյու­նը… 1909-1910-ին միա­ձայն ըն­տր­վում է Կ. Պոլ­սի պատ­րիարք, 1911-21-ին զբաղ­վում է ու­սուց­չու­թյամբ` Կ. Պոլ­սի հայ­կա­կան դպ­րոց­նե­րում: 1921 թվա­կա­նին ըն­տր­վում է Ե­րու­սա­ղե­մի հա­յոց պատ­րիարք եւ պաշ­տո­նա­վա­րում մին­չեւ կյան­քի վեր­ջը:

Ե. Դու­րյա­նը ոչ միայն կրո­նա­կան, քա­ղա­քա­կան գոր­ծիչ էր, այ­լեւ պատ­մա­բան, մա­տե­նա­գիր, կրո­նա­գետ, հրա­պա­րա­կա­խոս, բա­նա­սեր-լեզ­վա­բան, բանս­տեղծ ու հմուտ թարգ­մա­նիչ: 1880 թվա­կա­նին, երբ դեռ քսան տա­րե­կան էր, Կ. Պոլ­սում լույս է տես­նում նրա ա­ռա­ջին ու­սում­նա­սի­րու­թյու­նը` Ըն­թաց­քի գրոց բար­բառ խո­րագ­րով- (մաս. 2.1883), 1882- ին` Ըն­տիր ա­սաց­վածք օ­տա­րազ­գի ա­կա­նա­վոր ան­ձանց, կեն­սագ­րա­կան հա­մա­ռոտ տե­ղե­կու­թյամբ դի­ման­կա­րա­յին ծա­վա­լուն ժո­ղո­վա­ծուն: 1885-ին հրա­տա­րա­կում է Պատ­մու­թյան հայ մա­տե­նագ­րու­թյան ի վաղ ժա­մա­նա­կաց մին­չեւ մեր օ­րերն մե­ծար­ժեք ու­սում­նա­սի­րու­թյու­նը, որն ընդ­գր­կում է հայ գրա­կա­նու­թյան պատ­մու­թյու­նը գող­թան եր­գե­րից մին­չեւ 19-րդ դա­րի վեր­ջը: Այն եր­կար ժա­մա­նակ Կ. Պոլ­սի եւ Ե­րու­սա­ղե­մի հայ­կա­կան դպ­րոց­նե­րի ան­զու­գա­կան դա­սա­գիրքն էր: 1886-ին հրա­տա­րա­կում Բա­ռա­գի­տու­թյան կամ ութ մա­սունք բա­նի հա­յե­րեն քե­րա­կա­նու­թյան լեզ­վա­գի­տա­կան ար­ժե­քա­վոր աշ­խա­տու­թյու­նը, ո­րը մի քա­նի ան­գամ հրա­տա­րակ­վում եւ վե­րահ­րա­տա­րակ­վում է: Նրա գր­չին են պատ­կա­նում Պատ­մու­թյուն հայ մա­տե­նագ­րու­թյան, Հա­յոց հին կրո­նը կամ հայ­կա­կան դի­ցա­բա­նու­թյուն ազ­գա­յին ար­ժեք ներ­կա­յաց­նող գոր­ծե­րը:

Ե. Դու­րյա­նը գրում է նաեւ կրո­նա­բա­րո­յա­կան, խրա­տա­դաս­տիա­րակ­չա­կան սքան­չե­լի, ար­ժե­քա­վոր բա­նաս­տեղ­ծու­թյուն­ներ: Որ­պես գիտ­նա­կան գրող՝ ի­րար ե­տե­ւից լույս են տես­նում նրա ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը` Հով­վա­կան սրինգ, Վար­դա­պե­տա­կան քերթ­վածք­ներ, Տոհ­մա­յինք, Դր­վագ­ներ մա­նուկ Հի­սու­սի կյան­քեն եւ Քան­դակ­ներ ա­նա­պա­տա­կան կյան­քե գրա­կան ար­ժեք ու­նե­ցող ժո­ղո­վա­ծուն­նե­րը, ո­րոնց մեջ ա­ռա­վել հի­շար­ժան է Հով­վա­կան սրին­գը (1909) եւ ա­վե­լի ուշ` Սր­բա­զան քնար (1936 թ. ետ­մա­հու) լիա­կա­տար ժո­ղո­վա­ծուն:

Ան­հա­տի պաշ­տա­մուն­քի եւ լճաց­ման տա­րի­նե­րին բնո­րոշ մտա­ծե­լա­կեր­պը ոչ աշ­խա­րիկ գրա­կա­նու­թյան նկատ­մամբ, կի­րառ­վող ստե­րիո­տի­պե­րը ծանր հետք են թո­ղել կրո­նա­կան գրա­կա­նու­թյան զար­գաց­ման վրա: Ա­հա, թե ին­չու Դու­րյա­նի ժա­ռան­գու­թյու­նը չի դար­ձել խոր ու հա­մա­կող­մա­նի ու­սում­նա­սի­րու­թյան ա­ռար­կա, ըն­թեր­ցող­նե­րի լայն շր­ջա­նի, ողջ հա­սա­րա­կու­թյան սե­փա­կա­նու­թյու­նը, չի հրա­տա­րակ­վել մայր հայ­րե­նիքում:

Դու­րյա­նի տա­րեր­քը գրա­կա­նու­թյունն էր, կրո­նա­կան աշ­խար­հը, Ե­կե­ղե­ցին, երկ­նա­վոր Բար­ձրյա­լը, բա­րո­յա­կան մաք­րու­թյու­նը: Նրա աշ­խար­հըմ­բռ­նումն ու բա­նա­կա­նու­թյու­նը, ա­ռա­վել եւս միս­տիկ ե­րու­սա­ղե­մա­կան մի­ջա­վայ­րը ստի­պում են բա­նաս­տեղ­ծին հա­վա­տալ, որ քրիս­տո­նեա­կան սերն ի վի­ճա­կի է փր­կելու կոր­ծա­նիչ չար ար­հա­վիրք­նե­րից ոչ միայն հայ ժո­ղովր­դին, այլեւ հա­մայն մարդ­կու­թյա­նը, չնա­յած որ ա­ռօ­րյա կյանքն այլ բան էր հու­շում…

Նա կա­րո­ղա­նում է վեր բարձ­րա­նալ անձ­նա­կան ցավ ու կս­կի­ծից, վե­րա­ցա­կան աշ­խար­հից, ապ­րում է նաեւ աշ­խար­հիկ կյան­քի, հայ­րե­նի­քի հոգ­սե­րով: Նրա հայ­րե­նա­սի­րա­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյան լա­վա­գույն նմուշ­նե­րից է Պա­տե­րազմ Վար­դա­նանց պոե­մա­տիպ եր­կա­րա­շունչ բա­նաս­տեղ­ծու­թյու­նը, ուր օրհ­նում, օրհ­ներ­գում է քա­ջա­մար­տիկ Ղե­ւոնդ Ե­րե­ցին, տա­ղան­դա­շատ ու մեծ դի­վա­նա­գետ զո­րահ­րա­մա­նա­տար Վար­դան Մա­մի­կո­նյա­նին եւ մյուս նա­հա­տակ­ված հե­րոս­նե­րին: Նա խիստ խա­րա­զա­նում է դա­վա­ճա­ննե­րին, հա­զար ե­րա­նի է տա­լիս նրանց, ո­րոնք քա­ջա­մահ ե­ղան հա­նուն սր­բա­զան հայ­րե­նի­քի, վասն հայ ազ­գի:

Այդ առ­թիվ գրում է.

Իսկ օրհ­նյալ է այն եւ միշտ կեն­դա­նի,

 

Հա­զար ես կտամ նրանց ե­րա­նի,

 

Որ յուր հայ­րե­նյաց փր­կու­թյան հա­մար

 

Կե­սըն դիա­պաստ ըն­կան շն­չաս­պառ…

 

 

Սր­բա­զան քնա­րի մեջ ամ­փոփ­ված է նաեւ Հով­վա­կան սրինգ քեթ­ված­նե­րի ժո­ղո­վա­ծուն, որն ընդ­գր­կում է 32 բա­նաս­տեղ­ծու­թյուն, ո­րոնց մեծ մա­սի մեջ կրո­նա­բա­րո­յա­կան, դաս­տիա­րակ­չա­կան անս­քող մի­տում կա: Օ­րիա­նակ` Կը սի­րես զիս բա­նաս­տեղ­ծու­թյան մեջ Հի­սու­սի եւ Պետ­րոս ա­ռա­քյա­լի երկ­խո­սու­թյունն է:

Շատ հու­զիչ ու հա­մո­զիչ, ար­դիա­կան է Ա­նա­ռա­կը աստ­վա­ծաշն­չա­կան փոք­րիկ պա­տու­մը, որ դարձ­րել է չա­փա­ծո: Հայտ­նի ա­նա­ռակ որ­դին եր­կար դե­գե­րում­նե­րից հե­տո հոգ­նա­տանջ ու հո­գե­մաշ գա­լիս ընկ­նում է հոր ոտ­քերն ու նե­րո­ղու­թյուն խնդ­րում, զղ­ջում ա­րա­ծի հա­մար, խոս­տո­վա­նում, որ հոր ա­նեծ­քի պատ­ճա­ռով օ­տար ա­փե­րում հա­ջո­ղու­թյուն չի գտել, անխ­նա մս­խել է ու­նե­ցա­ծը եւ դար­ձել խո­զա­րած…

Ա­նեծքդ, հա՛յր, գո­հար քա­րերս

 

 դար­ձուց խե­ցի,

 

Ա­նեծքդ, հա՛յր, փո­խեց կըն­դդ­րուկս

 

ա­նարդ գուղ­ցի,

 

Ա­նեծքդ, հա՛յր, փո­խեց ոս­կիս մութ

 

պղն­ձի,

 

Բայց քա­նի որ շամ­բուղ կուռք մը

 

պետք է ին­ձի,

 

Ես պղն­ձով ալ պատ­րանք­նե­րըս ձու­լե­ցի:

 

 

Մեծ ար­ժեք ու­նե­ցող Սրին­գը բանս­տեղ­ծու­թյան մեջ հե­ղի­նա­կը խո­սում է ե­ղեգ­նյա սրն­գի հետ: Նա ա­նա­պա­տի ա­մա­յու­թյան մեջ բու­սած ե­ղե­գը դարձ­րել է մարդ­կանց հետ խո­սող, նրանց հու­զող գոր­ծիչ:

Կա­րե­լի է ա­ռանձ­նաց­նել Է­մաու­սի ճամ­փորդ­նե­րը, Հու­դա­յի համ­բույ­րը, Ե­տե­ւես ե­կուր, Խա­չը, Օ­շա­կան, (Մ. Մաշ­տո­ցին ձոն­ված) եւ այլ խո­սուն վեր­նագ­րե­րով բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րը, ո­րոնք, ի­րոք, ար­դիա­կան ու ար­վես­տի գոր­ծեր են, ուր ար­ծարծ­վում են դա­վա­նա­բա­նա­կան, կրո­նախ­րա­տա­կան, բա­րո­յա­խո­սա­կան զա­նա­զան հե­տաքր­քիր հար­ցեր, ո­րոնք հե­ղի­նա­կի աշ­խար­հընբ­ռն­ման ընդ­հա­նուր ու­ղե­գիծն են: Այս եր­կու հա­տո­րյակ­նե­րի մեջ անս­քող ե­րե­ւում է իս­կա­կան Դու­րյան բա­նաս­տեղ­ծը, ո­րը միա­ժա­մա­նակ ապ­րում է այժ­մեա­կան հոգ­սե­րով եւ ժո­ղովր­դի խոր ցա­վե­րով: Նրա բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րը սփյուռ­քա­հա­յու­թյան կրո­նա­կան եւ աշ­խար­հիկ գրա­կա­նու­թյան դա­սագր­քե­րից չեն բա­ցա­կա­յել եր­բեք:

Ար­ժե­քա­վոր են Ե. Դու­րյա­նի թարգ­ման­չա­կան գոր­ծե­րը: Նա հս­կա­յա­ծա­վալ աշ­խա­տանք է կա­տա­րել. գրա­բա­րից աշ­խար­հա­բա­րի է փո­խադ­րել հայ ե­րա­ժիշտ եւ եր­գա­հան, մա­տե­նա­գիր, բա­նաս­տեղծ ու քա­ղա­քա­կան գոր­ծիչ, շնոր­հա­շատ Ներ­սես Շնոր­հա­լու լա­վա­գույն բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րը` Ա­ռա­վոտ լու­սո, Աշ­խարհ ա­մե­նայն, Այ­սօր ան­ճառ, Նո­րաս­տեղ­ծյալ եւ այլն:

Նա ծան­րակ­շիռ թարգ­մա­նու­թյուն­ներ է կա­տա­րել ֆրան­սիա­կան դա­սա­կան 30 մե­ծա­նուն հե­ղի­նակ­նե­րից` Վ. Հյու­գո­յից, Բուա­լո­յից, Լա­մար­թի­նից, Ալ­բեր Սա­մե­նից, Լքոնթ դը Լի­լից, Ֆրան­սուա Գո­բեից, Ժո­զե Մա­րիա­յից, Է­միլ Վեր­հառ­նից եւ ու­րիշ­նե­րից:

Բա­նաս­տեղծ, կրո­նա­քա­ղա­քա­կան մեծ գոր­ծիչ, հո­գե­լույս Ե­ղի­շե արք. Դու­րյա­նը վախ­ճան­վել է 1930 թվա­կա­նին եւ թաղ­վել Ե­րու­սա­ղե­մի Սբ Հա­կո­բյանց վան­քի գավ­թում: Հարկ ենք հա­մա­րում նշել, որ Դու­րյան­նե­րի եր­րորդ եղ­բայ­րն ար­քե­պիս­կո­պոս Ղե­ւոնդ Դու­րյա­նն է (1879-1933), ով հո­գե­ւոր պաշ­տոն­ներ էր վա­րել Կ. Պոլ­սում, Զմյուռ­նիա­յում եւ Ման­չեստ­րում:

Գե­ւորգ ՎՐ­ԹԱ­ՆԵ­ՍՅԱՆ

Այ­գե­շա­տի միջ­նա­կարգ դպ­րո­ցի

 ու­սու­ցիչ

  

Ե­ՂԻ­ՇԵ ԴՈՒ­ՐՅԱՆ

 ԽԱՉԸ

Թե պաշ­տու­մի թափն ու­նե­նաս`

Տերն զույգ մը թեւ քե­զի կը­տայ,

Որ­պես­զի իր ու­ժը ան­հաս

Սա­վառ­նաց­նես երկ­րի վրա:

Թե տե­սիլ­ներ ու­նե­նաս դուն`

Հայտ­նու­թյուն մ’ալ քե­զի կը­տա,

Որ­պես­զի իր կամքն ար­թուն

Հան­դի­սաց­նես երկ­րի վրա:

Թե բար­ձուն­քե մ’խո­սիս իր հետ`

Ին­քը քե­զի շեշտ մը կը­տա,

Որ­պես­զի իր խոս­քը հա­վետ

Ար­ձա­գան­քես երկ­րի վրա:

Ե­թե մըտ­նես իր ամ­պի մեջ`

Ին­քը քե­զի շանթ մը կը­տա,

Որ­պես­զի իր վրեժն ան­շեջ

Փայ­լա­տա­կես երկ­րի վրա:

Իսկ իր լույ­սին թե եր­թաս մոտ`

Ին­քը քե­զի ջահ մը կը­տա,

Որ­պես­զի իր փառքն ա­նա­ղոտ

Վար­դա­վա­ռես երկ­րի վրա:

Թե համ­բուր­վես հետն իր վեր­քին`

Ին­քը քե­զի կյանք մը կը­տա,

Որ­պես­զի իր շունչն ան­գին

Ո­գե­ւո­րես երկ­րի վը­րա:

 

Ու այդ ու­ժը, այդ կամքն ու խոսք,

Այդ կայծն ու վրեժ, այդ փառ­քը սոսկ,

Այդ շնորհն ու շունչ, այդ հույսն հա­մայն

Քե­զի տր­ված խաչն է միայն:

                                    1905 թ.

 

ՎԻՃԱԿԸ

Ե­րա­նի՜ այն աղ­քատ­նե­րուն,

Ո­րոնց հոգ­վույն մաք­րա­հար­դար`

Եր­կն­քի սուրբ ար­քա­յու­թյունն

Ար­ժա­նի վարձքն է ու դա­դար:

Ե­րա­նի՜ է ո­ղոր­մա­ծին,

Որ կըս­փո­փե որբն ու թշ­վառ.

Ո­ղոր­մու­թյունն է իր բա­ժին`

Իբր ան­կո­րուստ շա­հավ­ճար:

Ե­րա­նի՜ է նրանց հա­վետ,

Որ սիրտ ու­նեն սուրբ ու ար­դար,

Պի­տի տես­նեն ե­րա­նա­վետ

Ի­րենց պաշ­տած Աստ­վածն ու հայր:

Ե­րա­նի՜ նրանց, ա­յո՛,

Որ իղ­ձե­րով խա­ղա­ղա­րար`

Ան­բիծ որ­դիքն են Աս­տու­ծո,

Այն է ի­րենց կո­չումն հար­մար:

Ե­րա­նի՜ է հա­լած­վո­ղին

Ար­դա­րու­թյան տեն­չով հա­մառ.

Պի­տի հարթ­վի նրա ու­ղին

Դե­պի բար­ձունքն երկ­նա­կա­մար

— Չէ՜ր այն վի­ճակն ին­ձի հա­մար:

 

ՀՈՒԴԱՅԻ ՀԱՄԲՈՒՅՐԸ

Ա­նոր համ­բույր չու­ներ

Սյու­քի մը մեղմ շո­շա­փը,

Որ հըծ­ծու­մով մը սի­րույն

Կը­շը­շըն­ջա սո­սա­փը:

 

Ա­նոր համ­բույ­րը չու­ներ

Բույ­րի մը մեղկ այն թա­փը`

Որ շուր­թե­րու օ­րո­րին

Հետ կը խառ­նե իր մրա­փը:

Ա­նոր համ­բույ­րը չու­ներ

Խան­դի մի խինդն ու ծա­փը,

Որ սր­տե­րու տրո­փու­մին

Հետ կը թըն­դե իր դա­փը:

Ա­նոր համ­բույ­րը չու­ներ

Շո­ղի մը բորբ շա­ռա­փը,

Որ բի­բե­րուն կը թա­փե

Հա­լում­նե­րու տա­րա­փը:

Ո՜վ պիղծ համ­բույր, որ գըր­գը­ռեց

Ստ­վեր­նե­րու կը­լա­փը…

Լույ­սին ընդ­հենգ գըր­կե­լով

Մո­լուց­քի խեղդն ու խա­փը,

Մշ­տա­գի­շեր խար­խա­փը:

 

Թողնել մեկնաբանություն